Ֆուլխենսիո Բատիստա
Ֆուլխենսիո Բատիստա ի Սալդիվար (իսպ.՝ Fulgencio Batista y Zaldívar, հունվարի 16, 1901[1][2][3][4][5], Banes, Holguín Province, Կուբա - օգոստոսի 6, 1973[6][1][2][3][4][5], Մարբելյա, Málaga Province, Անդալուզիա, Իսպանիա), 1940-1944թթ․ եղել է Կուբայի նախագահ, իսկ 1952-1959թթ․՝ միապետ, հեռացվել է Կուբայի հեղափոխության ժամանակ։ Բատիստան 1933թ․ ապստամբության ժամանակ օգտագործում է իր ուժերը Խերարդո Մակկադոյի ավտորիտար գերակայությունը կործանելու համար, ապա ինքն է նշանակում զիված ուժերի գնդապետ և հաջողությամբ ղեկավարում է Հինգ Անդամների Կառավարությունը։ Գալով իշխանության Բատիստան չեղյալ է հայտարարում 1940թ․ի Սահմանադրությունը և մարդիկ զրկվում են իրենց քաղաքական ազատություններից, ընդհուպ մինչև գործադուլի իրավունքից։ Դրա հետևանքով սկսվում է տնտեսական լճացում, թեժանում է պայքարը կուբացի հարուստների և աղքատների միջև։ Երկրում սկսվում են ցույցեր, որոնք դաժանորեն ճնշվում են։ Դրանք խլում են 1000-20000 մարդու կյանք։ 1956-1958թթ ապստամբությունների հետևանքով, որը գլխավորում էին Ֆիդել Կաստրոն, Չե Գևարան, ապա նրանց են միանում այլ պարտիզանական խմբեր, Բատիստայի կառավարությունը վերջնական պարտություն է կրում։
Ֆուլխենսիո Բատիստա Fulgencio Batista y Zaldívar | |
![]() | |
Կուսակցություն՝ | Liberal Party of Cuba?, Democratic Socialist Coalition?, Progressive Action Party? և United Action Party? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և զինծառայող |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | հունվարի 16, 1901[1][2][3][4][5] |
Ծննդավայր | Banes, Holguín Province, Կուբա |
Վախճանի օր | օգոստոսի 6, 1973[6][1][2][3][4][5] (72 տարեկանում) |
Վախճանի վայր | Մարբելյա, Málaga Province, Անդալուզիա, Իսպանիա |
Գերեզման | San Isidro Cemetery |
Թաղված | San Isidro Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | իսպ.՝ Rubén Zaldívar |
Ամուսին | Marta Fernandez Miranda de Batista? և Elisa Godinez Gomez de Batista? |
Պարգևներ |
Pulitzer Prize for International Reporting?, «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» հատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ և «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հատուկ թողարկված Մեծ Խաչ |
Բովանդակություն
Վաղ մանկությունըԽմբագրել
Բատիստան ծնվել է 1901թ․ Կուբայում, Բելիսարիո Բատիստա Պալերմոյի և Կարմելա Սելվիդար Գոնզալեսի ընտանիքում, ովքեր կռվել են Կուբայի Անկախության պատերազմում։ Բատիստան հաճախել է տեղական հանրային դպրոց, ապա Ամերիկյան Քուակեր դպրոց։ Մոր մահից հետո, 14 տարեկանում հեռանում է տնից։ Սկզբնական շրջանում աշխատում է եղեգնուտներում, որպես բանվոր։ Եղել է դերձակ, մեխանիկ, փայտածուխ վաճառող և այլն։ 1921թ մեկնել է Հավանա և անցել զինվորական ծաոայության։ 1923թ լքել է բանակը և աշխատանքի է անցել գյուղական ոստիկանուրյունում։ Հետագայում վերադառնում է բանակ և դառնում քարտուղար, իսկ 1933թ միանում է մի խումբ ենթասպաների կազմակերպած <Սերժանտի դավադրություն> օպերացիային, որի նպատակը երկրի համար ավելի լավ պայմաններ ստեղծելն ու զարգացնելն էր։
Անձնական կյանքըԽմբագրել
Ամուսնացել է Էլիզա Գոդինեսի հետ։ Ունեցել են 3 երեխա։ Նրանք բաժանվել են 1945 թվականին։ Հետո ամուսնացել է Մարտա Ֆերնանդես Միրանդայի հետ և նրանից ունեցել 5 երեխա։ Նաև ունեցել է ապօրինի դուստր՝ Ֆերմինա Բատիստան։
ՄահըԽմբագրել
Պորտուգալիա փաչելուց հետո Բատիստան ապրել է Մադերիայում, ապա Լիսբոնում, որտեղ էլ իր կյանքի վերջին տարիներին գրել է գրքեր։ Մահացել է 1973թ օգոստոսի 6-ին սրտի կաթվածից։ Ասում են, իբր, դրանից 2 օր առաջ, Ֆիդել Կաստրոյի մի խումբ մարդասպաններ իրականացրել են նրան սպանելու իրենց ծրագիրը։