Ալֆրեդ Ժարրի (ֆր.՝ Alfred Jarry սեպտեմբերի 8, 1873(1873-09-08)[1][2][3][…], Լավալ, Ֆրանսիա[4] - նոյեմբերի 1, 1907(1907-11-01)[5][6][7][…], Փարիզ, Ֆրանսիա[8]), ֆրանսիացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, աբսուրդիզմի նախակարապետ, «պատաֆիզիկա» եզրույթի հեղինակ:

Ալֆրեդ Ժարրի
Alfred Jarry.jpg
Ծնվել էսեպտեմբերի 8, 1873(1873-09-08)[1][2][3][…]
ԾննդավայրԼավալ, Ֆրանսիա[4]
Վախճանվել էնոյեմբերի 1, 1907(1907-11-01)[5][6][7][…] (34 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա[8]
ԳերեզմանԲանյոյի գերեզմանատուն
Գրական անունDocteur Faustroll[9]
Մասնագիտությունդրամատուրգ, դրամատուրգ, բանաստեղծ, վիպասան, գրող, հեղինակ և նկարիչ-փորագրող
Լեզուֆրանսերեն[5]
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա[10]
ԿրթությունԱնրի IV լիցեյ
Ուշագրավ աշխատանքներExploits and Opinions of Dr. Faustroll, Pataphysician?
ԱնդամակցությունՊատաֆիզիկայի դպրոց
ՊարգևներConcours général
Alfred Jarry Վիքիպահեստում

Կյանքը և գործունեությունըԽմբագրել

 
Ալֆրեդ Ժարրի Պարոն Ուբյույի իսկական դիմանկարը , 1896

Ծնվել է Բրետենում, վաճառականի ընտանիքում: 1879 թվականին ծնողները ամուսնալուծվել են, երեխաները շարունակել են ապրել մոր հետ: Սովորել է Ռենում, կրթությունը շարունակել է Փարիզում՝ Հենրիխ IV-ի լիցեյում (նրա ուսուցիչներից է եղել Անրի Բերգսոնը, իսկ դասընկերներից՝ ապագա գրող Լեոն-Պոլ Ֆարգը և ապագա բանասեր Ալբեր Տիբոդեն: Ձախողել է Փարիզի Էկոլ բարձրագույն դպրոցի քննությունները, նույնը նաև Սորբոնի համալսարանում: Այդպես էլ երբեք բարձրագույն կրթություն չի ստացել[11]:

Մուտք է գործել մայրաքաղաքի «Մերկյուր դե Ֆրանս» հրատարակչության շրջանակ, Շվոբ Մարսելի, Ռեմի դը Գուրմոնի հետ, մշտապես հյուրընկալվել էր հայտնի բանաստեղծուհի Ռաշիլդի տանը: Հենց այստեղ էլ 1894 թվականին առաջին անգամ ընթերցվել է գրոտեսկային տիկնիկային դրաման՝ «Ուբյու արքան»: 1896 թվականին նրան ներկայացրել է հայտնի ռեժիսոր Օրելեն Լյունե Պոն, որի ընթացքում հասարակական սկանդալ է բռնկվել, որը համեմատվել է Վիկտոր Հյուգոյի Էռնանի դրամայի պրեմիերայի պատմական սկանդալի հետ: Ժարրին թարգմանել է Սամուել Քոլրիջի և Սթիվենսոնի բանաստեղծությունները, փոխադրել է Քրիստիան Դիտրիխ Գրաբեի «Հումոր, սատիրա, իրոնիա» կատակերգությունը: Փորձել է ամսագիր հրատարակել, զբաղվել է հեծանվասպորտով:

Սպառելով ժառանգությունը՝ սնանկացել է, որոշ ժամանակ ապրել մաքսային Անրի Ռուսսոյի տանը: Ժարրիի «Դոկտոր Ֆաուստրոլի գործերը և դատողությունները, պատաֆիզիկա» դրաման մերժվել է «Մերկյուր դե Ֆրանս» հրատարակչության և այլ հրատարակիչների կողմից: Ժարրին միշտ աչքի է ընկել իր կտրուկ բնավորությամբ, վիճել է բոլորի հետ, քաղցած է եղել, հիվանդացել է, տարվել հարբեցողությամբ, օգտագործել է թմրանյութեր: Կաթվածահար է եղել և մահացել հիվանդանոցում:

