Տատյանա Սազոնովա

մուլտֆիլմերի խորհրդային նկարիչ-բեմադրող, նկարիչ-մուլտիպլիկատոր, մանկական գրքերի նկարիչ-պատկերազարդող, մոնտաժոր

Տատյանա Պանտելեյմոնովնա Սազոնովա (ռուս.՝ Татья́на Пантеле́ймоновна Сазо́нова, դեկտեմբերի 29, 1926(1926-12-29), Մոսկվա, ԽՍՀՄ - նոյեմբերի 10, 2011(2011-11-10), Մոսկվա, Ռուսաստան), մուլտֆիլմերի խորհրդային նկարիչ-բեմադրող, նկարիչ-մուլտիպլիկատոր, մանկական գրքերի նկարիչ-պատկերազարդող, մոնտաժոր։

Տատյանա Սազոնովա
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 29, 1926(1926-12-29)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Վախճանի թիվ՝նոյեմբերի 10, 2011(2011-11-10) (84 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝նկարազարդող և մուլտիպլիկատոր
IMDb։ID 0768590

Կենսագրություն խմբագրել

Տատյանա Սազոնովան ծնվել է 1926 թվականին Մոսկվայում։ 1951 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը (ՎԳԻԿ)։ 1952-1960 թվականներին աշխատել է որպես նկարիչ-բեմադրողի ասիստենտ, 1961-1986 թվականներին՝ «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի նկարիչ-բեմադրող։ Աշխատել է ռեժիսորներ Լեոնիդ Ամալրիկի (Նադեժդա Պրիվալովայի հետ միասին) և Յուրի Պրիտկովի մուլտիպլիկացիոն ֆիլմերում[1]։ Պատկերազարդել է մանկական գրքեր։

Մահացել է 2011 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում[2]։

Ֆիլմագրություն խմբագրել

Նկարիչ-բեմադրիչ խմբագրել

Նկարիչ-մուլտիպլիկատոր խմբագրել

Ցուցահանդես խմբագրել

«Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի 75-ամյակի ցուցադրություն։ Ս. Մ. Էյզենշտեյնի անվան կինոարվեստի գրադարանը ներկայացնում է էսքիզներ, տիկնիկներ, մակետներ, լուսանկարներ, «СОЮЗ-МУЛЬТ-ШЕДЕВРЫ» պաստառներ։ Ներկայացված են նկարիչներ Անատոլի Սազանովի, Սերգեյ Ալիմովի, Լեոնիդ Շվարցմանի, Անատոլի Պետրովի, Լեոնիդ Նոսիրևի, Տատյանա Սազոնովա և այլք[3]։

Գրականություն խմբագրել

  • Сергей Капков. Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4. Стр. 567.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել