Բարձր սար (ռուս.՝ Высокая горка), խորհրդային մուլտֆիլմ, որը նկարահանել են ռեժիսոր-մուլտիպլիկատորներ Լեոնիդ Ամալրիկը և Վլադիմիր Պոլկովնիկովը 1951 թվականին։ Նույն ստեղծագործական ձգտումներն ունենալով` ռեժիսորները գտել են սեփական ոճը[1]։

Բարձր սար
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորԼեոնիդ Ամալրիկ
ՍցենարիստԳրիգորի Կոլտունով
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1951

Սյուժե

խմբագրել

Մուլտֆիլմը ստեղծվել է ռուս հայտնի գրող Վիտալի Բիանկիի «Կարմիր բլուր» հեքիաթի մոտիվներով[2]։ Ի տարբերություն արձակ գրված գրքի, մուլտֆիլմում տեքստը բանաստեղծության ձևով է։

Գլխավոր հերոսները պարծենկոտ և կռվարար ճնճղուկ Չիկն է և նրա կինը` Չիրիկան։ Ամուսնական զույգը երկար ժամանակ չէր կարողանում հարմար բնակարան գտնել, քանի որ իրենցը կատուն ավերել էր։

Քանի որ Չիկը վիճել էր իր ընկերների հետ, ինքն ու իր կինը որևէ մեկից օգնություն սպասել չէին կարող և ամեն ինչ պետք է ինքնուրույն անեին։ Չիրիկան խորհուրդ է տալիս, որ նրանք բնակվեն Բարձր սարում, սակայն երբ որ Չիկն իմանում է, այնտեղ բոլորն ապրում են «բոլորը մեկի, մեկը` բոլորի համար» սկզբունքով, հրաժարվում է այդ մտքից։

Սակայն հետո հասկանալով, որ առանց ընկերների հնարավոր չէ ապրել, Չիկն ուղղվում է և դառնում կարգապահ և լավ ճնճղուկ։

Հեղինակներ

խմբագրել

Դերերում

խմբագրել
  • Անաստասիա Զուևա՝ Սոիկա
  • Իրինա Գոշևա
  • Գեորգի Վիցին՝ Չիկ
  • Կլեմենտինա Ռոստովցևա

2001 թվականի հնչյունավորում

խմբագրել
  • Ալեքսանդր Կոտով-Չիկ
  • Իրինա Մալիկովա
  • Ժաննա Բալաշովա
  • Բորիս Տոկարև

Վերահնչյունավորում

խմբագրել

2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել է և նորից վերաձայնագրվել է «Ստուդիա ԱՍ» և «Մանկական սեանս 1» ընկերությունների կողմից։ Նոր տարբերակում հիմնովին փոխվել է ֆոնոգրաման, հնչյունավորմանը մասնակցել են ժամանակակից դերասաններ, լուսագրերում փոխվել են հնչյունային ռեժիսորի և հնչյունավորող դերասանների մասին տվյալները։ Վերահնչյունավորումը ծայրահեղ բացասական արձագանք է գտել ինչպես հանդիսատեսի մեծ մասի, այնպես էլ` մասնագետների կողմից[3][4]։ Երբեմն քննադատության է ենթարկվում նաև վերականգման որակը։

Թողարկում տեսահոլովակով

խմբագրել

Մուլտֆիլմը հաճախակի թողարկվել է մուլտֆիլմերի ժողովածուներում, DVD ձևաչափով.

«Անտառային հեքիաթներ», «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիա[5], «Անտառային ճանապարհորդներ» «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիա[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Сергей Капков. Леонид Амальрик // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. Бианки Виталий. Красная горка
  3. «Переозвучка наших старых мультфильмов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  4. «Мы против переозвучки советских мультиков!!!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  5. DVD «Лесные сказки»
  6. DVD «Лесные путешественники»

Գրականություն

խմբագրել
  • Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 2. — М.: Госкиноиздат, 1952. — 184 с. — 45 000 экз.. Григорий Колтунов «Высокая горка» с.136-149,

Արտաքին հղումներ

խմբագրել