ՀռչակումԽմբագրել

 
Դիմանկար, Ֆելիքս Վալլոտոն, 1901 թվական

Ժարրիի ստեղծագործություններին նորովի անդրադարձել են Ապոլիները և սյուրռեալիստները: 1926 թվականին թատրոնում Անտոնեն Արտոն Ռոժե Վիտրակի ու Ռոբեր Արոնի հետ ստեղծել է «Ալֆրեդ Ժարրիի թատրոնը»: Ժարրին Եվրոպայում, ԱՄՆ-ում և Լատինական Ամերիկայում դարձել է գրական և թատերական ավանգարդի պաշտամունքային կերպար, մասնավորապես ԱՄՆ-ում և Լատինական Ամերիկայում ՈՒԼԻՊՈ (ֆր.՝ OULIPO, հապավում՝ Ouvroir de littérature potentielle) խմբի խորհրդանշական հովանավորն է համարվել: Լավալում (Մայեն) տեղադրվել է նրա արձանը, (հեղ․ Օսիպ Ցադկին): Ուբյու արքայի մասին ֆարսի հիման վրա 1966 թվականին Ցիմերմանը բալետ է գրել: 1948 թվականին կազմավորվել է Պետաֆիզիկայի կատակային քոլեջը, իսկ 1979 թվականին՝ Ալֆրեդ Ժարրիի ընկերների միությունը: 2007 թվականին գրողի մահվան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ:

Հիմնական ստեղծագործություններԽմբագրել

  • Minutes de sable mémorial (1894, բանաստեղծություններ)
  • Ubu Roi (1894, пост. 1896)
  • Les Jours et les Nuits (1897, վեպ)
  • Ubu enchaîné (1900)
  • Le Surmâle (1902, վեպ)
  • Ubu sur la Butte (1906)
  • Gestes et opinions du docteur Faustroll, pataphysicien (հրատ.1911)

ԷկրանավորումԽմբագրել

  • 1997 — Յուբյու հայրիկը / (ֆր.՝ Père Ubu), (ռեժ․ Հայնրիխ Զաբլ / (ֆր.՝ Heinrich Sabl))

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Arnaud N. Alfred Jarry, d’Ubu roi au Docteur Faustroll. Paris: La Table Ronde, 1974
  • Beaumont K. Alfred Jarry: a critical and biographical study. New York: St. Martin’s Press, 1984
  • Béhar H. La dramaturgie d’Alfred Jarry. Paris: Champion, 2003.
  • David S.-C. Alfred Jarry, le secret des origines. Paris: PUF, 2003
  • Besnier P. Alfred Jarry. Paris: Fayard, 2005
  • Fell J. Alfred Jarry: an imagination in revolt. Madison: Fairleigh Dickinson University Press, 2005
  • Рашильд. Альфред Жарри, или Сверхмужчина изящной словесности// Французский символизм. Драматургия и театр. СПб: Гуманитарная академия; Гиперион, 2000, с.229—231
  • Делёз Ж. Один неведомый предшественник Хайдеггера: Альфред Жарри// Он же. Критика и клиника. СПб: Machina, 2002, с.125-136
  • Таганов А. Н. Буффонное слово в творчестве Альфреда Жарри (Оперетта-буфф «Леда») // Художественное слово в пространстве культуры. Функции и трансформации. Иваново: ИвГУ, 2006. С. 85-92.
  • Таганов А. Н. Жанр альманаха в творчестве Альфреда Жарри // Малые жанры: Теория и история: Сб. науч. тр. Иваново: Иван. гос. ун-т, 2006.
  • Хьюгилл Э. ’Патафизика: Бесполезный путеводитель / Пер. с англ. В. Садовского; общ. ред. С. Дубина. М.: Гилея, 2017. С. 321—376.

Արտաքին հղումներԽմբագրել