Ուոլթ Ուիթմեն
Ուոլթ Ուիթմեն (անգլ.՝ Walt Whitman, մայիսի 31, 1819[1][2][3][…], West Hills, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4] - մարտի 26, 1892[1][2][3][…], Քեմդըն, Նյու Ջերսի, ԱՄՆ[5]), ամերիկացի խոշոր բանաստեղծ, ամերիկյան ժամանակակից պոեզիայի հիմնադիրը։
Ուոլթ Ուիթմեն անգլ.՝ Walt Whitman | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ Walter Whitman |
Ծնվել է | մայիսի 31, 1819[1][2][3][…] |
Ծննդավայր | West Hills, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | մարտի 26, 1892[1][2][3][…] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Քեմդըն, Նյու Ջերսի, ԱՄՆ[5] |
Գերեզման | Harleigh Cemetery |
Մասնագիտություն | բուժքույր, բանաստեղծ, վիպասան, լրագրող, ակնարկագիր, գրող և խմբագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | Խոտի տերևներ և O Captain! My Captain!? |
Աշխատավայր | Brooklyn Eagle? և Brooklyn Times-Union? |
Պարգևներ | Նյու Ջերսիի փառքի սրահ |
Ներշնչվել է
| |
![]() | |
Ուոլթ Ուիթմեն Վիքիքաղվածքում | |
Walt Whitman Վիքիպահեստում |
Գրել է պատմվածքներ, հոդվածներ, բանաստեղծություններ։ 1846 թ.-ին խմբագրել է «Բրուքլին Իգլ» («Brooklyn Eagle») թերթը։ 1855 թ.-ին տպագրվել է նրա «Խոտի տերևներ» գիրքը։ 1861 - 1865 թթ.-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ աշխատել է որպես սանիտար։ Պատերազմական իրադարձություններին են նվիրված «Թմբկահարություն» (1865) և «Երբ այս գարնանը բակում տան առջև ծաղկում էր եղրևանին» (1865) ժողովածուները։ 1873 թ.-ին Ուիթմենը կաթված է ստացել։
«Խոտի տերևներ» (անգլ.՝ Leaves of Grass) գրքի հիմնական գաղափարները կապված են տրանսցենդենտալիզմի ուսմունքի հետ։
Ուիթմենին հաճախ անվանում են համաշխարհային դեմոկրատիայի երգիչ։ Բանաստեղծը միաժամանակ մերկացրել է հենց իր երգած դեմոկրատիայի արատները, որը պատմականորեն բուրժուականի կերպարանք է ստացել։ Նրա քնարերգության մեջ կարևոր տեղ է գրավում արդյունաբերության թեման, որի մշակումով նա դարձել է այսպես կոչված ուրբանիստական պոեզիայի նախակարապետը։
Շատ երկրներում Ուիթմենը ընկալվում է որպես հեղափոխական բանաստեղծ (շնորհիվ իտալական, ավստրիական, ֆրանսիական ապստամբներին ձոնված հիմներգերի), սակայն նա ամերիկյան իրականության նկատմամբ ռեֆորմիստական ձգտումներից այն կողմ չի անցել։
Ուիթմենը նորարար բանաստեղծ էր։ Նրա գրչի տակ ազատ և անհանգ ոտանավորը ձեռք է բերել ճկունություն և առաձգականություն։ Դեռևս Ուիթմենի կենդանության օրոք նրա հռչակը հասել է Եվրոպա։
Ուիթմենի որոշ բանաստեղծություններ տարբեր ժամանակներում թարգմանվել են հայերեն։ Հատկանշական են Եղիշե Չարենցի թարգմանությունները («Մեր Օրերը», «Եվրոպա»)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.waltwhitman.org/about/about-wwba/
- ↑ 5,0 5,1 5,2 Уитмен Уолт // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ LIBRIS — 2012.
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |