Գեորգի Գյուրջիև

ազդեցիկ հոգեւոր ուսուցիչ, փիլիսոփա, հայ կոմպոզիտոր, գրող եւ սցենարիստ

Գեորգի Իվանի Գյուրջիև (հունվարի 13, 1866(1866-01-13), 1872 կամ դեկտեմբերի 27, 1877(1877-12-27), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 29, 1949(1949-10-29)[2][3][4][…], Նյոյի սյուր Սեն), հայազգի մտավորական, միստիկ, հոգևոր ուսուցիչ, կոմպոզիտոր, պարուսույց և փիլիսոփա։ Ծնվել է 1867 թվականին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) և մահացել 1949 թվականին՝ Ֆրանսիայում։ Գյուրջիևի հայրը, աշուղ ուստա Ադաշը[6] հունադավան հայ էր[փա՞ստ], իսկ մայրը՝ գյումրեցի հայուհի։ Համաձայն Գյուրջիևի ուսմունքի՝ մարդկությունը չի տիրապետում մտքի ու մարմնի մեկ միասնական ընկալման, և արդյունքում ապրում է յուր կյանքը հիպնոտիկ քնի մեջ կամ այսպես ասած «արթմնի քնում»։ Սակայն համաձայն նույն ուսմունքի՝ մարդն ի վիճակի է իրեն փոխակերպել, հասնելով գերբարձր բանականության՝ տիրապետելով մարդկային լիարժեք կարողությունների, ինչն անհասանելի է սովորական մահկանացուների համար։

Գեորգի Գյուրջիև
Գեորգի Իվանովիչ Գյուրջիև և հուն․՝ Γεώργιος Γεωργιάδης
Ծնվել էհունվարի 13, 1866(1866-01-13), 1872 կամ դեկտեմբերի 27, 1877(1877-12-27) Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 29, 1949(1949-10-29)[2][3][4][…] Նյոյի սյուր Սեն
ԳերեզմանAvon Cemetery
Բնակության վայր(եր)Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունփիլիսոփա, կոմպոզիտոր, գրող, սցենարիստ, պարուսույց և ուսուցիչ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն և միստիցիզմ
Ալմա մատերԹբիլիսիի հոգևոր ճեմարան
Տիրապետում է լեզուներինհայերեն, անգլերեն[5], ֆրանսերեն[5], հունարեն և ռուսերեն[5]
ԱշակերտներPetr Uspensky?
Կայքinstitut-gurdjieff.com
 G. I. Gurdjieff Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գյուրջիևը նախնական ուսում ստացել է Ալեքսանդրապոլում, իսկ հետագայում ուսումը շարունակել է Կարսի Սբ. Առաքելոց վանքում։ Նրա որոնումները հետագայում նրան տարել են միջին արևելք, ավելի ուշ՝ կենտրոնական Ասիա, Հնդկաստան և հյուսիսային Աֆրիկա։ Մանկուց ականատես լինելով բազմամշակույթ ազգագրական և միջէթնիկ երաժշտական ու պարային մրցույթներին ու ավանդույթներին, Գյուրջիևը ձեռք է բերում նշանակալի կապեր քրիստոնեական եղբայրությունների, բուդդիստ քրմերի, սուֆի վարպետների և դերվիշների հետ։ Այդ որոնումների վաղ շրջանից քսան տարի անց արդեն նա վերադառնում է արևմուտք և սկսում է դասավանդել այնպիսի մարդկանց, ովքեր նպատակ ունեին, ինչպես ինքն էր անվանում, «կերտել իրենց սեփական անձը հարմոնիկ զարգացման մեթոդաբանությամբ»։

Գաղափարներ խմբագրել

Գյուրջիևն իր սեփական գաղափարները փորձում էր հաղորդել իր աշակերտներին մի շարք առանձնահատուկ, միմյանց փոխլրացնող ձևերով, որոնցից են.

