Կկուն և սարյակը
«Կկուն և սարյակը», Լեոնիդ Ամալրիկի և Վլադիմիր Պոլկովնիկովի խորհրդային մուլտֆիլմը[1], որն ստեղծվել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում 1949 թվականին, ըստ Սերգեյ Միխալկովի համանուն առակի։
Կկուն և սարյակը ռուս.՝ Кукушка и скворец | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ռեժիսոր | Լեոնիդ Ամալրիկ և Վլադիմիր Պոլկովնիկով |
Սցենարիստ | Սերգեյ Միխալկով |
Բեմադրող նկարիչ | Ալեքսանդր Տրուսով |
Երաժշտություն | Յուրի Նիկոլսկի |
Օպերատոր | Նիկոլայ Վոինով |
Երկիր | ![]() |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 10 րոպե |
Թվական | 1949 |
Սյուժե Խմբագրել
Մուլտֆիլմի գլխավոր հերոսները տարածված թռչուններն են` կկուն և սարյակը։ Սարյակները ձագեր են ունեցել, և ընտանիքը շատ ուրախ է այդ առթիվ։ Նրանց շնորհավորելու է գալիս ճնճղուկը։ Նրանց ընտանիքը ավելի է մեծանում, և դա հիանալի էր։ Երջանիկ հայրը ուրախ երգում էր, և այդ ձայնի վրա գալիս է կկուն։ Նա չէր կիսում նրանց ուրախությունը, քանի որ նրա համոզմամբ ավելի լավ է լինել միայնակ, քան ընտանիքում։ Կկուն անգամ թուխս չի նստում։ Բայց սարյակներին հաջողվում է ապացուցել կկվին, որ ընտանիքը հենարան է և՛ ուրախության, և՛ տխրության ժամանակ, և այդ պատճառով այն անհրաժեշտ է բոլորին։
Գրքի և մուլտֆիլմի տարբերություն Խմբագրել
Մուլտֆիլմում ցինը նախ ուտում է կկվին, իսկ հետո, փորձում է հարձակվել սարյակների վրա, նրանցից հակահարված է ստանում և հեռանում է։ Գրքում ամեն ինչ հակառակն է[2]։
Հեղինակներ Խմբագրել
- Բեմադրող ռեժիսորներ - Լեոնիդ Ամալրիկ, Վլադիմիր Պոլկովնիկով
- Սցենարիստ - Սերգեյ Միխալկով
- Բեմադրող նկարիչ - Ալեքսանդր Տրուսով
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ - Նադեժդա Պրիվալովա, Ֆեոդոր Խիտրուկ, Ալեքսանդր Բելյակով, Դմիտրի Բելով, Լև Պոպով, Բորիս Պետին, Իոսիֆ Ստարյուկ
- Օպերատոր - Նիկոլայ Վոինով
- Կոմպոզիտոր - Յուրի Նիկոլսկի
- Հնչյունային օպերատոր - Նիկոլայ Պրիլուցկի
- Ռեժիսորի օգնական - Իրինա Կուլնյովա
- Ֆիլմի նախնական տարբերակի լուսագրերում նշված չէին հնչյունավորողների անունները։ Ֆիլմը վերականգնվել է 2001 թվականին, և այնտեղ արդեն նշված են հնչյունավորող նոր դերասանների անունները։
Պարգևներ Խմբագրել
- 1950 թվական-Կառլովի Վարիի 5-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ։
Վերահնչյունավորում Խմբագրել
2001 թվականին վերաթողարկվել է և վերահնչյունավորվել (դասական երաժշտությունը դարձել է սինթեզային)։ Այժմ այն ցուցադրվում է «Կարուսել», «Մանկական», «Նոստալգիա», «Իմ ուրախություն», «Մուլտիմանիա» և «Մոսկվա.վստահություն» ալիքներով։ 2001 թվականին թողարկվել է տեսաերիզով։ Սակայն վերահնչյունավորումը շատ անգամ է քննադատության ենթարկվել որպես «հակախորհրդային»։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Сергей Капков. Владимир Полковников // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 521-522. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4