Պադմա Շրի (հինդի՝ पद्म श्री), Հնդկաստանի մեծությամբ չորրորդ պետական քաղաքացիական պարգևն է՝ Բհարատ Ռատնա, Պադմա Վիբհուշան և Պադմա Բհուշան պարգևներից հետո։ Հանձնվում է Հնդկաստանի կառավարության կողմից՝ ի նշան այս կամ այն ոլորտում քաղաքացու կողմից բացառիկ ներդրումների համար՝ (արվեստ, կրթություն, արդյունաբերություն, գրականություն, գիտություն, սպորտ, բժշկություն և այլն)[1]։

Պադմա Շրի
Изображение орденской планки
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Տեսակշքանշան
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ1954
Պարգևատրման քանակը2679 (2014)
Հերթականություն
Ավագ պարգևՊադմա Բհուշան և Kirti Chakra?
Կրտսեր պարգևSarvottam Jeevan Raksha Padak?
Կայքpadmaawards.gov.in
 Padma Shri Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Պադմա Շրի պարգևը սահմանվել է 1954 թվականին՝ Հնդկաստանի նախագահի կողմից։

Պադման (սանսկրիտ՝ पद्म), սրբազան լոտոսն է, բույս, որը կենտրոնական դեր է խաղում հնդկական կրոններում՝ հինդուիզմում, բուդդայականությունում և ջայնիզմում։ Հինդուիզմում լոտոսի ծաղիկը Վիշնու, Բրահմա, Լակշմի, Սարասվատի և Կուբերա աստվածությունների գլխավոր պիտույքներից մեկն է, որը հնդկական մշակույթում խորհրդանշում է աստվածային գեղեցկությունը և հոգու մաքրությունը։ Շրի (սանսկրիտ՝ श्री), նշանակում է հաջողություն, երջանկություն։ Հաճախ ավելացվում է մարդկանց անվանը՝ մեծագույն, հարգարժան, սրբազան, աստվածային, երանելի և այլ իմաստներով։

Պադմա Շրի մեդալի դիմային մակերեսին պատկերված լոտոսի ծաղիկի վերևում և ներքևում դևանագարիով գրված են Պադմա և Շրի՝ այսինքն հարգարժան պարոն կամ տիկին, բառերը։ Պարգևը հանձնվում է ամեն տարի՝ Հնդկաստանի հանրապետության օրը և ոչ միայն Հնդկաստանի քաղաքացիներին։

2017 թվականի դրությամբ, Պադմա Շրի պարգևին արժանացել են 2913 մարդ[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Padma award's schema» (PDF). Ministry of Home Affairs. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 13-ին.
  2. «Padma Awards 2014 announced» (Press release). Ministry of Home Affairs. 2014 թ․ հունվարի 25. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.