  1. ինստիտուտների հիմնում, ինչպիսիք են օրինակ «Մարդկային ներդաշնակ զարգացման ինստիտուտը», որ գտնվում էր Ֆրանսիայում Մոնտենբլոյի մոտ գտնվող Շաթո դու Պղիեղեյում
  2. ուղղակի աշխատանք աշակերտների հետ՝ փոքր խմբերով
  3. կրթել մարմինը հատուկ մշակված սրբազան մարմնամարզության տեխնիկայի միջոցով (ինչն այժմ հայտնի է որպես Գյուրջիևյան շարժումներ)
  4. գրելով գրքեր.
    • «Տասը գրքեր երեք հատորով», ինչն անվանվում է «Բեհեղզեբուղի պատմվածքներն իր թոռանը», օբյեկտիվ անաչառ քննադատություն մարդու կյանքի վերաբերյալ
    • «Հանդիպում երևելի մարդկանց հետ»
    • «Կյանքն իրական է միայն, երբ ես ԵՍ ԵՄ»

Գյուրջիևը իր աշխատություններում նկարագրում է մի մեթոդ, որը որպես դիսցիպլին անվանում է «Գյուրջիևյան աշխատանք» (նկատի ունենալով ոչ թե աշխատանքը, որը նպատակ ունի կատարելով վաստակել, այլ աշխատանք՝ սեփական անձի ինքնակատարելագործման համար), որը նաև կոչվում է «Գյուրջիևյան Մեթոդ»։ Համաձայն նրա սկզբունքների ու հրահանգների մարդու բանականության արթնացման Գյուրջիևյան մեթոդն իր մեջ միավորում է մեթոդներ, որն օգտագործում են ֆաքիրները, քրմերը, յոգերը և քրիստոնյաները, ինչը նաև կոչվում է «Չորրորդ Ուղի»։

Գյուրջիևի մահվանից հետո իր անմիջական աշակերտները հիմնում են Գյուրջիևյան հիմնադրամներ և ասոցիացիաներ աշխարհի տարբեր երկրներում (ինչը հիմնականում կոորդինացվում էր Ժան դը Սալցմանի կողմից)։

Հիմնադրամներ խմբագրել

Եվրոպա խմբագրել

  • Ֆրանսիա
    • Գուրջիև Ինստիտուտ, որ կազմավորվել է 1949 թվականին Ժան դը Սալցմանի կողմից, Գյուրջիևի մահվանից անմիջապես հետո, գտնվում է Փարիզում։
  • Միացյալ Թագավորություն
    • Գյուրջիև Հանրություն, որը գտնվում է Լոնդոնում և կազմավորվել է համաձայն Գյուրջիևի հանձնարարականների, որ նախապես տրվել էր Ժան դը Սալցմանին։ Այս հանրության մեջ տարվող «Աշխատանքը», որ ներառում էր նաև շարժումներ, շարունակվում էր հետևողականորեն, ինչպես նա ստեղծել էր այդ ժամանակ։

