Նադեժդա Միխայլովնա Պրիվալովա (ռուս.՝ Надежда Михайловна Привалова, մարտի 14, 1908(1908-03-14), Մոսկվա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 29, 1976(1976-12-29)), խորհրդային նկարիչ-մուլտիպլիկատոր և մուլտիպլիկացիայի բեմադրող նկարիչ։

Նադեժդա Պրիվալովա
Ծննդյան թիվ՝մարտի 14, 1908(1908-03-14)
Ծննդավայր՝Մոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանի թիվ՝դեկտեմբերի 29, 1976(1976-12-29) (68 տարեկան)
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
Մասնագիտություն՝մուլտիպլիկատոր
IMDb։ID 0698143

Կենսագրություն Խմբագրել

Նադեժդա Պրիվալովան ծնվել է 1908 թվականի մարտի 14-ին Մոսկվայում։ Սովորել է Իլյա Ռեպինի անվան ստուդիայում, 1930-1932 թվականներին՝ ԻԶՕԳԻԶ-ին առընթեր կերպարվեստի տեխնիկումում։

1932 թվականից աշխատել է որպես նկարի-մուլտիպլիկատոր «Межрабпомфильм»-ում։ Աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք էին Վ. Սուտեևտ, Իվան Իվանով-Վանոն, Վալենտինա և Զինաիդա Բրումբերգները։

1934 թվականից աշխատել է «Մոսֆիլմի» մուլտիպլիկացիոն արտադրամասում, 1936 թվականից՝ «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում։

Որպես նկարիչ-մուլտիպլիկատոր՝ Նադեժդա Պրիվալովան մասնակցել է ավելի քան քառասուն մուլտֆիլմերի ստեղծմանը, որոնցից շատերն արժանացել են մրցանակների միջազգային կինոփառատոններում։

1957 թվականից Նադեժդա Պրիվալովան Տատյանա Սազոնովայի հետ միասին եղել է իր ամուսնու՝ ռեժիսոր Լեոնիդ Ամալրիկի նկարահանած գրեթե բոլոր մուլտֆիլմերի բեմադրող նկարիչը[1]։

Նադեժդա Պրիվալովան մահացել է 1976 թվականի դեկտեմբերի 29-ին։ Թաղվել է Մոսկվայի Պյատնիցկի գերեզմանատանը։

Ֆիլմագրություն Խմբագրել

Նկարիչ Խմբագրել

Բեմադրող նկարիչ Խմբագրել

Նկարիչ-մուլտիպլիկատոր Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. «Привалова Надежда Михайловна»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին։ Վերցված է 2020-03-19 

Գրականություն Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել