Շունն ու կատուն (մուլտֆիլմ, 1955)

«Շունն ու կատուն», նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ է, որը ստեղծել է ռեժիսոր Լև Ատամանովը՝ հայ գրող Հովհաննես Թումանյանի հեքիաթի հիման վրա։ 1938 թվականի համանուն մուլտֆիլմի վերանկարահանումը։

Picto infobox cinema.png
Շունն ու կատուն
ռուս.՝ Пёс и кот
«Շունն ու կատուն» մուլտֆիլմից կադր.jpeg
Կադր մուլտֆիլմից
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԼև Ատամանով
ՍցենարիստԼև Ատամանով
ՀնչյունավորումՌուբեն Սիմոնով, Վլադիմիր Գրիբկով, Վլադիմիր Կանդելակի և Յուրի Խրժանովսկի
Բեմադրող նկարիչԱլեքսանդր Վինոկուրով և Լեոնիդ Շվարցման
ԵրաժշտությունԿարեն Խաչատրյան
ՕպերատորՄիխայիլ Դրույան
ԵրկիրFlag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1955
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շունն ու կատուն (այլ կիրառումներ)

Մուլտֆիլմում հնչում է Սամուիլ Յակովլովիչ Մարշակի բանաստեղծությունը և Ուզունդարա պարի երաժշտությունը։

ՍցենարԽմբագրել

Ամպրոպի ժամանակ քամին հովիվ շան գլխարկը տանում է։ Բարեհոգի շունը գտնում է ոչխարի մորթի և տանում մորթիագործ կատվի մոտ, որպեսզի նոր գլխարկ կարի։ Կատուն գործի է անցնում։ Ամեն ինչ լավ կլիներ, եթե կատվի կրպակ չայցելեր հարուստ և ամբարտավան այծը և չկարողանար ընտրել նրան առաջարկած ոչ մի գլխարկ և փափախ։ Այդժամ այծին վաճառում են այն գլխարկը, որը կարել էին շան համար։ Վճարելով գումարը, այծը վերցնում է գլխարկը։

Նշանակված օրը շունը գալիս է գլխարկի հետևից։ Կատուն սպասում էր նրան՝ տեսնելով շանը, դուռը կողպում է։ Շունը գալիս է, տեսնում, որ դուռը կողպված է, և ետ վերադառնում։ Այսպես շարունակվում է շան ամեն այցի ժամանակ։ Գալիս է հաջորդ գարունը։ Վերջապես շունը բռնում է կատվին, և նրանք սկսում են վիճել։ Կատուն փախնում է այծի տուն, որտեղ էլ շունը գտնում է իր գլխարկը, բայց չի կարողանում այն վերցնել՝ այծը հարվածում է նրան։

Հենց այսպես էլ առաջացավ կատվի և շան թշնամանքը. «Քանի որ այդ կատու-մուշտակակարը բոլոր կատուների նախապապն էր շների և կատուների ընտանքները հաշտ չեն»։

ՍտեղծողներԽմբագրել

Սցենարի հեղինակ և ռեժիսոր Լև Ատամանով
Նկարիչ բեմադրողներ Ալեքսանդր Վինոկուրով, Լեոնիդ Շվարցման
Նկարիչ ձևավորոներ Պյոտր Կորոբաև, Իրինա Տրոյանովա
Նկարիչ մուլտիպլիկատորներ Վլադիմիր Արբեկով, Դմիտրի Բելով, Ռոման Դավիդով, Ֆաինա Եպիֆանովա, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Միստիսլավ Կուպրաչ, Վիկտոր Լիխաչյով, Վլադիմիր Պեկար, Իգոր Պոդգորսկի, Նադեժդա Պրիվալովա, Լիդիա Ռեզցովա, Սերգեյ Ստեփանով, Ֆեոդոր Խիտրուկ, Բորիս Չանի
Օպերատոր Միխայիլ Դրույան
Երգահան Կարեն Խաչատրյան
Հնչյունային օպերատոր Նիկոլայ Պրիլուցկի
Օգնականներ Վ. Շիլինա, Լ. Կյակշտ, Վ. Բալաշով
երգի տեքստերի հեղինակ Սամուիլ Մարշակ
մոնտաժեր Լիդիա Կյակշտ
Դերերը հնչյունավորել են Ռուբեն Սիմոնով
Վլադիմիր Գրիբկով
Վլադիմիր Կանդելակի
Յուրի Խրժանովսկի

ՎիդեոԽմբագրել

«Կատվի տունը» (1958), «Ո՞վ ասաց «մյաու»» (1962), «Շունն ու կատուն» (1955), «Կատուն, որը զբոսնում է ինքն իրեն» (1968), «Խրտվիլակ-մրտվիլակ» (1982), «Լիզյուկովա փողոցի փիսիկը» (1988)[1]։

1990 թվականին մուլտֆիլմը թողարկվել է Studio PRO Video և «Союз» ստուդիայի խորհրդային լավագույն մուլտֆիլմների սկավառակների վրա։ Մուլտֆիլմը բազմիցս տեղադրվել է DVD սկավառակների վրա մուլտֆիլմի հավաքածուներում։

ԳրականությունԽմբագրել

  • Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 4. — М.: Искусство, 1956. — 216 с.

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել