Նավակը, խորհրդային մուլտիպլիկացոն ֆիլմ` երեխաների համար[1], նկարահանվել է 1956 թվականին, ըստ Վլադիմիր Սուտեևի համանուն հեքիաթի[2]։

Picto infobox cinema.png
Նավակը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԼեոնիդ Ամալրիկ
ՍցենարիստՎլադիմիր Սուտեև
ՀնչյունավորումԶինաիդա Բոկարյովա, Գեորգի Վիցին, Գալինա Իվանովա, Գալինա Նովոժիլովա, Իրինա Պոտոցկայա և Յուրի Խրժանովսկի
Բեմադրող նկարիչԱլեքսանդր Տրուսով
ԵրաժշտությունՆիկիտա Բոգոսլովսկի
ՕպերատորՄիխայիլ Դրույան
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն642 վայրկյան
Թվական1956

ՍյուժեԽմբագրել

Հեքիաթը պատմում է չորս ընկերների` Մրջյունի, Ճուտիկի, Մկնիկի և Որդի մասին։ Նրանք գնում են զբոսանքի և լճակի ափին հանդիպում են գորտին, որը նրանց կանչում է լողալու։ Ընկերները չէին կարողանում լողալ, և գորտն սկսում է ծիծաղել նրանց վրա։ Ընկերները որոշում են նավարկության գնալ և միասին նավակ են պատրաստում արմատի կտորից, իսկ առագաստի փոխարեն օգտագործում են մեծ տերև։

Ընկերները ուրախ լողում էին նավակով, բայց հանկարծ ամպերը փակում են արևը, քամին սաստկանում է և փոթորիկ է սկսվում։ Ալիքը քշում է Ճուտիկին, բայց գորտը փրկում է նրան։ Իսկ մյուսները նավակայմից բռնած հասնում են կղզի։ Գորտն այնտեղ է բերում Ճուտիկին և լողալով հեռանում։ Իսկ ընկերները նորից են լողում և նույնիսկ կարողանում են փրկել գորտին չար գայլաձուկից։

Տարբերություն սկզբնական տեքստիցԽմբագրել

  • Սկզբնական պատմությունը վերջանում էր նավարկումով, իսկ մուլտֆիլմի սյուժեն բավական երկար է։
  • Սկզբնական տեքստում նավակի կորպուսի կառուցման համար օգտագործվում է ընկույզի կճեպ, իսկ մուլտֆիլմում` ծառի կեղև։
  • Սկզբնական տեքստում գործող կերպարներից մեկը եղել է բզեզ, իսկ մուլտֆիլմում` որդ (ավելի ուշ` թիթեռ)։

ՀեղինակներԽմբագրել

Սցենարի հեղինակ Վլադիմիր Սուտեև
Երգերի բառերի հեղինակ Միխայիլ Վոլպին
Ռեժիսոր Լեոնիդ Ամալրիկ
Բեմադրող նկարիչ Ալեքսանդր Տրուսով
Կոմպոզիտոր Նիկիտա Բոգոսլովսկի
Օպերատոր Միխայիլ Դրույան
Հնչյունային օպերատոր Նիկոլայ Պրիլուցկի
Օգնականներ Վլադիմիր Բալաշով, Ե. Նովոսելսկայա, Տատյանա Սազոնովա, Ա. Ֆիրսովա
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Դիմիտրի Բելով, Վլադիմիր Պեկար, Վադիմ Դոլգիխ, Լև Պոպով, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Նադեժդա Պրիվալովա, Ռենատա Միրենկովա, Բորիս Չանի
Դերասաններ Զինաիդա Բոկարյովա-ճուտիկ
Գեորգի Վիցին-մրջյուն
Գալինա Իվանովա
Գալինա Նովոժիլովա-թիթեռ
Իրինա Պոտոցկայա
Յուրի Խրժանովսկի-գորտ/որդ (կարճ արտահայտություն)

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Кораблик(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  2. «Кораблик» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում