Չե Գևարա
Էռնեստո Գևարա (իսպ.՝ Ernesto Guevara, հունիսի 14, 1928[1][2][3][…], Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա[4] - հոկտեմբերի 9, 1967[1][2][5][…], Լա Իգերա, Vallegrande, Սանտա Կրուզ, Բոլիվիա[4]), սովորաբար կոչված ու ճանաչված որպես Չե Գևարա, Էլ Չե կամ միայն Չե (Չե-ն Արգենտինայում ընդունված դիմելաձև է), Արգենտինայում ծնված մարքսիստ հեղափոխական, քաղաքական գործիչ և Կուբայական հեղափոխության ու միջազգային կոմունիստական շարժման ականավոր մասնակից։ Մահից հետո Գևարան դարձել է սոցիալիստական հեղափոխության շարժումների խորհրդանիշը։ Գևարայի պատկերն աշխարհում ամենաճանաչված նկարներից մեկն է[10]։
Էռնեստո Գևարա իսպ.՝ Ernesto Guevara | |
---|---|
Ծնվել է | հունիսի 14, 1928[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա[4] |
Մահացել է | հոկտեմբերի 9, 1967[1][2][5][…] (39 տարեկան) |
Մահվան վայր | Լա Իգերա, Vallegrande, Սանտա Կրուզ, Բոլիվիա[4] |
Գերեզման | Չե Գևարայի դամբարան |
Քաղաքացիություն | Կուբա և Արգենտինա |
Կրթություն | Բուենոս Այրեսի համալսարան (ապրիլի 11, 1953) |
Ազդվել է | Կարլ Մարքս[6], Մաո Ցզե Դուն[7] և Վլադիմիր Լենին[8] |
Երկեր | Guerrilla Warfare? և The Bolivian diary? |
Մասնագիտություն | հեղափոխական և պարտիզան |
Ամուսին | Իլդա Գադեա[9] և Ալեյդա Մարչ |
Ծնողներ | հայր՝ Էրնեստո Գևարա Լինչ, մայր՝ Սելիա դե լա Սերնա |
Զբաղեցրած պաշտոններ | Minister of Industry of Cuba? |
Կուսակցություն | Կուբայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հուլիսի 26 շարժում |
Երեխաներ | Ալեյդա Գևարա |
Ստորագրություն | |
Che Guevara Վիքիպահեստում |
Վաղ մանկություն
խմբագրելԷռնեստո Գևարան ծնվել է 1928 թվականի հունիսի 14-ին Արգենտինայի Ռոսարիո քաղաքում Էռնեստո Գևարայի և նրա կնոջ՝ Սելիայա դե լա Սեռնա և Լյոսի ընտանիքում։ Նա արգենտինական այդ բասկ և իռլանդական ծագում ունեցող ընտանիքում 5 երեխաներից ամենամեծն էր։ Համաձայն իսպանական անուն դնելու ավանդույթին, նրա օրինական անունը (Էռնեստո Գևարա) երբեմն հանդիպում է «դե լա Սեռնա» կամ/և «Լինչ» մասնիկների ուղեկցությամբ։ Անդրադառնալով «Չե»-ի անհանգիստ բնույթին նրա հայրը ասել է․ «Առաջին բանը, որ պետք է նկատվի դա այն է, որ իմ որդու երակներում հոսում է Իռլանդիայի ապստամբների արյունը»։
Կյանքի շատ վաղ հատվածում, Էռնեստիտոն (ինչպես նրան անվանում էին հետո) զարգացրել է «Աղքատների նկատմամբ խնամությունը»։ Ընտանիքում մեծանալով ձախակողմյան հակվածությամբ, նույնիսկ երեխա լիելով Գևարային ներկայացված էր քաղաքական լայն սպեկտրի հեռանկար։ Նրա հայրը՝ իսպանական քաղաքացիական պատերազմի Հանրապետականների ջատագովը, հաճախ էր իրենց տանը հյուրընկալում այդ հակամարտության բազմաթիվ վետերանների։
Չնայած նրան, որ նա տառապում էր սուր ասթմայի տկարացնող նոպաներով, որոնք նրան պիտի հալածեին իր ողջ կյանքի ընթացքում, նա հիանալի մարզիկ էր, վայելում էր լողը, ֆուտբոլը, գոլֆը և կրակելը՝ միևնույն ժամանակ դառնալով «չհոգնող» հեծանվորդ։ Նա ռեգբիի հավաքականի մոլի խաղացող էր և խաղացել է Բուենոս Այրեսում գտնվող Յունիվերսիտարիո ակումբում։ Խաղալու ընթացքում նա ստացել է «Fuser» մականունը, որը El Furibundo (այսինքն՝ կատաղած) և նրա մոր ազգանվան՝ de la Serna բառերի միավորումն էր, որը նա ստացել է իր ագրեսիվ խաղաոճի պատճառով։
