Միշել Պիկկոլի

ֆրանսիացի դերասան

Ժակ Դանիել Միշել Պիկկոլի (ֆր.՝ Jacques Daniel Michel Piccoli, դեկտեմբերի 27, 1925(1925-12-27)[1][2][3][…], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[4] - մայիսի 12, 2020(2020-05-12)[5][6][4][…], Saint-Philbert-sur-Risle[7][4]), կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասան[9], սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր, ում ստեղծագործական գործունեությունը ձգվել է շուրջ յոթ տասնամյակ։ Նա մեծարվել է որպես իր սերնդի ֆրանսիացի մեծագույն խարակտերային դերասաններից մեկը, ով կերտել է շուրջ երկու հարյուր բազմազան կերպարներ, աշխատել անվանի ռեժիսորների հետ, իբրև լավագույն դերակատար՝ արժանացել հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ Կաննի միջազգային կինոփառատոնի «Սեզար»-ի, Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ»-ի, իտալական «Դավիդ դի Դոնատելլո»[10][11]։ Եվս չորս անգամ «Սեզար» մրցանակի է առաջադրվել և դարձյալ՝ «Լավագույն դերասան» անվանակարգում[12]։

Միշել Պիկկոլի
ֆր.՝ Michel Piccoli
Ծնվել էդեկտեմբերի 27, 1925(1925-12-27)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 13-րդ շրջան, Փարիզ[4]
Մահացել էմայիսի 12, 2020(2020-05-12)[5][6][4][…] (94 տարեկան)
Մահվան վայրSaint-Philbert-sur-Risle[7][4]
ԳերեզմանԷվրո
ԿրթությունԷլզասի դպրոց, Ռենե Սիմոնի դրամատիկական կուրսեր և Սենտ Բարբի քոլեջ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունկինոդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր
Ամուսին(ներ)Ժուլիետ Գրեկո, Eléonore Hirt? և Ludivine Clerc?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Փարիզում[13], երաժիշտների ընտանիքում։ Մայրը դաշնակահարուհի էր, ազգությամբ ֆրանսուհի, հայրը՝ իտալական արմատներով թավջութակահար, եկել էր շվեյցարական Տիչինոյից[14][15]։ Միշելը, միջնակարգ կրթություն ստանալով, սովորել է դրամատիկական արվեստների դպրոցում, որն ավարտելուց հետո սկզբնական շրջանում դերակատարումներով հանդես է եկել թատերական բեմադրություններում։ 1945 թվականին իր առաջին դերն է խաղացել կինոյում՝ Քրիստիան Ժակի «Կախարդանք» (Sortileges) ֆիլմում։ Լայն ճանաչում է ձեռք բերել 1963 թվականին անվանի կինոռեժիսոր Ժան-Լյուկ Գոդարի «Արհամարհանք» ֆիլմում տպավորիչ դերակատարմամբ հանդես գալով։ Հաջորդել են հիշարժան դերակատարումները Լուի Բունյուելի Belle de Jour (1967), Բուրժուազիայի համեստ հմայքը (1972), Ալֆրեդ Հիչքոքի Տոպազ (1969) և բազում այլ ֆիլմերում[16]։ Միշել Պիկկոլին՝ որպես դերակարար, ընդհանուր առմամբ նկարահանվել է 170-ից ավելի ֆիլմերում[17]։

1990-ական թվականներին նա հանդես է եկել նաև որպես ռեժիսոր և նկարահանել է երեք ֆիլմ[18]։

Անձնական կյանք խմբագրել

Միշել Պիկկոլին ամուսնացել է երեք անգամ։ Նրա առաջին կինը Էլեոնոր Հըրթն էր, երկրորդը՝ երգչուհի Ժուլիետ Գրեկոն, երրորդը՝ Լյուդիվին Կլերը։ Առաջին ամուսնությունից ունեցել է մեկ դուստր, Լյուդիվին Կլերի հետ ապրելիս էլ երկու երեխա են որդեգրել[18][19][20][21]։

Պիկկոլին մահացել է 2020 թվականի մայիսի 12-ին՝ 94 տարեկան հասակում, ինֆարկտի հետևանքով առաջացած բարդություններից[22][23][24][25][26]։

Պարգևներ խմբագրել

  • Կաննի կինոփառատոն
    • 1980. մրցանակ «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմը՝ «Ոստյուն մթության մեջ»[27]
  • Բեռլինի կինոփառատոն
    • 1982. Արծաթե արջ մրցանակ «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմը՝ «Արտառոց գործ»[28]
  • Լոկառնոյի կինոփառատոն
    • 2007. մրցանակ «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմը՝ Les Toits de Paris
    • 2007. Excellence Award (գերազանցության մրցանակ)
  • Սեզար մրցանակ
    • 1981. առաջադրում մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմը՝ «Արտառոց գործ»
    • 1984. առաջադրում մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմը՝ Վտանգավոր քայլեր
    • 1990. առաջադրում մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմը՝ May Fools
    • 1991. առաջադրում մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմը՝ La Belle Noiseuse
  • Շանհայի կինոփառատոն
    • 1997։ Ոսկե գավաթ մրցանակ «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմը՝ Ճամփորդող գործընկերը
  • Դավիդ դի Դոնատելո մրցանակ
    • 2012։ David di Donatello for Best Actor մրցանակ «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմը՝ Մենք Հռոմի պապ ունենք
  • Համաեվրոպական կինոմրցանակներ
    • 2001. առաջադրում մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմը՝ Տուն եմ գնում
    • 2007. առաջադրում մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմը՝ Belle Toujours
    • 2011. եվրոպական կինոակադեմիայի պատվո մրցանակ՝ ստեղծագործական ողջ կյանքում ձեռք բերած նվաճումների համար (European Film Academy Lifetime Achievement Award|Honorary Award)[29]
    • 2011. առաջադրում մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմը՝ Մենք Հռոմի պապ ունենք

2001 թվականին Միշել Պիկկոլիին շնորհվել է համաեվրոպական թատերական մրցանակ (Europe Theatre Prize)[30]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Fichier des personnes décédées
  5. 5,0 5,1 5,2 Michel Piccoli, légendaire acteur de cinéma et de théâtre, est mort (ֆր.)Le Monde.
  6. 6,0 6,1 6,2 L'acteur Michel Piccoli est mort (ֆր.)Le Figaro.
  7. 7,0 7,1 7,2 L’acteur Michel Piccoli est décédé chez lui dans son manoir de Saint-Philbert-sur-Risle, dans l’Eure (ֆր.)Paris-Normandie.
  8. The 24th European Film AwardsEuropean Film Academy.
  9. www.imdb.com
  10. Bergan, Ronald (2020 թ․ մայիսի 18). «Michel Piccoli obituary». The Guardian. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  11. «French screen legend Michel Piccoli, who starred in Belle de jour, dies at 94». France 24. 2020 թ․ մայիսի 18. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  12. «Michel Piccoli nie żyje. Był znany z "Pogardy" Jeana-Luca Godarda». Onet.pl. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  13. «Michel Piccoli» (ֆրանսերեն). AlloCiné. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  14. «Michel Piccoli What Nationality Ancestry Race» (անգլերեն). Ethnicity of Celebs. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
  15. «Piccoli Biography (1925–)» (անգլերեն). Film Reference. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
  16. Mintzer, Jordan (2020 թ․ մայիսի 18). «Michel Piccoli, Betrayed by Brigitte Bardot in Jean-Luc Godard's 'Contempt,' Dies at 94». The Hollywood Reporter. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  17. «Nie żyje Michel Piccoli. Znany aktor miał 94 lata». kultura.gazetaprawna.pl. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  18. 18,0 18,1 Smith, Harrison. «Michel Piccoli, French film star who worked with Buñuel and Godard, dies at 94». The Washington Post. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  19. «Michel Piccoli « mort dans les bras » de Ludivine, sa dernière femme : qui est-elle ?». gala.fr (ֆրանսերեն). 2020-05-18. Վերցված է 2020-05-18-ին.
  20. Michel Piccoli auf Frankreich-Sued.de
  21. Catherine Balle (2020-05-18). «Mort de Michel Piccoli, acteur de légende du cinéma français». leparisien.fr (ֆրանսերեն). Վերցված է 2020-05-18-ին.
  22. «Film- und Theaterschauspieler: Michel Piccoli ist tot». faz.net. 2020-05-18. Վերցված է 2020-05-18-ին.
  23. «Michel Piccoli ist tot». zeit.de. 2020-05-18. Վերցված է 2020-05-18-ին.
  24. «L'acteur Michel Piccoli est décédé chez lui dans son manoir de Saint-Philbert-sur-Risle, dans l'Eure». paris-normandie.fr (ֆրանսերեն). Վերցված է 2020-05-18-ին.
  25. Balle, Catherine (2020 թ․ մայիսի 18). «Mort de Michel Piccoli, acteur de légende du cinéma français». leparisien.fr. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  26. Pulver, Andrew (2020 թ․ մայիսի 18). «Michel Piccoli, renowned French acting veteran, dies aged 94». The Guardian. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  27. «Festival de Cannes: A Leap in the Dark». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 28-ին.
  28. «Berlinale: 1982 Prize Winners». berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 14-ին.
  29. приз Европейской киноакадемии вручили Триеру(չաշխատող հղում)
  30. IX Europe Theatre Prize / Reasons Արխիվացված 2021-10-19 Wayback Machine Europe Theatre Prize

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Պիկկոլի» հոդվածին։