Նարցիսիզմ, բնավորության գիծ, որն արտահայտվում է իբրև բացարձակ սիրահարվածություն՝ ինքն իր անձի նկատմամբ։ Հասկացությունը ծագում է հունական դիցաբանության հերոս Նարցիսի՝ գեղեցիկ երիտասարդ տղայի անունից, որը մերժել էր հավերժահարս Էխոյի սերը։ Ի պատիժ դրան՝ նա դատապարտվեց սիրահարվելու ինքն իր պատկերին, որը տեսնում էր լճի ջրերի մեջ, և մահացավ այդ սիրուց։

Հոգեբանների աշխատություններում խմբագրել

 
Նարցիս, հեղ.՝ դա Վինչի

Հոգեբանությունում և հոգեբուժությունում չափից դուրս նկատվող նարցիսիզմը դիտվում է իբրև անձի խանգարման կամ երկատման լուրջ երևույթ։ Հաճախ խոսվում է նարցիսիստական շեշտադրված բնավորության մասին։ «Նարցիսիզմ», «նարցիսիստական» և «նարցիս» բառերը սովորաբար օգտագործվում են բացասական նշանակությամբ և մատնանշում են ունայնություն, ինքնահավանություն, էգոիզմ կամ պարզապես ինքնասիրահարվածություն։ Սոցիալական խմբի համար՝ այն հաճախ նշանակում է էլիտարություն կամ մնացած մարդկանց խնդիրների նկատմամբ անտարբերություն։

Զիգմունդ Ֆրոյդը կարծում էր, որ որոշակի նարցիսիզմը համարվում է յուրաքանչյուր մարդու բնավորության էական մասը՝ ծնունդից ի վեր, և առաջին էր, ով օգտագործեց այդ տերմինը հոգեբանության մեջ[1]։

Մելանի Կլյայնը և նրա աշակերտները (Հերբերտ Ռոզենֆելդը և Հաննա Սեգալը) նարցիսիզմը դիտարկում էին որպես հարաբերությունների օբյեկտիվ նարցիսիստական տեսակ։ Հերբերտ Ռոզենֆելդը առանձնացել է դեստրուկտիվ նարցիսիզմ (համարվում է մահվան բնազդի արդյունք) և լիբիդինոզ նարցիսզիմը[2]։

Օտտոն Քենբերգը ուշադիր զննել է պաթոլոգիկ նարցիսիզմը։ Նա առանձնացրել է նարցիսիզմի երեք տեսակ.

  1. Նորմալ ինֆանտալ նարցիսիզմ
  2. Նորմալ հասուն նարցիսիզմ
  3. Պաթոլոգիկ նարցիսիզմ

Պաթոլոգիկ նարցիսիզմը համարվում է ինքն իրեն իդեալականացնելու և «Ես»-ը վեհացնելու արտացոլանք։ Այդպիսի մարդիկ սովորաբար արհամարհանքով են վերաբերվում շրջապատողներին և մշտապես գերադասում են իրենց արժանիքները՝ զրկելով սեփական «Ես»-ին էմպաթիայի և ուրիշների նկատմամբ հետաքրքրության զգացումներից[3]։

Էնդրյու Պ. Մորիսոնը հավաստիացնում է, որ հասուն մարդուն առողջ նարցիսիզմի բանական չափը թույլ է տալիս հավասարակշռել իր պահանջները[4]։

Մանդրեդ Քեթս դե Վրիսը բացատրել է, որ նարցիսիզմը հաճախ հանդիպում է ղեկավարի պաշտոն ունեցող հաջողակ տղամարդկանց մոտ, նույնիսկ ամենաբարձր մակարդակի[5]։

Քարեն Հորնին իր «Նեվրոզ և անհատական աճ. պայքար ինքնառեալիզացման համար» (1950) աշխատությունում նարցիսիզմը դիտարկում է իբրև նեվրոզի զարգացման ուղղություն, որն առաջանում է բազային անհանգստության հիմքի վրա[6]։

Էրիխ Ֆրոմն իր «Մարդու հոգին, նրա՝ բարու և չարի կարողությունները» գրքում առանձնահատուկ տեղ է հատկացնում վնասակար նարցիսիզմին, որը «մասնատման համախտանիշի» բաղադրիչներից մեկն է։ Նա նաև ուշադրություն է դարձնում անհատական և հասարակական նարցիսիզմին։

