Փոլ Սքոֆիլդ (անգլ.՝ Paul Scofield) (հունվարի 21, 1922(1922-01-21)[1][2][3][…], Արևմտյան Սասեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 19, 2008(2008-03-19)[4][2][3][…], Սասեքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։

Փոլ Սքոֆիլդ
Ծնվել էհունվարի 21, 1922(1922-01-21)[1][2][3][…]
ԾննդավայրԱրևմտյան Սասեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմարտի 19, 2008(2008-03-19)[4][2][3][…] (86 տարեկան)
Մահվան վայրՍասեքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհնչյունավորող, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Խաղացանկային (1939, Կրոյդոն) և «Մասք» (1940-1941, Լոնդոն) թատրոններին կից դպրոցներում։ 1942-1944 թվականներին հանդես է եկել Շրջիկ, 1944-1946 թվականներին՝ Բիրմինգհեմի խաղացանկային (այստեղ է սկսվել ռեժիսոր Պ. Բրուկի հետ Սքոֆիլդի ստեղծագործական համագործակցությունը) թատրոններում։

1946-1948 թվականներին աշխատել է Շեքսպիրյան մեմորիալ թատրոնում (Ատրատֆորդ օն Էյվոն), 1949 թվականից խաղացել Լոնդոնի տարբեր թատրոններում։ Սքոֆիլդի լավագույն դերը Համլետն է (Շեքսպիրի «Համլետ»)։ Դերերից են՝ Քահանա («Իշխանություն և փառք», ըստ Գ. Գրինի), Թոմաս Մոր (Բոլտի «Բոլոր ժամանակների մարդը»), Լիր Մակրեթ (Շեքսպիրի «Լիր արքա», «Մակբեթ»), Տրեալյով, Վոյնխցկի (Չեխովի «ճայը», «Քեռի Վանյա»), Խլեստակով (Գոգոլի «Ռևիզոր»)։

Համլետի (1955 թվականին), Լիրի (1964 թվականին), Մակ Յեթի (1968 թվականին) դերերով հանդես է եկել ԽՍՀՄ-ում։ 1954 թվականից նկարահանվում է կինոյում։ Տղամարդու դերի («Բոլոր ժամանակների մարդը» ֆիլմում) լավագույն կատարման համար արժանացել է Մոսկվայի Միջազգային 4 կինոփառատոնի մրցանակի։ Սքոֆիլդի արվեստը հագեցված է հումանիզմի և արդարության գաղափարներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Скофилд Пол // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 http://news.bbc.co.uk/1/hi/entertainment/7306378.stm
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 445