Քույրիկ Ալյոնուշկան և եղբայր Իվանուշկան
«Քույրիկ Ալյոնուշկան և եղբայր Իվանուշկան»( ռուս.՝ «Сестрица Алёнушка и братец Иванушка»), խորհրդային նկարված մուլտֆիլմ, որ նկարահանվել է 1953 թվականին ռեժիսոր-մուլտիպլիկատոր Օլգա Խոդատաևայի կողմից համանուն ռուսական ժողովրդական հեքիաթի մոտիվներով։
Քույրիկ Ալյոնուշկան և եղբայր Իվանուշկան ռուս.՝ Сестрица Алёнушка и братец Иванушка | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | հեքիաթ |
Թեմա | Քույր ու եղբայր |
Ռեժիսոր | Օլգա Խոդատաևա |
Սցենարիստ | Վլադիմիր Դանիլով |
Հնչյունավորում | Անաստասիա Զուևա |
Բեմադրող նկարիչ | Պյոտր Նոսով |
Երաժշտություն | Անատոլի Ալեքսանդրով |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1953 |
Սյուժե
խմբագրելԱշխարհում ապրում էին քույրիկ Ալյոնուշկան և եղբայր Իվանուշկան։ Մի անգամ նրանք գնում են դաշտում աշխատելու, և վերադարձի ճանապարհին Իվանուշկան ուզում է ջուր խմել։ Նա ուզում է խմել սմբակի ձևով մի փոսից, սակայն Ալյոնուշկան թույլ չի տալիս, որ իր եղբայրը չվերածվի քուռակի։ Հետո քիչ է մնում, որ Իվանուշկան խմի հորթի ոտքի ձև ունեցող ջրափոսից, բայց էլի Ալյոնուշկան ժամանակին հեռացնում է նրան։ Սակայն այծի ջրափոսից Իվանուշկան ջուր է խմում ու վերածվում ուլիկի։ Աղջիկը շատ է վշտանում, բայց այլ ելք չկա, և նրանք շարունակում են ապրել առաջվա նման։
Մի անգամ խրճիթի մոտով անցնում է քաջ կտրիճը, որ տեսնում է գեղեցիկ աղջկան ու հասկանում, որ նա իր բախտն է։ Նա Ալյոնուշկային խնդրում է, որ նա սպասի մինչև աշուն, և այդ ժամանակ ինքը կգա աղջկա ձեռքը խնդրելու։ Ալյոնուշկան համաձայնում է և սպասում նրան։ Աշունը մոտենում է, սակայն պատահում է նոր դժբախտություն. Իվանուշկան գնում է զբոսնելու և ընկնում է Բաբա Յագայի մոտ։
Ալյոնուշկան վազում է անտառ՝ որոնելու եղբորը, նստում է գետակի մոտ, և Բաբա Յագան ջուրն է գցում նրան։ Այդ ժամանակ կտրիճը վերադառնում է Ալյոնուշկայի ու Իվանուշկայի մոտ, բայց ոչ մեկին տանը չի գտնում։ Նա լսում է, թե ինչպես է Բաբա Յագայից փախած Իվանուշկան կանչում քրոջը գետակի մոտ, շտապում է այնտեղ ու փրկում աղջկան։ Այդ ժամանակ Բաբա Յագան նորից է վերադառնում Իվանուշկայի հետևից, սակայն կտրիճը հաղթում է վհուկին՝ նետով խոցելով նրան այն ժամանակ, երբ նա վերածվել էր թռչունի։ Այդ պահին Իվանուշկան վերածվում է տղայի։ Եվ նրանք բոլորը միասին ապրում են նախկինից ավելի լավ։
Ստեղծողներ
խմբագրելՌեժիսոր | Օլգա Խոդատաևա |
Սցենարիստ | Վլադիմիր Դանիլով |
Բեմադրող նկարիչ | Պյոտր Նոսով, Ա. Դուրակուվ |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ (անիմատորներ) | Լիդիա Ռեզցովա, Ֆաինա Եպիֆանովա, Տատյանա Տարանովիչ, Նադեժդա Պրիվալովա, Բորիս Բուտակով, Վլադիմիր Դանիլևիչ, Ռոման Դավիդով, Վադիմ Դոլգիխ, Լև Պոպով |
Նկարիչ-դեկորատորներ | Դմիտրի Անպիլով, Գալինա Նևզորովա, Լոնստանտին Մալիշև |
Օպերատոր | Ե. Ռիզո |
Կոմպոզիտոր | Անատոլի Ալեքսանդրով |
Հնչյունային օպերատոր | Գեորգի Մարտինյուկ |
Մոնտաժող | Ա. Ֆիրսովա |
Նկարչի օգնական | Տատյանա Սազոնովա |
Տեխնիկական օգնական | Գ. Բրոդսկայա |
Դերերը հնչյունավորել են
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Անաստասիա Զուևա | կարդում է տեքստը |
Վ. Պոպովա | Իվանուշկա |
Ռոզա Մակագոնովա | Ալյոնուշկա |
Ալեքսեյ Կոնսովսկի | քաջ կտրիճ |
Ս. Ռոզենբլյում | Բաբա Յագա |
Նինա Զորսկայա | մուկ |
Վերահնչյունավորում
խմբագրել- 2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել է ու նորից հնչյունավորվել «Студия АС» և «Детский сеанс 1» ստուդիաների կողմից։ Նոր տարբերակում ամբողջովին փոխվել է ֆոնոգրաման, հնչյունավորմանը մասնակցել են ժամանակակից դերասաներ (Իրինա Մալիկովա, Տատյանա Կանաևա, Ժաննա Բալաշովա, Բորիս Տոկարև), տիտրերում փոխվել են հնչյունային ռեժիսորի և հնչյունավորման դերասանների անունները։ Վերահնչյունավորումը խիստ բացասական է գնահատվել հեռուստադիտողների մեծ մասի[3][4], ինչպես նաև պրոֆեսիոնալ միության անդամների կողմից[5][6]։ Վերականգնման որակը նույնպես երբեմն քննադատության է ենթարկվում։
Վերաթողարկում
խմբագրել1980-ական թվականներին մուլտֆիլմը թողարկվել է տեսաերիզներով «ԽՍՀՄ Պետկինոյի վիդեոծրագրի» կողմից։ 1990-ական թվականների սկզբին մուլտֆիլմը թողարկվել է «Крупный план» կինոմիության կողմից «Անտառային թավուտում», «Երկու ժլատ արջուկներ» և «Անտառային ճանապարհորդներ» մուլտֆիլմերի հավաքածուում։ 1990-ական թվականների կեսերին թողարկվել է VHS Studio PRO Video-ի կողմից «Խորհրդային լավագույն մուլտֆիլմեր» հավաքածուում «Ձյունանուշ», «Մորոզ Իվանովիչ», «Կախարդական զանգակ», «Վասիլիսա Միկուլիշնա», «Лебеди Непрядвы» և «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» մուլտֆիլմերի հետ միասին։ Նույնպես 1990-ական թվականների կեսերին մուլտֆիլմը թողարկվել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի մուլտֆիլմերի հավաքածուում «Союз» ստուդիայի կողմից տեսաերիզով։ 2000-ական թվականներին թողարկվել է մուլտֆիլմի վերականգնված տարբերակը DVD-ով։ Բնօրինակը վերականգնվել է «Крупный план» ընկերության կողմից։
- «Ռուսական ժողովրդական հեքիաթներ», թողարկում 1, DVD, շարք «Սոյուզմուլտֆիլմի ոսկե հավաքածու», տարածող՝ Крупный план, սակավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝ «Սագեր-կարապներ» (1949), «Ինչ-որ թագավորությունում» (1957), «Քույրիկ Ալյոնուշկան և եղբայր Իվանուշկան» (1953), «Երիտասարդության խնձորներ» (1974)[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Фильмы-сказки: сценарии рисованных фильмов (1954)
- ↑ Приложение с.244
- ↑ «Переозвучка наших старых мультфильмов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Мы против переозвучки советских мультиков!!!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Директор «Союзмультфильма» Акоп Гургенович Киракосян отвечает на вопросы читателей «Ленты. Ру»
- ↑ НЕТ — фальсификации анимационного наследия!
- ↑ Русские народные сказки. Выпуск 1.
Գրականություն
խմբագրել- Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 3. — М.: Искусство, 1954. — 248 с. — 90 000 экз.
Արտաքին հղումներ
խմբագրել- Сестрица Аленушка, братец Иванушка. Русская народная сказка Արխիվացված 2024-10-07 Wayback Machine
- Сестрица Аленушка и братец Иванушка - аудиосказка слушать онлайн
- «Քույրիկ Ալյոնուշկան և եղբայր Իվանուշկան» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Քույրիկ Ալյոնուշկան և եղբայր Իվանուշկան»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Քույրիկ Ալյոնուշկան և եղբայր Իվանուշկան» մուլտֆիլմը Յութուբում