Միացյալ Նահանգներ խմբագրել

  • Արևելյան ափ
    • Նյու Յորքի Գյուրջիևյան հիմնադրամ, իր ստեղծման օրից ի վեր, 1953 թվականից նվիրված է եղել պահպանելու այն էությունը, յուրահատկությունը և ամբողջականությունը, որ կոչվում է Գյուրջիևյան ուսուցում՝ Հյուսիսային Ամերիկայում։ Քանի որ ներկա դարաշրջանում տեղեկատվության հասանելիության ռեսուրսը լայն հանրությանն հասանելի է, հիմնադրամը տրամադրում է նաև հեռախոսահամար նրանց համար ով կուզենա ուղղակի կապ հաստատել. 212-838-7727. Սա հատուկ կապուղի է և նախատեսված է սոսկ նախնական հարցումների համար, և այդ պատճառով Հիմնադրամը երախտապարտ կլինի օգտվողներից եթե կատարվելիք զանգի նպատակը կհարգվի։
    • Մասաչուսեթսի Գյուրջիևյան Հանրություն, որ գտնվում է Քեմբրիջում, որին մասնակցում են մարդիկ Բոստոնի շրջանից և հարևան նահանգներից
    • Արևմտյան Մասաչուզեթսի Գյուրջիևյան հիմնադրամ, որը գտնվում է Մասաչուզեթսի Նորթհամփթընում, և ենթարկվում է Նյու Յորքի Գյուրջիևյան հիմնադրամին
    • Ֆիլադելֆիայի Գյուրջիևյան հիմնադրամ, որ ենթարկվում է Նյու Յորքի Գյուրջիևյան հիմնադրամին
    • Վաշինգթընի (Կոլումբիա դիստրիկտ) Գյուրջիևյան Միություն որ հիմնադրվել է 1947 թվականին Հյու Բ. Ռիփմանի կողմից, ով Ուսպենսկիի վաղ շրջանի աշակերտներից էր, իսկ հետագայում՝ Գյուրջիևի և Ժան դը Սալցմանի
    • Հյուսիս-Արևմտյան Կարոլինայի Գյուրջիևյան հիմնադրամ, որ գտնվում է Էշվիլում և ենթարկվում է Նյու Յորքի Գյուրջիևյան հիմնադրամին։ Կազմակերպվում են երեկոյան հավաքներ ինքնա-կրթության նպատակով՝ հասկանալու և կիրառելու Գյուրջիևյան գաղափարները, ինչպես նաև սովորելու նրա պարերն ու երաժշտությունը
    • Ալաբամայի Գյուրջիևյան հիմնադրամ․ որը ենթարկվում է Նյու Յորքի Գյուրջիևյան հիմնադրամին
    • Օհայոյի Գյուրջիևյան հիմնադրամ․ որ հիմնադրվել է 1963 թվականին Նյու Յորքի Գյուրջիևյան հիմնադրամի անդամների կողմից, և այդ ժամանակաշրջանից ի վեր սերտորեն կապված է նրան։ Այն կենտրոնացված է Քլիվլենդում և իր շուրջն է ձգում մասնակիցներ Օհայոյից և հարավարևելյան Միչիգանից։
  • Կենտրոնական շրջան
    • Իլինոյսի Գյուրջիևյան Հիմնադրամ, որ գտնվում է Չիկագոյում և և ենթարկվում ու սերտ կապ է պահպանում Նյու Յորքի Գյուրջիևյան հիմնադրամի հետ։
    • Միսուրիի Գյուրջիևյան Հիմնադրամ, որն առաջարկում է Գյուրջիևյան մասնավոր գաղափարների և մեթոդների կիրառություններ։ Կանոնավոր հավաքներ են կազմակերպվում Սենթ Լուիսի շրջաններում։ Միսուրիի Գյուրջիևյան Հիմնադրամը սերտ կապեր է պահպանում Նյու Յորքի Գյուրջիևյան հիմնադրամի հետ։
    • Օսթին և Սան Անթոնիո, Տեխասի Գյուրջիևյան Հիմնադրամ, որը ենթարկվում է Նյու Յորքի Գյուրջիևյան հիմնադրամին։
    • Տեխասի Գյուրջիևյան Հիմնադրամ, որ գտնվում է Հյուսթընում և ենթարկվում է Նյու Յորքի Գյուրջիևյան հիմնադրամին։
  • Լեռնային շրջան
    • Դենվեր Կոլորադոյի Գյուրջիևյան հիմնադրամ, որը ենթարկվում է Նյու Յորքի և Լոս Անջելեսի Գյուրջիևյան հիմնադրամներին։ Այն գտնվում է Դենվերում, այս խումբը սկսել է Ջոն Ֆուչսը՝ Լորդ Ջոն Պենթլանդի պահանջով, ում պարոն Գյուրջիևը թողել էր պատասխանատու Հյուսիսային Ամերիկայում իր աշխատանքները շարունակելու։
    • Լուիսվիլ Կոլորադոյի Գյուրջիևյան Հիմնադրամ , որ և ենթարկվում է Նյու Յորքի և Կալիֆոռնիայի Գյուրջիևյան հիմնադրամին՝ սերտորեն աշխատելով աշխարհի տարբեր Գյուրջիևյան հիմնադրամների հետ։ Այն գտնվում է Կոլորադոյի Լուիսվիլ քաղաքում, և կապ են պահպանում մարդկանց հետ, ովքեր ուսումնասիրում են Գյուրջիևյան ուսուցումը Վայոմինգում, Յութայում և Նյու Մեքսիկոյում։
    • Այդահոյի Գյուրջիևյան Հիմնադրամ , որը ենթարկվում է Նյու Յորքի Գյուրջիևյան հիմնադրամին, ինչպես նաև աշխարհի այլ Գյուրջիևյան հիմնադրամների հետ։ Խումբը գտնվում է Այդահոյի Սանդփոինթ քաղաքում։
    • Արիզոնայի Գյուրջիևյան Հիմնադրամ , որը գտնվում է Ֆենիքսում։
    • Նյու Մեքսիկոյի Գյուրջիևյան Հիմնադրամ , որը ենթարկվում է Նյու Յորքի և Կալիֆոռնիայի Գյուրջիևյան հիմնադրամներին։
    • Նեվադայի Գյույրջիևյան Հիմնադրամ, որը ենթարկվում է Նյու Յորքի և Կալիֆոռնիայի Գյուրջիևյան հիմնադրամներին
  • Խաղաղ օվկիանոսյան ափ
    • Սան Ֆրանցիսկոյի Գյուրջիևյան հիմնադրամ, որի հետ կարելի է կապվել Կալիֆոռնիայի Գյուրջիևյան հիմնադրամի միջոցով. 3119 20-րդ փողոց, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա 94110, կամ զանգահարելով 415-647-8797.
    • Լոս Անջելեսի Գյուրջիևյան հիմնադրամ, որ ստեղծվել է 1959 թվականին Ջոն Փենթլանդի, իսկ հետո Նյու Յորքի Գյուրջիևյան հիմնադրամի պրեզիդենտի ղեկավարության ներքո, ինչպես և Գյուրջիևյան այլ աշակերտների օգնությամբ։ Լոս Անջելեսի խմբերը սերտ կապ են պահպանում Սան Ֆրանցիսկոյի և Նյու Յորքի Գյորջիևյան հիմնադրամների հետ։
    • Օրանջ Քաունթի Գյուրջիևյան հիմնադրամ, որ ստեղծվել ու գործում է Լոս Անջելեսի Գյուրջիևյան հիքնադրամի ղեկավարության ներքո։
    • Սան Դիեգոյի Գյուրջիևյան Միություն, որը ոչ շահութաբեր կազմակերպություն է և հիմնական ուշադրությունն է կիրառության մեջ դնել Գյուրջիևյան ուսուցման մեթոդաբանությունը՝ մարդկային էության կատարելագործման համար։
    • Օրեգոնի Գյուրջիևյան Հիմնադրամ, որ գտնվում է Փորթլենդում և համագործակցում է աշխարհի տարբեր Գյուրջիևյան հիմնադրամների հետ, հիմնադրվել է 2000 թվականին աջակցելու Գյուրջիևյան ուսուցմանը և մեթոդաբանության կիրառմանը։
    • Սիեթլի Գյուրջիևյան Հիմնադրամ, որը համագործակցում է աշխարհի տարբեր Գյուրջիևյան հիմնադրամների հետ, հիմնվել է 1989 թվականին աջակցելու Գյուրջիևյան ուսուցմանը և մեթոդաբանության կիրառմանը։
    • Ռենոյի Գյուրջիևյան Հիմնադրամ, որը ենթարկվում է Նյու Յորքի և Կալիֆոռնիայի Գյուրջիևյան հիմնադրամներին։
    • Հավայիի Գյուրջիևյան Հիմնադրամ, որը գտնվում է Հոնոլուլույում, և որը ենթարկվում է Սան Ֆրանցիսկոյի Գյուրջիևյան հիմնադրամներին։