Երիտասարդ տարիքից ուսանելով բժշկություն, Չե Գևարան ճանապարհորդում է Հարավային Ամերիկան ծայրեծայր, ուր տեսնում է մայրցամաքի ժողովրդի աղքատ վիճակը ու միջավայրը[11]։ Այդ ճանապարհորդությունների ընթացքում իր փորձառությունները և դիտողությունները իրեն քաջալերում են շարունակել մարքսիզմի ուսումնասիրումը, քանի որ նա հավատում էր, որ մարքսիստական հեղափոխությունը ժողովրդի չքավորությունը հաղթահարելու միակ լուծումն է[12]։
1956-ին, երբ Մեքսիկայում էր գտնվում, Չե Գևարան ծանոթանում է Ֆիդել Կաստրոյի հետ և միանում է վերջինիս հեղափոխական շարժմանը[13]։ Կուբայական հեղափոխության արդյունքում տապալվում է Կուբայի դիկտատոր՝ Գեներալ Ֆուլխենսիո Բատիստան՝ 1959-ին[14]։
1965-ին նա մեկնեց Կուբայից՝ մտադրություն ունենալով հեղափոխություն կազմակերպել Կոնգոյում և Բոլիվիայում։ Բոլիվիայում ձերբակալվում է ԿՀԳ-ի և ԱՄՆ-ի հատուկ նշանակության գնդի կողմից։ 1967 թվականի հոկտեմբերի 9-ին Չե Գևարան մահապատժի է ենթարկվում Բոլիվիայի նախագահ Ռենե Բարրիենտոսի հրամանով՝ Լա Իգերա բնակավայրում Վալլեգրանդեի մոտ[15]։
Մահից հետո Գևարան դառնում է սոցիալիստական հեղափոխության շարժումների խորհրդանիշը։ Գևարայի պատկերը աշխարհում ամենաճանաչված նկարներից մեկն է և ճանաչված է որպես 20-րդ դարի խորհրդանիշ[16]։
Ինտելեկտուալ և գրական հետաքրքրություններ
խմբագրելՉէ Գևարան շախմատ խաղալ սովորել է իր հորից և 12 տարեկանից սկսել է մասնակցել տեղական մրցաշարերին։ Պատանեկության տարիներին և ողջ կյանքի ընթացքում նա բացահայտ հակում ուներ պոեզիայի, հատկապես՝ Պաբլո Ներուդայի, Ջոն Քիթսի, Անտոնիո Մաչադոյի, Ֆեդերիկո Գարսիա Լորկայի, Գաբրիելա Միստրալի, Սեզար Վալյեխոյի և Ուոլթ Ուիթմենի նկատմամբ[17]։ Գևարաների տանը կար ավելի քան 3000 գիրք, որն էլ Չե Գևարային թույլ էր տալիս լինել հետաքրքրություններով լի խանդավառ ընթերցող, այդ թվում հետաքրքրություն ունենալ Կառլ Մարքսի, Վիլյամ Ֆոլքների, Անդրե Ժիդի, Էմիլիո Սալգարիի և Ժյուլ Վեռնի նկատմամբ[18]։ Նա նաև կարող էր անգիր արտասանել Ռեդյարդ Կիպլինգի «Եթե...», և Խոսե Էռնանդեսի Մարտին Ֆիերոյին իր մտքում[17]։ Բացի այդ նա հաճույք էր ստանում Ջավահարլալ Ներուի, Ֆրանց Կաֆկայի, Ալբեր Կամյուի, Վլադիմիր Լենինի, ինչպես նաև Ժան Պոլ Սարտրի, Անատոլ Ֆրանսի, Ֆրիդրիխ Էնգելսի, Հերբերտ Ուելսի և Ռոբերտ Ֆրոստի ստեղծագործություններից[19]։
Մեծանալուն պես Չե Գևարան զարգացրեց իր հետաքրքրությունը լատինամերիկյան գրողներ Օրասիո Կիրոգայի, Սիրո Ալեգրիայի, Խորխե Իկասայի, Ռուբեն Դարիոյի և Միգել Աստուրիասի նկատմամբ[19] Այս հեղինակների մեծամասնության գաղափարները նա ամփոփեց իր սահմանումների և հասկացությունների ձեռագիր տետրում։ Դա ներառում էր Բուդդայի և Արիստոտելի վերլուծական էսքիզները՝ այդ թվում նաև ուսումնասիրության ենթարկելով Բերտրան Ռասելին՝ սիրո և հայրենասիրության, Ջեկ Լոնդոնին՝ հասարակության և Նիցշեին՝ մահվան գաղափարի մեջ։ Զիգմունդ Ֆրոյդի գաղափարները հիացրին նրան, քանի որ վերջինս հիշատակում էր նրան երազանքների, նարցիսիզմի և էդիպի բարդույթին առնչվող թեմաներում[19]։ Դպրոցում նրա սիրելի առարկաներն էին՝ փիլիսոփայությունը, մաթեմատիկան, ճարտարագիտությունը, քաղաքագիտությունը, սոցիոլոգիան, պատմությունը և հնաբանությունը[20][21]։
Տարիներ հետո միայն՝ 1958 թվականի փետրվարի 13-ին CIA «կենսագրական և անհատականության զեկույցը» պիտի նշեր Չե Գևարայի ակադեմիական լայն հետաքրքրությունների և ինտելեկտի մասին՝ նկարագրելով նրան որպես «կարդացած մարդ»՝ նաև ավելացնելով, որ «նա բավականին ինտելեկտուալ էր լատինաամերիկացու համար»[22]։
Ճանապարհորդություն մոտոցիկլով
խմբագրել1948 թ. Չե Գևարան ընդունվում է Բուենոս Այրեսի համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետ։ Նրա՝ աշխարհն ուսումնասիրելու տենչը[23], փոփոխեց նրա համալսարանական կյանքը, և իր երկու երկարատև ուղևորությունները հիմնովին փոխեցին նրա ներաշխարհն ու պատկերացումները այդ ժամանակների Լատինական Ամերիկայի տնտեսական իրավիճակի վերաբերյալ։ Առաջին արշավը 1950 թ. էր, 4500 կմ (2800 մղոն), նա մենակ ուղևորվում է դեպի հյուսիսային Արգենտինայի գյուղական շրջաններ հեծանիվով, որի վրա փոքրիկ շարժիչ էր տեղադրել[24]։ Սրան հաջորդում է 1951 թ. 8000 կմ երկարությամբ (5000 մղոն) իննամսյա մայրցամաքային արշավը մոտոցիկլով դեպի Հարավային Ամերիկա։ Վերջին ուղևորության պատճառով նա մեկ տարի չհաճախեց դասերի, փոխարենը ձեռնարկեց այս արշավը իր ընկերոջ՝ Ալբերտո Գրանադայի հետ։ Նրանց հիմնական նպատակը Պերուի Սան Պաբլոյի բորոտների գաղութում, Ամազոն գետի ափին մի քանի շաբաթ որպես կամավորներ մնալն էր։
Չիլիում Գևարային բարկացնում է հանքահորների աշխատանքային պայմանները Անակոնդայի Չուքիկամատա պղնձի հանքում, և նա գիշերում է Ատակամա անապատում հալածված կոմունիստ ամուսինների հետ, ովքեր անգամ վերմակ չունեին և իրենց ներկայացնում էին որպես կապիտալիստական շահագործման իրական զոհեր[26]։ Բացի այդ, Մաչու Պիկչուի ճանապարհին՝ Անդերի բարձունքում, նա բախվում է հեռավոր գյուղական բնակավայրերի ծայրահեղ աղքատությանը, որտեղ գյուղացի ագարակատերերը աշխատում էին մեծահարուստներին պատկանող փոքր հողատարածքների վրա[27]։ Ավելի ուշ իր ուղևորության ընթացքում Գևարան տպավորված էր այդ բորոտների գաղութում ապրող մարդկանց ընկերասիրության վրա։ Նա ասում է. «Մարդկային համերաշխության և ընկերասիրության բարձրագույն արժեքները առկա են այսպիսի միայնակ և հուսահատ մարդկանց մեջ»[27] Գևարան իր այս ուղևորության ընթացքում կատարած նշումները հետագայում օգտագործում է իր զեկույցի համար վերնագրված ՝ «Մոտոցիկլային օրագրեր» գրքում, որը հետագայում դարձավ «New York Times»-ի ամենավաճառված գիրքը[28]։ 2004 թվականին մրցանակ ստացավ նաև գրքի հիման վրա նկարահանված համանուն վերնագրով ֆիլմը։
Ուղևորությունը դեպի Արգենտինա, Չիլի, Պերու, Էկվադոր, Պանամա, Մայամի, Ֆլորիդա Գևարայից խլեց 20 օր[29], նախքան Բուենոս Այրես վերադառնալը։ Լատինական Ամերիկան առանձին ազգերի միություն չէր, այլ մի ամբողջատիրություն, որը մայրցամաքային ազատագրման քաղաքականություն էր վարում։ Նրա գաղափարը միացյալ, անծայրածիր Իսպանական Ամերիկայի ստեղծումն էր, որը կիսում էր ընդհանուր լատինական ժառանգությունը, մի թեմա, որին նա ժամանակ առ ժամանակ անդրադառնում է իր հետագա հեղափոխական գործունեության ընթացքում։ Վերադառնալով Արգենտինա՝ նա ավարտում է ուսումը և 1953 թ. պաշտոնապես ստանում բժշկի կոչում՝ «Բժիշկ Չե Գևարա»[30]։
«Մոտոցիկլային ճամփորդությունը Հարավային Ամերիկայի երկայնքով նրա մեջ արթնացրեց ԱՄՆ-ի անարդար տիրապետության փաստն այդ կիսագնդում և այդ տարածքների և բնակիչների գաղութացումը»։