Անձի նարցիսիստական խանգարում խմբագրել

Անձի խանգարում, որը բնութագրվում է սեփական յուրահատկության մեջ վստահ լինելով, մնացած մարդկանց հանդեպ գերակա դիրք ունենալով, գերագնահատելով սեփական տաղանդներն ու հաջողությունները, տարված լինելով հաջողությունների մասին երևակայություններով, շրջապատից սպասելով միմիայն լավ և հնազանդ վերաբերմունք, փնտրելով մնացածի հիացմունքը՝ իրենց անձի նկատմամբ, ունակ չլինելով ցավակցելու, տարված լինելով ցանկացած կանոնից դուրս լինելու գաղափարներով, մտածելով, որ մնացած մարդիկ նախանձում են իրեն։

Նարցիսիստական վնասվածք խմբագրել

Նրանք, ովքեր դաստիարակվել են նարցիսիստական մարդկանց կողմից կամ պարզապես ունեցել են բազմաթիվ տրավմատիկ փոխհարաբերություններ վերջիններիս հետ, շատ դեպքերում իրենց վրա կրում են հատուկ հետք, որը կոչվում է «նարցիսիստական վնասվածք», և իրենից ներկայացնում է ամոթ զգալու մեծ հակում, նաև իր և մնացած մարդկանց մեջ «սահմաններ» դնելու դժվարություն։ Նարցիսիստական վնասվածք ունեցող մարդկանց մեծամասնությունները, այնպես, ինչպես հենց նարցիսիստական անհատականությունները, մեծ ջանքեր են ներդնում՝ իրենց նշանակությունը բարձրացնելու համար, կամ պատրաստ են լինում՝ կատարելու մնացածի քմահաճույնքները, որպեսզի խուսափեն դիմացինի բարկությունից։

Բացի այդ, ի տարբերություն նարցիսիստական անհատականություններից, նարցիսիստական վնասվածք ունեցող մարդիկ պահպանում են ռեֆլեքսիայի բավարար մակարդակը, որպեսզի հնարավորություն ունենան՝ զգալու սեփական նախանձը, ամոթը և մեղքը։

Նարցիսիզմը իբրև սեքսուալ շեղում խմբագրել

Սեքսուալ շեղում, որի դեպքում լիբիդոն ուղղվում է ինքն իրեն։ Կարելի է դիտարկել իբրև սեքսուալ ֆետիշիզմի տարբերակ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Фрейд З. Введение в нарциссизм. — 1914.
  2. Розенфельд Г. Impasse and Interprtation. 1987
  3. Кернберг О. Borderline conditions and pathological narcissism. 1975
  4. Моррисон, Э. П. Shame: The Underside of Narcissism. — Լոնդոն: Routledge, 1997. — 240 с. — ISBN 9780881632804, ISBN 978-0881632804, ASIN 0881632805
  5. Карен Фелан Простите, я разрушил вашу компанию: Почему бизнес-консультанты — это проблема, а не решение = Karen Phelan. I’m Sorry I Broke Your Company Why Management Consultants Are the Problem, Not the Solution. — М.: Альпина Паблишер, 2013. — 224 с. — ISBN 978-5-9614-4463-6
  6. Карен Хорни. «Невроз и личностный рост: Борьба за самореализацию».

Գրականություն խմբագրել

  • Млодик, Ирина Юрьевна, 25 Авг 2009, Дно бесконечного колодца, или мучительный путь нарцисса, Журнал «Психология», 25 августа 2009
  • Джозеф Бурго, Осторожно, нарцисс! Как вести себя с этими самовлюбленными типами, Josef Burgo:" The Narcissist You Know: Defending Yourself Against Extreme Narcissists"
  • Фромм Э. Душа человека, её способность к добру и злу Արխիվացված 2016-12-29 Wayback Machine= The Heart of Man, its genius for good and evil (1964) / Перевод В. А. Закса. — Москва: Аст, Астрель, 2010. — 256 с. — (Philosophy). — 2000 экз. — ISBN 978-5-17-066520-4ISBN 978-5-271-28389-5.