Կանադա խմբագրել

  • Աթլանտիկ Կանադայի Գյուրջիևյան Հիմնադրամ, որ գտնվում է Նովա Սքոթիա, Հալիֆաքսում, որ սկզբում կոչվում էր Փորձառական Ուսումնասիրությունների Ասոցիացիա, որն ունի մարդկանց խմբեր Աթլանտիկ պրովինցիայում, ովքեր ներգրավված են Գյուրջիևյան ուսման և մեթոդաբանության կիրառման մեջ
  • Մերիթայմսի Գյուրջիևյան Ասոցիացիա , որ գտնվում է Հալիֆաքսում, Նովա Սքոթիա և Սենթ Ջոնս, Նյու Բրանսվիքում, ոչ շահութաբեր կազմակերպություն է, նվիրված է ֆորում տրամադրելուն այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են հոգևոր որոնումներով՝ հենված Գյուրջիևյան ուսման և ժառանգության և նրա աշակերտների աշխատանքի վրա
  • Կանադյի Գյուրջիևյան Հիմնադրամ, որ գտնվում է Քեբեկ, Մոնթրեալում, ուր փորձարկվում են «Գյուրջիևյան աշխատանքի» մեթոդները, որ բաղկացած է խմբի ներսում գիտելիքներ միամիանց փոխանցելուց, Գյուրջիևյան շարժումների և վարժությունների կիրառությունից, մեդիտացիայից և պրակտիկ աշխատանքից, այս ամենը հենված Գյուրջիևյան գաղափարների վրա։
  • Գյուրջիևյան հիմնադրամ. Տրադիցիոն Ուսումնասիրությունների Հանրություն, որ գտնվում է Օնտարիո, Տորոնտոյում, որը սկզբնավորվեց Թոմաս և Օլգա Հարթմանների կողմից 1954 թվականին Նյու Յորքի Գյուրջիևյան հիմնադրամի բացվելուց մեկ տար անց, լինելով Հյուսիսային Ամերիկայի ամենահին Գյուրջիևյան հիմնադրամներից մեկը և առաջինը՝ Կանադայում։
  • Տորոնտոյի Գյուրջիևյան Հիմնադրամ. Սամերհիլ Փորձառական Խումբ, որ գտնվում է Օնտարիո, Տորոնտոյում, սկզբնավորվել է 1997 թվականին, իր հիմնական նպատակը դնելով գտնելու Գյուրջիևյան աշխատանքների բանավոր, գրավոր և արտիստիկ առաջնային ըմբռնումը, պահպանումը և փոխանցումը։
  • Տորոնտոյի Գյուրջիևյան Խումբ, որ գտնվում է Օնտարիո, Տորոնտոյում, և սկզբնավորվել է 2005 թվականին։
  • Ալբերտայի Գյուրջիևյան Հիմնադրամ, որ գտնվում է Ալբերտա, Էդմոնթընում, և կարելի է կապ պահել. [[1]].
  • Բրիտանական Կոլումբիայի Գյուրջիևյան Հիմնադրամ, որ գտնվում է Բրիտանական Կոլումբիա, Վանքուվերում, որ խթանում է սովորել ու կիրառել Գյուրջիևյան հոգևոր ուսմունքը, որ նա բերել էր արևմուտք։
  • Վիկտորիայի Գյուրջիևյան Խումբ, որ գտնվում է Բրիտանական Կոլումբիա, Վիկտորիայում, և կարելի է կապ հաստատել [[2]].

Մեքսիկա խմբագրել

  • Մեքսիկայի Գյուրջիևյան հիմնադրամ, որը ստեղծվել է 1951 թվականին Գյուրջիևյան մի քանի աշակերտների կողմից՝ Ֆրանսիայից, Միացյալ Թագավորություններից և Միացյալ Նահանգներից, և ենթարկվում է Նյու Յորքի Գյուրջիևյան հիմնադրամին, գտնվում է Մեքսիկո Սիթիում։

Հարավային Ամերիկա խմբագրել

Ասիա խմբագրել

  • Հնդկաստանի Գյուրջիևյան հիմնադրամ բաղկացած է խմբերից, ովքեր փորձարկում և ուսումնասիրում են Գյուրջիևյան ուսմունքը։ Նրանք ենթարկվում է Նյու Յորքի Գյուրջիևյան հիմնադրամին, սերտ կապի մեջ լինելով Ատլանտիկ Կանադայի Գյուրջիևյան հիմնադրամի հետ։

Աֆրիկա խմբագրել

  • Հարավ Աֆրիկյան Հանրապետության Գյուրջիևյան հիմնադրամ, որ կազմավորվել է Քեյփ Թաունում 1990 թվականի մարտ ամսին։ Այժմ կան արդեն նոր խմբեր նաև Քեյփ Թաունում, Յոհանեսբուրգ/Պրետորիայում, որ առաջարկում են կանոնավոր հավաքներ, «աշխատանք»-ի օրեր, «շարժում» և ամբողջական օրվա կրթական սեսիաներ։ Խմբերը ենթարկվում են Լոնդոնի Գյուրջիևյան Հանրությանը՝ կապ պահելով Նյու Յորքի Գյուրջիևյան հիմնադրամի հետ։

Ավստրալիա խմբագրել

Ազդեցություն խմբագրել

Գյուրջիևի գաղափարներից հետագայում օգտվել են խոշոր բիզնեսի ներկայացուցիչները՝ հասնելով իրենց բիզնեսներում մեծ հաջողությունների[փա՞ստ]։ Դրանցից հատկանշական է «սցենարների պլանավորում»-ը, որը որպես յուրահատուկ բիզնես կանխատեսումների արվեստ կիրառվել են այնպիսի հաստատությունների մեջ, ինչպիսիք են՝ Հոլանդական Շել ընկերությունը, Մակ Քինզին, Բի Էմ Դաբլյուն, Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Համալսարանը և այլն[փա՞ստ]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #118543679 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 CONOR.Sl
  6. ««Ինչու՞ են սպառնալով, մեր օրենքները շրջանցելով, մարդկանց վարկաբեկելով, սուտ բաներ ներկայացնում» | Asparez». www.asparez.am. Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Գյուրջիև» հոդվածին։