Վերնատնակ (մուլտֆիլմ, 1971)
«Վերնատնակ», ռուսական ժողովրդական «Վերնատուն» հեքիաթի հիման վրա Վլադիմիր Սուտեևի սցենարով ստեղծված մուլտիպլիկացիոն ֆիլմ։ Ֆիլմը նկարահանվել է ժողովրդական նկարիչ Յուրի Վասնեցովի նկարների հիման վրա։ «Վերնատնակը» ռեժիսոր Լեոնիդ Ամալրիկի վերջին ֆիլմն է[1]։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Լեոնիդ Ամալրիկ |
Սցենարիստ | Վլադիմիր Սուտեև |
Երաժշտություն | Նիկիտա Բոգոսլովսկի |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ![]() |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | հունվարի 2, 1971 |
Սյուժե
խմբագրելՎերնատունը կանգնած էր ո՛չ ցածր, ո՛չ բարձր։ Առաջինը այնտեղ բնակվեց Գորյուխա ճանճը։ Հետագայում նաև Նորյուշկա մկնիկը, Կվակուշմա գորտը, պոբեգայչիկ նապաստակը և Ոսկե Խեցի աքաղաղը։ Նրանք ո՛չ նեղվածության` և ո՛չ էլ վիրավորանքի մեջ էին ապրում, քանի դեռ մոտակայքով չէր անցել Անշնորհակալ արջը։ Արջը նրանց խնդրում է, որպեսզի նրանց հետ ապրի, սակայն վերնատունը փոքր է լինում։ Այդ ժամանակ արջը բարձրանում է վերնատան տանիքին և ջարդում է վերնատունը։ Բարեբախտաբար ոչ ոք չի տուժում, սակայն նրանք բնակվելու վայր չեն ունենում։ Արջը ներողություն է խնդրում, բայց մուկն ասում է. «Կարողացար կոտրել, կարողացի՛ր կառուցել»։ Արջն այդպես էլ անում է, իսկ ճանճը, մուկը, գորտը, նապաստակը և աքաղաղը օգնում են նրան, և վերնատունը նախորդից լավն է լինում։
Հեղինակներ
խմբագրելՌեժիսոր | Լեոնիդ Ամալրիկ |
Սցենարիստ | Վլադիմիր Սուտեև |
Բեմադրող-նկարիչներ | Նադեժդա Պրիվալովա, Գելի Արկադև |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Ռենատա Միրենկովա, Իվան Դավիդով, Ալեքսանդր Դավիդով, Ելիզավետա Կոմովա, Անատոլի Սոլին |
Օպերատոր | Միխաիլ Դրույան |
Կոմպոզիտոր | Նիկիտա Բոգոսլովսկի |
Հնչյունային օպերատոր | Վլադիմիր Կուտուզով |
- Դերերը հնչյունավորում էին-Մարիա Վինոգրադովա (Նապաստակ), Գեորգի Վիցին (Աքաղաղ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Сергей Капков. Леонид Амальрик // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
Գրականություն
խմբագրելСутеев В. Г. В мире сказок В. Сутеева. — АСТ, 2009. — ISBN 978-5-17-057941-9
Արտաքին հղումներ
խմբագրել- «Терем-теремок»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Терем-теремок» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում