Հեքիաթ բարի Ումարի մասին

Հեքիաթ բարի Ումարի մասին, 1938 թվականին նկարահանված սև-սպիտակ մուլտֆիլմ։ Ուզբեկական ժողովրդական հեքիաթի Էկրանավորումն է։ Ժապավենը հանրության սեփականությունն է համարվում, քանի որ լույս է տեսել ավելի քան 70 տարի առաջ։

Հեքիաթ բարի Ումարի մասին
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
Բեմադրող նկարիչԱլեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն11 րոպե
Թվական1938

Սյուժե

խմբագրել

Ումարը փոքրիկ աղքատ տղա է, որը ապրուստը վաստակում է ցախ հավաքելով և հարուստ բեկին վաճառելով։ Մի անգամ շունը հարստից ուտելիք է գողանում և վերջինս որոշում է սպանել նրան։ Ումարը փրկում է կենդանուն՝ հետ տալով բեկին հենց նոր աշխատած գումարը։ Հիմա շունը Ումարին օգնում է քաշել տալ ցախը, բայց բեկը հրաժարվում է վճարել՝ առաջարկելով ցախերի համար միայն մի աման փլավ։ Տղան այն կիսում է շան և կատվի հետ, այսպիսով նա ձեռք է բերում ևս մի ընկեր։

Ումարի մոտ է գալիս խոսող օձը, որը նրան իր բարության համար տալիս է կախարդական մատանի․ բավական էր այն երեք անգամ պտտել և ցանկություն պահել ու այն կատարվում էր։ Առաջին հերթին տղան ցանկանում է մեկ կաթսա փլավ, հետո՝ ճոխ հագուստ և շքեղ պալատ։ Բեկը, տատանվելով գնում է նրա մոտ, ներողություն խնդրում և միամիտ տղայից իմանում նրա կախարդանքի գաղտնիքն ու գողանում մատանին։ Կախարդական մատանու նոր տերը Ումարին փակում է բանտում, իսկ իր համար կղզում շինում է ոչ պակաս շքեղ պալատ։

Որոշելով փրկել իրենց բարի տիրոջը՝ Կատուն և Շունը գնում են հանցագործի մոտ։ Կենդանիները բեկի բարձի տակից դուրս են բերում մատանիով տուփը, բեկն ընկնում է նրանց հետևից, բայց ընկերները հասցնում են մատանին հանձնել Ումարին։ Տղան կրկին դառնում է հարուստ, իսկ բեկը խայտառակվում է։

Ստեղծողներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել