Ժերզի Մարիան Գրոտովսկի
Ժերզի Մարիան Գրոտովսկի (լեհ.՝ Jerzy Marian Grotowski, օգոստոսի 11, 1933[1][2][3], Ժեշուվ, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[4] - հունվարի 14, 1999[1][2][5][…], Պոնտեդերա, Պիզա, Տոսկանա, Իտալիա), լեհ թատերական ռեժիսոր, ուսուցիչ, թատրոնի տեսաբան, ում նորարարական մոտեցումները դերասանական արվեստի, վերապատրաստման և թատերական բեմականացման նկատմամբ էապես ազդել են այսօրվա թատրոնի վրա: Նա համարվում է 20-րդ դարի ամենաազդեցիկ թատերական գործիչներից, ինչպես նաև փորձարարական թատրոնի հիմնադիրներից մեկը։[7][8]
Ժերզի Մարիան Գրոտովսկի լեհ.՝ Jerzy Grotowski | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 11, 1933[1][2][3] |
Ծննդավայր | Ժեշուվ, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[4] |
Մահացել է | հունվարի 14, 1999[1][2][5][…] (65 տարեկան) |
Մահվան վայր | Պոնտեդերա, Պիզա, Տոսկանա, Իտալիա |
Քաղաքացիություն | Լեհաստան և Ֆրանսիա |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան և Ստանիսլավ Վիսպյանսկու անվան թատերական արվեստների ակադեմիա |
Ազդվել է | Wincenty Lutosławski?, Կարլ Յունգ և Կոնստանտին Ստանիսլավսկի |
Մասնագիտություն | թատերական ռեժիսոր, պրոֆեսոր, կինոռեժիսոր, թատերական ուսուցիչ և ռեժիսոր |
Աշխատավայր | Կոլեժ դե Ֆրանս[6] |
Կուսակցություն | Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Jerzy Grotowski Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՊատերազմի տարիներին մոր և եղբոր հետ թաքնվել է նացիստներից։ 1955 թվականին ավարտել է Կրակովի Թատերական բարձրագույն պետական դպրոցը։ 1955-1956 թվականներին սովորել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտում (Յուրի Զավադսկու արվեստանոցում)։
Աշխատել է Օպոլեի «13 շարքերի թատրոնում»։
1965 թվականին թատերական լաբորոտորիա է հիմնել Վրոցլավում։ Զարգացրել է «աղքատ թատրոնի» գաղափարը (1965 թվականին հրատարակվել է նրա «Աղքատ թատրոնի մոտ» հոդված-մանիֆեստը, որը 1968 թվականին զետեղվել է Էուջենիո Բարբոյի կազմած համանուն գրքում)։ Գրոտովսկին եղել է ժամանակակից բեմի գլխավոր կերպարներից։
1984 թվականին Պոնտեդերայում ստեղծել է Թատերական փորձարկումների և որոնումների կենտրոն, որն այնուհետև դարձել է համաշխարհային թատերական ավանգարդի հանդիպումների վայր[9]։
Գրոտովսկին բեմադրել է Ժան Կոկտոյի «Օրփևս» (1959), Բայրոնի «Կաինա» (1960), Մայակովսկու «Միստերիու-բուֆֆ» (1960), Կալիդասայի «Սակունտալու» (1960), Ադամ Միցկևիչի «Դզյադի» (1961), Յուլիուշ Սլովացկու «Կորդիանա» (1962), Ստանիսլավ Վիսպյանսկու «Ակրոպոլիս» (1962), Քրիստոֆեր Մառլոի «Բժիշկ Ֆաուստի ողբերգական պատմությունը» (1963), Պեդրո Կալդերոնի «Անկոտրուն արքայազնը» (1965), Յուլիշ Սլովացկու «Apocalypsis cum figuris» գործերը, ինչպես նաև տարբեր ստեղծագործություններ Աստվածաշնչից, Ֆեոդոր Դոստոևսկու, Սլովացկու, Սիմոն Վեյլի գործերը[10]։
«Աղքատ թատրոնի» զարգացման արդյունքում ստեղծվել է «Պառաթատրոնը» (1969—1978) և «Ակունքների թատրոնը» (1976—1982)։
Ճանաչում
խմբագրելԳրոտովսկին արժանացել է Լեհաստանի պետական մրցանակի (1972), և Վրոցլավի մրցանակի (1975)։ Դարձել է Վրոցլավի, Չիկագոյի և Փիթսբուրգի համալսարանների պատվավոր դասախոս, իսկ 1997 թվականին դարձել է Կոլեջ դե Ֆրանսի դասախոս։ 1990 թվականին Վրացլավում ստեղծվել է Եժի Գրոտովսկի անվան ինստիտուտ, որը թողարկել է «Թատերական նշումներ» թերթը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 2009 թվականը հայտարարվել է Գրոտովսկու տարի (նրա մահվան տասնամյակը այդ տարի է եղել)։
Ստեղծագործություններ
խմբագրել- Աղքատ թատրոնից մինչև հաղորդիչ արվեստ. — М.: АРТ, 2003
- Աղքատ թատրոնի մոտ — М.: АРТ, 2009
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118542729 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
- ↑ https://www.backstage.com/magazine/article/guide-to-the-jerzy-grotowski-technique-74788/ Գրոտովսկու տեխնիկան
- ↑ https://totaltheatre.org.uk/archive/features/jerzy-grotowski-1933-1999 Paul Allain. "Jerzy Grotowski, 1933-1999"
- ↑ Gary Botting, The Theatre of Protest in America (Edmonton: Harden House, 1972), p. 5
- ↑ «Jerzy Grotowski: 'Eccentric genius' who reinvented theatre». Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
Գրականություն
խմբագրել- Kumiega J. The theatre of Grotowski. — London; New York: Methuen, 1985
- Osiński Z. Grotowski and his laboratory. — New York: PAJ Publications, 1986
- Wolford L. Grotowski’s objective drama research. — Jackson: UP of Mississippi, 1996
- Krasiński E. Jerzy Grotowski 1933—1999. — Warszawa: Instytut Sztuki Polskiej Akademii Nauk, 2000
- Vacis G. Awareness: dieci giorni con Jerzy Grotowski. — Turin: Scuola Holden; Milano: BUR, 2002
- Degler J., Ziółkowski G. Misterium zgrozy i urzeczenia: przedstawienia Jerzego Grotowskiego i Teatru Laboratorium. — Wrocław: Instytut im. Jerzego Grotowskiego, 2006
- Slowiak J., Cuesta J. Jerzy Grotowski. — London; New York: Routledge, 2007
- Ziółkowski G. Guślarz i eremita Jerzy Grotowski: od wykładów rzymskich (1982) do paryskich (1997—1998). — Wrocław: Instytut im. Jerzego Grotowskiego, 2007
- Театр Гротовского / Сост. Ходунова Е. М. — М.: ГИТИС, 1992
- Ежи Гротовский. Актёрский тренинг (1959—1962)
Արտաքին հղումներ
խմբագրել- Իննի թատրոն(լեհ.)
- Jerzy Grotowski, guru i wampir Լեհական թատերական կայք(լեհ.)
- Եժի Գրոտովսկովի անվան ինստիտուտ(լեհ.)
- Գրոտովսկովի տարվա ծրագրի կայքը(լեհ.),(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժերզի Մարիան Գրոտովսկի» հոդվածին։ |