Առաջին դասը
«Առաջին դասը» (ռուս.՝ «Первый урок»), 1948 թվականին ստեղծված խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ[1][2], որ պատմում է արջերի ու մեղուների մասին։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Lamis Bredis? |
Սցենարիստ | Վլադիմիր Նեմոլյաև |
Երաժշտություն | Միխայիլ Ստարոկադոմսկի |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1948 |
Սյուժե
խմբագրելԱնտառում առավոտ է։ Մեղուների պարսը դուրս է գալիս բնից և գնում նեկտար հավաքելու մարգագետնում, որտեղ բազմաթիվ ծաղկած ծաղիկներ կան։ Մեղուներից մեկը թռչում է դեպի անտառի բացատ։ Ուսուցիչ արջն արջուկներին պատմում է մեղուների մասին, որոնք կարող են օգուտ տալ արջերին կամ վնաս պատճառել. «Անցնենք մեղրի, բնության մեջ դրա դերի ու նշանակության մասին ուսմունքին։ Անուշահոտ քաղցրավենիքը մեղր բերող մեղուն խնամքով թաքցնում է մոմե բջիջներում»։
Հանկարծ բացատի վերևում հայտնվում է մեղուն։ Արջերը, թողնելով դասը, սկսում են հետապնդել նրան։ Նրանք երկար վազում են և հասնում մեղվի բնի մոտ։ Մինչ արջուկները մեղր են հանում բնից, մեղուն օգնության է կանչում մյուս մեղուներին, և հավաքված պարսը խայթում ու հեռու է քշում արջուկներին։
Խայթված արջուկները նույն բացատում շարունակում են մեղրին նվիրված դասի ունկնդրումը, սակայն այժմ նրանք ավելի շատ գիտեն մեղուների մասին։
Ստեղծողներ
խմբագրել- Սցենարի հեղինակ – Վլադիմիր Նեմոլյաև
- Ռեժիսոր – Լամիս Բրեդիս
- Բեմադրող նկարիչ – Սյուզաննա Բլյակովսկայա
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ – Բորիս Մեերովիչ, Նադեժդա Պրիվալովա, Բորիս Տիտով, Վադիմ Դոլգիխ, Լև Պոպով, Ֆաինա Եպիֆանովա, Տատյանա Տարանովիչ
- Օպերատոր – Անատոլի Վելիկոխատկո
- Կոմպոզիտոր – Միխայիլ Ստարոկադոմսկի
- Հնչյունային օպերատոր – Նիկոլայ Պրիլուցկի
- Տեքստի հեղինակ – Միխայիլ Վոլպին
- Ռեժիսորի օգնական – Վ. Շիլինա
- Ֆիլմի տնօրեն – Ն. Ցոֆնաս
Վերաթողարկում
խմբագրել1990-ական թվականների կեսերին մուլտֆիլմը թողարկվել է տեսաերիզներով «Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր» հավաքածուում Studio PRO Video-ի և «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի մուլտֆիլմերի հավաքածուում «Союз Видео» ստուդիայի կողմից PAL համակարգում։
2002 թվականին մուլտֆիլմը վերաթողարկվել է VHS, Video CD և DVD կրիչներով «Ողջո՛ւյն, դպրոց» մուլտֆիլմերի հավաքածուում, որում ընդգրկվել են նաև «Ստորակետի ու կետի արկածները» (ռուս.՝ «Приключения запятой и точки»), «Պրոդելկինը դպրոցում», «Վերջին նստարանին» (VHS-ով միայն առաջին երկու թողարկումները, DVD-ով՝ բոլորը), «Մարդուկին ես եմ նկարել» և «Ի՞նչ դառնալ» մուլտֆիլմերը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Առաջին դասը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Առաջին դասը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
Գրականություն
խմբագրել- Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 1.. — М.: Госкиноиздат, 1950. — 208 с.