Տատիկի այծիկը. հեքիաթ մեծահասակի մասին, (ռուս.՝ Бабушкин козлик. Сказка для взрослых), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ-հեքիաթ մեծահասակների համար, որը նկարահանվել է 1963 թվականին։ Ֆիլմն ստեղծել է ռեժիսոր Լեոնիդ Ամալրիկը, որը մի քանի անգամ անդրադարձել է սատիրական ժանրին[1]։

Տատիկի այծիկը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԼեոնիդ Ամալրիկ
ՍցենարիստՖելիքս Կրիվին
ՀնչյունավորումԳեորգի Վիցին, Անատոլի Պապանով, Նիկոլայ Գրաբբե, Ելենա Պոնսովա և Յուլյա Յուլսկայա
ԵրաժշտությունՆիկիտա Բոգոսլովսկի
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն18 րոպե
Թվական1963

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմն ստեղծվել է ըստ Ֆենիքս Կրիվինի համանուն հայտնի հեքիաթի, որը մանկական հայտնի դասական երգի պատմությունը ներկայացնում է գլխիվայր շրջած։ Այժմ արդեն բոլորին ծանոթ «պոզիկներն ու ոտիկները» մնում են ոչ թե այծիկից, այլ տատիկից։ Իսկ ինքը` այծիկը, որը պարզվում է` չարաճճի էր, միանում է գայլերի վատ խմբին։

Հեղինակներ խմբագրել

Ռեժիսոր Լեոնիդ Ամալրիկ
Սցենարի հեղինակ Ֆելիքս Կրիվին
Բեմադրող նկարիչներ Նադեժդա Պրիվալովա, Տատյանա Սազոնովա
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Վլադիմիր Արբեկով, Ռենատա Միրենկովա, Օլգա Ստոլբովա, Տատյանա Տարանովիչ, Ֆեոդոր Խիտրուկ, Բորիս Բուտակով, Գալինա Բարինովա, Ալեքսանդր Դավիդով, Գալինա Զոլոտովսկայա, Սերգեյ Դյոժկին
Օպերատոր Միխայիլ Դրույան
Կոմպոզիտոր Նիկիտա Բոգոսլովսկի
Հնչյունային օպերատոր Նիկոլայ Պրիլուցկի
Տեքստի հեղինակ Էմանուիլ Կամինկա

Դերերը հնչյունավորել են խմբագրել

Արձագանքներ խմբագրել

  Նկարչի ընդհանրացնող մտքի ճշգրտությունը, ռեալիստական վարպետության անվրեպությունը և հավատարմությունը քննադատական թիրախին, ահա սրանք են մուլտիպլիկացիոն սատիրայի ուժն ու ճշմարտացիությունը։ Հեքիաթների և առակների երգիծական-սատիրիկ վերաիմաստավորումը, ավանդական սյուժեների ու կերպարների անսպասելի սուր մեկնաբանությունը մեծ հնարավորություններ է բացում մուլտիպճլիկացիայի համար։ Այդ հնարավորություններից օգտվել են, օրինակ, «Տատիկի այծիկը» (ռեժ.` Լ. Ամալրիկ, սցենարի հեղ.` Ֆ. Կրիվին, 1963), սատիրական հեքիաթի հեղինակները։ Մանկությունից բոլորին հայտի սյուժեն այստեղ ինքնատիպ կերպով ձևափոխված է. այստեղ «պոզիկներն ու ոտիկները» մնում են ոչ թե այծիկից, այլ` տատիկից։ Իսկ ինքը` այծիկը, փոխաբերական կերպով դառնում է դատարկապորտ երիտասարդ, որն ընկնում է վատ շրջապատ։ Փոփոխված սյուժեն այստեղ դժբախտաբար չի հասնում սատիրական ճշգրիտ թիրախին։ Եվ այդ թերությունը շտկել չեն կարող ո՛չ պատկերի արտահայտչականությունը, ո՛չ շարժման ու ռիթմի հնարամտությունը։
- Ս. Ասենին, Էկրանի հրաշագործները[2]
 

Վերաթողարկում խմբագրել

1990-ական թվականներին մուլտֆիլմը թողարկվել է Studio PRO Video-ի խորհրդային մուլտֆիլմերի լավագույն հավածաքուներում, ավելի ուշ ընդգրկվել է «Սոյուզ» ստուդիայի տեսաերիզներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Капков. Леонид Амальрик // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  2. Оружие смеха. Диапазон комического. Արխիվացված 2016-02-02 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել