Փոստատար ձնեմարդը
Փոստատար ձնեմարդը, խորհրդային մուլտֆիլմ երեխաների համար, նկարահանվել է 1955 թվականին, ըստ Վլադիմիր Սուտեևի «Տոնածառ» հեքիաթի։ Հեքիաթը պատմում է երեխաների ձեռքով պատրաստված ձնեմարդու մասին, որը Ձմեռ պապիկի մոտ է ուղևորվում տոնածառի հետևից[1][2]։
Փոստատար ձնեմարդը ռուս.՝ Снеговик-почтовик | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | ֆիլմ-հեքիաթ |
Ռեժիսոր | Լեոնիդ Ամալրիկ |
Սցենարիստ | Վլադիմիր Սուտեև |
Հնչյունավորում | Մարիա Վինոգրադովա, Գեորգի Վիցին, Ալեքսեյ Գրիբով, Ռոստիսլավ Պլյատ, Յուրի Խրժանովսկի, Յուլյա Յուլսկայա և Ալեքսանդր Շչագին |
Բեմադրող նկարիչ | Ալեքսանդր Տրուսով |
Երաժշտություն | Նիկիտա Բոգոսլովսկի |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1955 |
Սյուժե
խմբագրելՆոր տարվա նախօրեին երեխաները նամակ են գրում Ձմեռ Պապիկին և խնդրում են նրան տոնածառ ուղարկել տոնի համար, իսկ հետո պատրաստում են ձնեմարդ, որը պետք է նամակը տանի կախարդական անտառ։ Երբ գալիս է կեսգիշերը, ժամը 12–ին ձնեմարդը կենդանանում է և Ընկեր անունով փոքրիկ բակային շունիկի հետ ուղևորվում են Ձմեռ Պապիկին փնտրելու։ Կախարդական անտառում տեղի չար բնակիչները՝ բուն, աղվեսը և գայլը, փորձում են մեկ՝ ուժով, մեկ՝ խորամանկությամբ անուշադիր ձնեմարդից վերցնել նամակը՝ կարծելով, որ նամակի փոխարեն կարող են ստանալ Ձմեռ Պապիկից այն, ինչ կցանկանան։ Բայց բարի արջի օգնությամբ ձնեմարդին հաջողվում է հասնել Ձմեռ Պապիկին և փոխանցել նրան երեխաների խնդրանքը... Երբ առավոտյան երեխաները դուրս են գալիս բակ, նրանց դիմավորում է զարդարված տոնածառը և բարի Փոստատար ձնեմարդը։
Ստեղծողներ
խմբագրելսցենարի հեղինակ | Վլադիմիր Սուտեև |
ռեժիսոր | Լեոնիդ Ամալրիկ |
Բեմադրող նկարիչ | Ալեքսանդր Տրուսով |
կոմպոզիտոր | Նիկիտա Բոգոսլովսկի |
օպերատոր | Միխայիլ Դրույան |
հնչյունային օպեատոր | Նիկոլայ Պրիլուցկի |
ռեժիսորի օգնականներ | Վալենտին Լալայանց, Բորիս Մեերովիչ, Ե. Նովոսելսկայա, Ա. Ֆիրսովա |
նկարչի օգնական | Տատյանա Սազոնովա |
օպերատորի օգնական | Եվգենի Ռիզո |
նկարիչ մուլտիպլիկատորներ | Վլադիմիր Արբեկով, Դմիտրի Բելով, Բորիս Բուտակով, Ռոման Դավիդով, Վադիմ Դոլգիխ, Ֆաինա Եպիֆանովա, Ելիզավետա Կոմովա, Վիկտոր Լիխաչյով, Կիրիլ Մալյանտովիչ, Ռենատա Միրենկովա, Վլադիմիր Պեկար, Լև Պոպով, Նադեժդա Պրիվալովա, Լիդիա Ռեզցովա, Տատյանա Տարանովիչ, Ֆեոդոր Խիտրուկ |
նկարիչ–դեկորատորներ | Վերա Վալերիանովա, Ալլա Գորևա, Կոնստանտինտ Մալիշև, Վերա Ռոջերո |
դերերը հնչունավորել է |
Լարիսա Բուխարցևա – աղվես |
Մրցանակ
խմբագրել- 1956 թվականին Էդինբուրգի 10–րդ միջազգային կինոփառատոն ժամանակ մուլտֆիլմը պարգևատրվել է դիպլոմով։
Վերաթողարկում տեսասկավառակի վրա
խմբագրելՄուլտֆիլմը թողարկվել է մուլտֆիլմերի տարբեր ժողովածուներում, DVD և VHS ձևաչափերով
- «Ամանորյա տոնածառի տոնը» (1991), VHS ձևաչափ
- «Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր» (1990–ական թվականների կեսեր), VHS ձևաչափ
- «Ամանորյա տոնածառի տոն», «Սոյուզմուլտֆիլմ», DVD ձևաչափ
- «Երբ վառվում են տոնածառի լույսերը», «Սոյուզմուլտֆիլմ», DVD ձևաչափ
- «Շնորհավոր Ամանոր», «Սոյուզմուլտֆիլմ», DVD ձևաչափ
Գրականություն
խմբագրել- Сутеев В. Сказки-мультфильмы В. Сутеева. — АСТ, 2011. — 160 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 978-5-17-073721-5, 978-5-17-073720-8 — (сказка «Ёлка» — cтр. 84, цветные иллюстрации В. Сутеева)
- Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 4. — М.: Искусство, 1956. В. Сутеев «Снеговик-почтовик».
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Георгий Бородин. Образ Деда Мороза в российской анимации октябрь 2007
- ↑ Георгий Бородин. Новогодняя анимация.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Փոստատար ձնեմարդը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում