Հեքիաթներ մեծերի և փոքրերի համար

«Հեքիաթներ մեծերի և փոքրերի համար», խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ստեղծվել և թողարկվել է 1967 թվականին՝ անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր Լեոնիդ Ամալրիկի կողմից։

Հեքիաթներ մեծերի և փոքրերի համար
ռուս.՝ Сказки для больших и маленьких
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԼեոնիդ Ամալրիկ
ՍցենարիստՍերգեյ Միխալկով
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1967

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմը ստեղծվել է Սերգեյ Միխալկովի «Կախարդական բառը», «Սիմուլյանտ նապաստակը», «Երկու գիրուկները և նապաստակը»[1] պատմվածքների հիման վրա։ Բոլոր երեք նովելները միավորում է միևնույն կերպարը՝ նապաստակը, որին մարմնավորեց դերասան Գեորգի Վիցինը։ Բոլոր պատմությունները ավարտվում են նապաստակի անհաջողությամբ։

Կեղծակերպ նապաստակը խմբագրել

Մի անգամ արջը, շրջելով անտառով, պատահաբար տրորում է նապաստակի ոտքը։ Նապաստակը՝ ձևացնելով թե անտանելի ցավում է և տանջվում է, որոշեց շանտաժի ենթարկել նրան՝ բնակություն հաստատելով արջի տանը։ Ավելին, նապաստակն անընդհատ բողոքում էր ցավից և վտարում է արջին։

Սակայն արջը որոշեց դիմել աղվեսի օգնությանը, և գալով տուն, նապաստակին ասաց, որ նրան կբուժի գայլը։ Նապաստակը, լսելով այդ ամենը, խելագարի նման դուրս թռավ տնից։ Աղվեսը արջին բացատրեց, որ բուժման այս մեթոդը կոչվում է «հոգեթերապիա», որին արջը պատասխանեց. «Այո... դար ապրիր, դար սովորիր»։

Երկու գիրուկները և նապաստակը խմբագրել

Փիղը և գետաձին մարգագետնում մի հին մեքենա գտան։ Սակայն Նապաստակը, տեսնելով դա, սկսեց ամեն կերպ իր խորհուրդներն ու հրահանգները տալ նրանց, թե ինչպես նորոգեն մեքենան՝ ցանկանալով ձեռք բերել այն։ Որոշակի պահի նապաստակին հաջողվում է վերցնել մեքենան, բայց քանի որ նա չի կարողանում կառավարել մեքենան, վթարի է ենթարկվում և կոտրում մեքենան։ Գտնվելով դժվար հոգեվիճակում՝ նապաստակը քայլում է մարգագետինով՝ մի ձեռքում պահած մեքենայի ղեկը, մյուսում՝ կլաքսոնը, որը պարբերաբար սեղմում էր։ Փիղն ու գետաձին, տեսնելով այդ ամենը, լավատեսորեն երգում են. «Մենք աշխատել-աշխատել էինք, բայց մենք չէինք կոտրվել»։

Կախարդական բառը խմբագրել

Խորամանկ նապաստակը, որոշեց իր փոքրիկ ձագերին ապացուցել, որ նա, ըստ իր խոսքերի «անտառում բոլորից ուժեղ է»։ Դրանից հետո նա համարձակորեն մոտենում է վարազին և նրան լավ հարված տալիս։ Սակայն, երբ վարազը խոժոռվում և մտադիրվում է վրեժխնդիր լինել հանցագործից, նապաստակը անսպասելիորեն պառկում է գետնին և ասում. «Ես ընդունում եմ իմ սխալը, ընկածին չեն հարվածում»։ Վարազը շփոթված հեռանում է։

Նապաստակը նույնը կարողանում է անել գայլի և աղվեսի հետ։ Սակայն այս ամենից հետո, նա փորձել է անել նույնը արջի հետ, նա անսպասելի պատասխանում է «Ես գիտեմ։ Ես չեմ պատրաստվում ծեծել քեզ։ Ես քեզ կքոթակեմ։» Այս խոսքերից հետո, ծուռթաթը նապաստակին ճիպոտահարում է։ Այդպես ավարտվում է մուլտֆիլմը։

Ֆիլմերի վրա աշխատել են խմբագրել

Նկարահանող խումբը բաղկացած էր[1]։

Դերասաններ խմբագրել

  • Գեորգի Վիցին՝ նապաստակ
  • Իվան Լյուբեզնով՝ արջ
  • Անաստասիա Գեորգիսվսկայա՝ աղվես
  • Միխայիլ Յանշին՝ գետաձի
  • Կլեմենտինա Ռոստովսեվա՝ նապաստակի ձագեր
  • Գրիիգորի Շպիգել՝ փիղ

Հեղինակներ խմբագրել

Հրապարակումներ խմբագրել

2009 թվականին մուլտֆիլմը թողարկվում է DVD տարբերակով, պաշտոնական թողարկումը իրականացվել է «Խոշոր նախագիծ» ընկերության կողմից։ Այս մուլտֆիլմերից բացի, սկավառակում կան Լեոնիդ Ամալրիկի կողմից նկարահանված չորս մուլտֆիլմ՝ «Վերնատնակ», «Փոստատար ձնեմարդը», «Ուզում եմ պոզահարել», «Աղջիկը և փիղը»[2]։

  • Ձայն՝ Ռուսական Dolby Digital 1.0 Mono
  • Տարածաշրջանային կոդը՝ 0 (All)
  • Պատկեր՝ Standart 4:3 (1,33:1
  • Գույն՝ PAL
  • Փաթեթավորում՝ պարզեցված հրատարակություն
  • Դեստիբրյուտոր՝ «Խոշոր նախագիծ»

Գրականություն խմբագրել

  • Սերգեյ Միխաիլկով Հեքիաթներ մեծերի և փոքրերի համար. — АСТ, 2012. — 48 с. — («Սոյուզմուլտֆիլմը» ներկայացնում է՝ առաջին անգամ `լեգենդար մուլտֆիլմերը գրքերում). — ISBN 978-5-271-43838-7

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել