Օտար ձայն (մուլտֆիլմ)

1949 թվականին Իվան Իվանով-Վանոյի ստեղծած մուլտիպլիկացիոն ֆիլմ

«Օտար ձայն», 1949 թվականին Իվան Իվանով-Վանոյի կողմից ստեղծված նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ։

Picto infobox cinema.png
Օտար ձայն
Obcy głos (1949).jpg
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԻվան Իվանով-Վանո
ՍցենարիստՄիխայիլ Կալինին
Բեմադրող նկարիչԼև Միլչին
ԵրաժշտությունՅուրի Նիկոլսկի
ՕպերատորՆիկոլայ Վոինով
ԵրկիրFlag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե[1]
Թվական1949

ՍյուժեԽմբագրել

Անտառի բնակիչները հիացած և հմայված լսում էին Սոխակի երգը, բայց համերգը հանկարծակի ընդհատեց Կաչաղակը, որը նոր էր եկել արտասահմանից։ Կաչաղակը պնդում է, որ Սոխակի երգեցողության արվեստը արդեն հնացել է։ Նա տալիս է իր սեփական համերգը և կատարում ջազային կոմպոզիցիա, որին անտառի բնակիչները արձագանքում են ծայրահեղ բացասաբար և արդյունքում հեռացնում են Կաչաղակին։

ՍտեղծողներԽմբագրել

ՀնչյունավորումԽմբագրել

2001 թվականին ձևափոխվել էր, և նորից հնչյունավորվել ООО «Студия АС» и ООО «Детский сеанс 1» ընկերությունների կողմից։ Նոր տարբերակում լրիվությամբ փոխվել է ձայնագրվածքը, վերահնչյունավորմանը ներգրավվել են ժամանակակից դերասաններ, ենթատեքստում փոխվել է հնչյունային ռեժիսորի և հնչյունավորման դերասանների տվյալները։ Վերահնչյունավորումը ծայրահեղ վատ է ընդունվել հեռուստադիտողների մեծամասնության կողմից[2][3], ինչպես նաև պրոֆեսիոնալ հասարակության անդամների կողմից[4][5]։ Մուլտֆիլմի վերականգնման որակը, երբեմն ենթարկվում է քննադատության։

Վերահնչյունավորվել է 2001 թվականին՝ Վլադիմիր Կոնկին (հեղինակ), Իրինա Մալիկովա (Կաչաղակ), Ալեքսանդր Կատով, Բորիս Տոկարև, Վիտալի Օվանեսով, Յուլեն Բալմուսով։

Թողարկում DVD–ի վրաԽմբագրել

Տվյալ մուլտֆիլմը պաշտոնապես թողարկվել է «Союз-видео» ընկերության DVD–սկավառակի վրա, «Տոնական մուլտհամերգ» անվանումով ժողովածուում։ Բացի «Օտար ձայն» մուլտֆիլմից, սկավառակի վրա կային ևս յոթ մուլտֆիլմեր. «Ուղիղ երեքնանց տասնհինգ…»,«Գարնանային մեղեդիներ», «Նավակ», «Մաշայի համերգը», «Անտառային էստրադայում», «Որտե՞ղ եմ ես նրան տեսել», «Երաժիշտ այծը»[6]։

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել