Օլիվեր Վոլֆ Սաքս

ամերիկացի նյարդաբույժ

Օլիվեր Վոլֆ Սաքս (անգլ.՝ Oliver Wolf Sacks, հուլիսի 9, 1933(1933-07-09)[1][2][3][…], Ուիլեսդեն, Միդլեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն - օգոստոսի 30, 2015(2015-08-30)[4][1][2][…], Գրինվիչ Վիլիջ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4])՝ ամերիկացի նյարդաբույժ, նյարդահոգեբան՝ բրիտանական ծագումով, գրող և բժշկությունը ժողովրդականացնող, մի շարք հայտնի գրքերի հեղինակ, որոնք նկարագրում են նրա խնամառուների պատմությունները (այդպիսով նա շարունակում է 19-րդ դարի «կլինիկական պատմությունները»)[10][11]։

Օլիվեր Սաքս
Oliver Wolf Sacks
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 9, 1933(1933-07-09)[1][2][3][…]
ԾննդավայրՈւիլեսդեն, Միդլեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մահացել էօգոստոսի 30, 2015(2015-08-30)[4][1][2][…] (82 տարեկան)
Մահվան վայրԳրինվիչ Վիլիջ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Կրոնաթեիզմ
ԿրթությունԹագավորական քոլեջ (1958), Սուրբ Պողոսի դպրոց և Hall School?
ԵրկերThe Man Who Mistook His Wife for a Hat? և Awakenings?
Մասնագիտությունգրող, քիմիկոս, բժիշկ-գրող, նյարդաբան, գիտության մասսայականացնող, սցենարիստ, համալսարանի դասախոս և բժիշկ
ԱշխատավայրԿոլումբիայի համալսարան, Նյու Յորքի համալսարանի բժշկական ֆակուլտետ[5], Ալբերտ Այնշտայնի անվան բժշկական քոլեջ, Ուորիքի համալսարան և Եշիվա համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[9]
Կայքoliversacks.com
Ստորագրություն
 Oliver Sacks Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է հրեական ընտանիքում, չորս երեխաներց փոքրն է[12][13]։ Նրա ծնողները՝ Սեմուել Սաքսը (1895-1990 թվականներ) և Մյուրիել Լանդաուն (1895-1972 թվականներ) բժիշկներ էին, նրա խորթ եղբայրները՝ Աբբա Էվենը՝ Իսրայելի արտաքին գործերի նախարարն է, Ջոնաթան Լինը՝ դերասան և ռեժիսոր, Ռոբերտ Աումաննը՝ մաթեմատիկոս[14]։

1958 թվականին Օքսֆորդում ստացել է բժշկակական գիտությունների դոկտորի աստիճան, որից հետո տեղափոխվել է Կանադա, իսկ 1960 թվականին ԱՄՆ։ 1965 թվականից ապրել է Նյու Յորքում։ Նյարդաբանության դոկտոր՝ Ալբերտ Անշտեյնի անվան բժշկական քոլեջում, նյարդաբանության ադյունկտ-պրոֆեսոր Նյու Յորքի համալսարանի բժշկական դպրոցում[15]։

Բժշկական պրակտիկան անցկացրել է Նյու Յորքում։ Տառապում էր պրոզոպագնոզիայով։ Նույնիսկ այն ժամանակ, երբ նրա մոտ ախտորոշվեց ռետինոբլաստոմա և կուրացավ նրա մեկ աչքը, Սաքսը շարունակեց ինչպես գրական գործունեությունը, այնպես էլ բժշկական պրակտիկան։

Սաքսի պատմությունները հարւստ չեն կլինիկական մանրամասնություններով։ Նա կենտրոնանում է հիվանդների ապրումների վրա, փորձելով ընթերցողին հասանելի դարձնել նրանց վնասվածքային փորձը, նրանց մոտ առաջացնելով ապրումակցում։ Սաքսը հաճախ նշում էր, որ որոշ հիվանդներ, ովքեր «աննորմալ» էին մի տիրույթում, հաճախ կարողանում էին իրենց գտնել մեկ այլ տիրույթում, չնայած նրանց պաթոլոգիան մնում էր անբուժելի

Սաքսի գրքերը բազմիցս վերահրատարակվել են, ամեն անգամ ենթարկվելով մշակման։ Թարգմանվել են աշխարհի ավելի քան 20 լեզուներով։

2006 թվականի մարտին ամերիկյան 263 բժիշկներից մեկն էր, ով ստորագրեց Գուանտանամոյի բանտարկյալների հանդեպ խոշտանգումների դեմ բողոքի նամակը։

Խորհրդային նյարդահոգեբան Ալեքսանդր Լուրիայի հետ լինելով նամակագրական կապի մեջ, հաճախ անդրադառնում էր նրա աշխատանքներին։

Գրքեր խմբագրել

  • Migraine (1970 թվական)
  • Awakenings (1973 թվական, էկրանավորվել է 1990 թվականին)
  • A Leg to Stand On (1984) (այս գրքում Սաքսը նկարագրում է դժբախտ պատահարի արդյունքում ոտքի նկատմամբ հսկողության կորստի իր սեփական փորձը)
  • The Man Who Mistook His Wife for a Hat (1985 թվական)
  • Seeing Voices: A Journey Into The Land of the Deaf. — Berkeley: University of California Press, 1989. — ISBN 0-520-06083-0.
  • An Anthropologist on Mars (1995 թվական)
  • The Island of the Colorblind (1997 թվական)
  • Uncle Tungsten: Memories of a Chemical Boyhood (2001 թվական)
  • Oaxaca Journal (200) թվական)
  • Musicophilia: Tales of Music and the Brain (2007 թվական)
  • Hallucinations (2012 թվական)
  • On the Move: A Life (2015 թվական)
  • Gratitude (2015 թվական)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Oliver Sacks Dies at 82; Neurologist and Author Explored the Brain’s Quirks // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2015. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  5. https://www.nytimes.com/2015/08/31/science/oliver-sacks-dies-at-82-neurologist-and-author-explored-the-brains-quirks.html
  6. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  7. https://www.aaas.org/news/aaas-council-elects-388-new-aaas-fellows
  8. https://www.bodleian.ox.ac.uk/about/libraries/bodley-medal
  9. https://www.amacad.org/person/oliver-sacks
  10. Генеалогия семьи Сакс
  11. Web of Stories: Oliver Sacks
  12. The Sacks Family
  13. Генелогические данные семьи Ландау
  14. Oliver Sacks. «My Own Life». Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
  15. Lawrence Weschler. A Rare, Personal Look at Oliver Sacks’s Early Career // Vanity Fair, June 2015.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվեր Վոլֆ Սաքս» հոդվածին։