Ձյունանուշ (մուլտֆիլմ, 1952)

«Ձյունանուշ» (ռուս.՝ Снегурочка), խորհրդային լիամետրաժ նկարված մուլտֆիլմ, որ ստեղծվել է 1952 թվականին Ալեքսանդր Օստրովսկու համանուն պիեսի մոտիվներով Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի երաժտությամբ, որ մշակել է Լև Շվարցը։ Մուլտֆիլմը ցուցադրվել է կինոթատրոններում։ Խորհրդային առաջին ֆիլմերից մեկն է, որ 1980-ական թվականներին թողարկվել է տեսաերիզով[1]։

Picto infobox cinema.png
Ձյունանուշ
ռուս.՝ Снегурочка
Ձյունանուշ (մուլտֆիլմ, 1952).jpg
Տեսակմուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ և հեքիաթ
ԿերպարներՁյունանուշ
Հիմնված էՁյունանուշ
ՌեժիսորԻվան Իվանով-Վանո
ՍցենարիստԱլեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա և Իվան Իվանով-Վանո
ՀնչյունավորումԻրինա Մասլեննիկովա
Բեմադրող նկարիչԼև Միլչին և Վիկտոր Նիկիտին
ԵրաժշտությունՆիկոլայ Ռիմսկի-Կորսակով
ՕպերատորՆիկոլայ Վոինով և Ելենա Պետրովա
ԵրկիրFlag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Տևողություն65 րոպե
Թվական1952

1990-ական թվականների երկրորդ կեսին մուլտֆիլմի հիման վրա թողարկվել է երաժշտական աուդիոհեքիաթ Ալեքսանդր Պոժարովի տեքստով «Твик Лирек» ընկերության ձայներիզներով։

Ստեղծման պատմությունԽմբագրել

1950-ական թվականների առաջին կեսին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիան թողարկում է դասական ուղղվածության հայտնի ֆիլմեր, գերազանցապես մանկական, որոնք հաճախ հիմնված էին ռոստոսկոպի կիրառման վրա։ Այդ շրջանում են նկարահանվել այնպիսի հայտնի մուլտֆիլմեր, ինչպիսիք են Մ. Ցեխանովսկու «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» (1950) և «Կաշտանկա» (1952), Իվան Իվանով-Վանոյի «Ձյունանուշ» (1952) և այլն։ «Ձյունանուշ» ֆիլմում օգտագործվել է Վ. Նիկիտինի կողմից առաջարկված նկարչական հնարքը՝ ներկերի լյումինեսցենցման կիրառումը[2]։

ՍյուժեԽմբագրել

Վերջանում է ձմեռը, և Ձմեռ պապը պատրաստվում է մեկնել հյուսիս։ Սակայն ինչպե՞ս վարվել դստեր՝ Ձյունանուշի հետ։ Նրա սառցե սիրտը երբեք չի զգացել ո՛չ մարդկային սովորական զգացմունքներ, ո՛չ սեր, բայց մի անգամ նա Լելի երգը և ցանկանում է մնալ Բերենդեևյան թագավորությունում։ Նա խնդրում է իր մորը՝ գեղեցկուհի Գարնանը, որ հալեցնի իր սիրտը։

ՍտեղծողներԽմբագրել

  • Սցենարիստներ՝ Օլեգ Լեոնիդով, Իվան Իվանով-Վանո, Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
  • Բեմադրող ռեժիսոր՝ Իվան Իվանով-Վանո
  • Ռեժիսոր՝ Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
  • Կոմպոզիտոր՝ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով, Լև Շվարցի մշակմամբ
  • Բեմադրող նկարիչ՝ Լև Միլչին, Վիկտոր Նիկիտին, Նադեժդա Ստրոգանովա
  • Համակցված նկարահանումների նկարիչներ՝ Նիկոլայ Ֆեոդորով, Վլադիմիր Պեկար
  • Բեմադրող նկարիչների օգնականներ՝ Լանա Ազարխ, Յուրի Պրիտկով
  • Ռեժիսորի օգնականներ՝ Վ. Սվեշնիկով, Տ. Ֆեոդորովա, Վ. Շիլինա
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Վլադիմիր Արբեկով, Ելիզավետա Կոմովա, Միխայիլ Բոտով, Վալենտին Լալայանց, Բորիս Բուտակով, Կոնստանտին Մալիշև, Ռոման Դավիդով, Կոնստատին Նիկիֆորով, Վլադիմիր Դանիելևիչ, Նադեժդա Պրիվալովա, Վադիմ Դոլգիխ, Լիդիա Ռեզցովա, Ֆաինա Եպիֆանովա, Բորիս Սավկով, Գրիգորի Կոզլով, Տատյանա Ֆեոդորովա, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Կոնստանտին Չիկին, Ռոման Կաչանով
  • Նկարիչ-դեկորատորներ՝ Վերա Վալերիանովա, Իրինա Սվետլիցա, Գալինա Նևզորովա, Օլգա Գեմմերլինգ, Ելենա Տեննենբերգ, Իրինա Տրոյանովա
  • Օպերատորներ՝ Նիկոլայ Վոինով, Ելենա Պետրովա
  • Հնչունային օպերատոր՝ Նիկոլայ Պրիլուցկի
  • Մոնտաժող՝ Նինա Մայորովա
  • Խորեոգրաֆիան՝ Վլադիմիր Բուրմեյստերի
  • ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի նախարարության նվագախումբ (դիրիժոր՝ Վասիլի Նեբոլսին), երգչախումբը՝ ԽՍՀՄ պետական ակադեմիական Մեծ թատրոնի
  • Ֆիլմի տնօրեն՝ Բորիս Չեկալով
  • Վոկալ դերերգեր՝
    • Վերոնիկա Բորիսենկո - Լել
    • Իրինա Մասլեննիկովա - Ձյունանուշ
    • Վենիամին Շևցով - գեղջուկ
    • Լեոնիդ Կտիտորով - Ձմեռ պապ
    • Անաստասիա Զուևա - գեղջկուհի

Թողարկմում տեսաերիզովԽմբագրել

1980-ական թվականներին մուլտֆիլմն սկսել է թողարկվել «ԽՍՀՄ պետկինոյի վիդեոծրագիր» ընկերության կողմից սկբում ներկրված, իսկ 1984 թվականից՝ խորհրդային «Электроника ВК» տեսաերիզներով։ 1990 թվականից մուլտֆիլմը թողարկվել է «Крупный план» կինոմիության կողմից տեսաերիզներով։ 1990-ական թվականներին Studio PRO Video-ն մուլտֆիլմը թողարկել է VHS-ով խորհրդային լավագույն մուլտֆիլմերի հավաքածուում։ 1995 թվականին «Союз Видео» ստուդիան վերաթողարկել է այդ մուլտֆիլմը VHS-ով։

2000-ական թվականների առաջին կեսից մուլտֆիլմը վերականգնվել է ու թողարկվել DVD սկավառակներով «Союз Видео» ստուդիայի կողմից։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «10 легендарных мультфильмов Ивана Иванова-Вано» Archived 2015-06-07 at the Wayback Machine., m.vm.ru.
  2. Георгий Бородин. "Киностудия «Союзмультфильм» Archived 2016-03-05 at the Wayback Machine.. Краткий исторический обзор (Пятидесятые), new.souzmult.ru.

Արտաքին հղումներԽմբագրել