Ալեքսանդր Լուրիա
Ալեքսանդր Ռոմանովիչ Լուրիա (ռուս.՝ Александр Романович Лурия, հուլիսի 16, 1902, Կազան - օգոստոսի 14, 1977, Մոսկվա), խորհրդային հոգեբան, ՌՍՖՍՀ ՄԳԱ (1947), ԽՍՀՄ ՄԳԱ իսկական անդամ, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր (1945 թվականից), հոգեբանության ֆակուլտետի նյարդա-հոգեբանության ամբիոնի վարիչ (1967-ից)։
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է Կազանի համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետը (1921) և Մոսկվայի առաջին բժշկական ինստիտուտը (1937)։ 1924-1934 թթ. Լև Վիգոտսկու հետ զբաղվել է հոգեկանի զարգացման պրոբլեմներով, մշակել գերզգայական պրոցեսների ուսումնասիրման հոգեֆիզիոլոգիական մեթոդները։ Հետագայում զբաղվելով գլխուղեղի տեղային (լոկալ) արգելակման ժամանակ բարձրագույն հոգեկան ֆունկցիաների խանգարման ուսումնասիրությամբ՝ դարձել է նյարդահոգեբանության հիմնադիրներից մեկը։ Եղել է գիտական հոգեբանության Միջազգային միության փոխպրեզիդենտ (1969 - 1972)։ ԱՄՆ-ի ազգային ԳԱ արտասահմանյան անդամ (1968)։ Լուրիաի աշխատությունները թարգմանվել են արտասահմանյան շատ լեզուներով։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Лурия Александр Романович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 698)։ |