Ավելի ուշ Գևարան նշում է, որ Լատինական Ամերիկա իր ճամփորդությունների ժամանակ նա «տեսել է աղքատություն, սով և հիվանդություն», դրա հետ մեկտեղ «անկարողություն բուժել հիվանդ երեխային գումարի պատճառով» և այդ ամենն առաջ է բերում շարունակական սով և պատիժ, որ ստիպում է հորը հաշտվել անգամ սեփական որդու կորստի հետ, ընդունելով այն որպես դժբախտ պատահար։ Հենց այս իրադարձություններն էին, որ Գևարային խթանում են օգնել մարդկանց։ Այդ մարդկանց օգնելու համար նա պետք է լքեր բժշկության թագավորությունը և խորհեր քաղաքական դաշտի զինված պայքարի վերաբերյալ[11]։
Քաղվածքներ
խմբագրել- ․․․հեղափոխություն առանց կրակոցի չեն անում։
- Բոլորի հետ մեկտեղ, կյանքումս առաջին անգամ, սիգար էի վայելում, որոնք սովորեցի ծխել, որ քշեմ կպչուն մոծակներին։ Այդ ժամանակվանից իմ մեջ ներծծվեց կուբայական ծխախոտի բուրմունքը։ Եվ պտտվում էր գլուխս, ոչ այն է թունդ «հավանայից», ոչ այն է մեր ծրագրերի հանդգնությունից․․․
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ernesto Che Guevara (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ https://www.meer.com/en/40682-guevara-and-marx
- ↑ https://www.historyextra.com/period/20th-century/che-guevara-face-of-the-revolution/
- ↑ https://www.brown.edu/research/projects/tracing-cuba-us-connections/news/2017/05/la-lenin-transnational
- ↑ Gadea H. My Life with Che: The Making of a Revolutionary — St. Martin's Press, 2008. — ISBN 978-0-230-60601-2
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ 11,0 11,1 On Revolutionary Medicine Ելույթ Չե Գևարայից կուբական մարտնաչողների օգոստոսի 19, 1960 թ.։
- ↑ At the Afro-Asian Conference in Algeria Ելույթ Չե Գևարայից երկրորդ տնտեսական սեմինարի աֆրիկական-ասիական համերաշխության Ալժիրում փետրվարի 24, 1965 թ.։
- ↑ Beaubien, Jason (2009). Cuba Marks 50 Years Since 'Triumphant Revolution'. NPR: All Things Considered, Audio Report.
- ↑ Time Magazine cover story (Օգոստոսի 8, 1960). "Castro's Brain Արխիվացված 2007-02-17 Wayback Machine".
- ↑ Ryan, Henry Butterfield (1998). The Fall of Che Guevara: A Story of Soldiers, Spies, and Diplomats. New York: Oxford University Press. ISBN 0-19-511879-0.
- ↑ Maryland Institute of Art, BBC News (Մայիսի 26, 2001). Che Guevara photographer dies. Վերստածվ է հունվարի 4, 2006.
- ↑ 17,0 17,1 Hart 2004, p. 98.
- ↑ Haney 2005, p. 164.
- ↑ 19,0 19,1 19,2 (Anderson 1997, pp. 37–38)
- ↑ Sandison 1996, p. 10.
- ↑ Kellner 1989, p. 26.
- ↑ Ratner 1997, p. 25.
- ↑ Anderson 1997, p. 64.
- ↑ Anderson 1997, p. 59–64.
- ↑ Anderson 1997, p. 89.
- ↑ Anderson 1997, pp. 75–76.
- ↑ 27,0 27,1 Kellner 1989, p. 27.
- ↑ NYT bestseller list: #38 Paperback Nonfiction on 2005-02-20, #9 Nonfiction on 2004-10-07 and on more occasions.
- ↑ Che Guevara spent time in Miami Արխիվացված 2013-02-04 archive.today by Alfonso Chardy, The Miami Herald July 8, 2008
- ↑ Anderson 1997, p. 98.
Արտաքին հղումներ
խմբագրել
|
|
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չե Գևարա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չե Գևարա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 19)։ |