Անտառային ճանապարհորդներ

Անտառային ճանապարհորդներ (ռուս.՝ Лесные путешественники), գեղարվեստական մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1951 թվականին՝ ռեժիսոր-մուլտիպլիկատոր Մստիսլավ Պաշենկոյի կողմից։

Picto infobox cinema.png
Անտառային ճանապարհորդներ
ռուս.՝ Лесные путешественники
Անտառային ճանապարհորդներ.jpg
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՄստիսլավ Պաշչենկո
ՍցենարիստՎերա Չապլինա
Բեմադրող նկարիչԵվգենի Միգունով
ԵրաժշտությունԿարեն Խաչատրյան
ՕպերատորՄիխայիլ Դրույան
ԵրկիրFlag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն20 րոպե
Թվական1951

ՍյուժեԽմբագրել

Անտառում բերքի բացակայությունն ու գիշատիչ կզաքիսի հետապնդումները ստիպում են սկյուռիկների ընտանիքին նոր բնակավայր փնտրել։ Մոտակայքով թռչող ճայը պատմում է, որ գետի հետևում անտառ կա` հատապտուղներով, սնկերով և կոներով հարուստ։ Սպիտակաքթիկ սկյուռիկը գնում է հետախուզության։ Այնտեղ նա մի շարք դժվարությունների է հանդիպում, որոնք հաղթահարում է և վերադառնում իր սիրելի ընտանիքի մոտ։ Նրանք միասին գնում են ապրելու այդ անտառում։

ՀեղինակներԽմբագրել

սցենարի հեղինակներ Գեորգի Սկրեբիցկի, Վերա Չապլինա
բեմադրող ռեժիսոր Մստիսլավ Պաշչենկո
կոմպոզիտոր Կարեն Խաչատրյան
բեմադրող նկարիչ Եվգենի Միգունով
ռեժիսորի օգնական Է. Տրունով
նկարչի օգնական Լիդիա Մոդել, Վալենտինա Վեսելչակովա
օպերատոր Միխայիլ Դրույան
հնչյունային օպերատոր Նիկոլայ Պրիլուցկի
օպերատորի օգնական Եվգենի Պիզո
տեխնիկական օգնական Լիդիա Կովալևսկայա
մոնտաժող Լիդիա Կյակշտ
նկարիչ-դեկորատորներ Վիկտոր Նիկիտին, Վերա Ռոջերո, Ելենա Տաննենբերգ, Իրինա Սվետլիցիա, Կոնստանտին Մալիշև
նկարիչ-մուլտիպլիկատորներ Միխայիլ Վոտով, Ֆեոդոր Խիտրուկ, Բորիս Մեերովիչ, Գրիգորի Կոզլով, Նադեժդա Պրիվալովա, Վլադիմիր Արբեկով, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Ռենատա Միրենկովա, Ռոման Դավիդով, Յուրի Պրիտկով, Լև Պոպով, Գենադի Ֆիլիպով
դերերում Վլադիմիր Ռատոմսկի-հարևան սկյուռիկ
Յուլյա Յուլսկայա-սկյուռիկներ
Մարգարիտա Դոկտորովա
Յուրի Խրժանովսկի -գերմանամուկ
|Ալեքսանդրա Պանովա-ճայ
Վերոնիկա Իվանովնա
|Գրիգորի Բելով-Տետերյով'

Ստեղծման պատմությունԽմբագրել

Սցենարի վերաբերյալ պայմանագիրը «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի և Վերա Չապլինայի ու Գեորգի Սկրեբիցկու միջև ստորագրվել է 1950 թվականի օգոստոսի 3-ին։ Մուլտֆիլմի նախնական անվանումը եղել է «Անտառային հեքիաթ»։ Այնուհետև սցենարիստներն առաջարկել են նոր` «Անտառային ճանապարհորդներ» անվանումը, որն էլ դարձել է վերջնական[1]։ Ֆիլմում օգտագործվել է Եվգենի Միգունովի կողմից առաջարկված գեղարվեստական նոր` յուղաներկերով ֆոնի գույներ ստանալու մեթոդը[2].

Տպագիր հրատարակություններ և թարգմանություններ այլ լեզուներովԽմբագրել

Ըստ «Անտառային ճանապարհորդները» մուլտֆիլմի նկար-գիրքը Վ. Չապլինայի տեքստով և Ե. Միգունովի նկարներով 1970-ական թվականներին վերահրատարկվել է մի շարք տարբեր լեզուներով[3].

  • V. Chaplina. Forest travelers. A film story (անգլերեն թարգմանությունը` Ֆաինա Գլագոլևայի). М., Union of Soviet film workers, 1972.
  • V. Chaplina. Viajeros forestales. Film-quento. М., Unión de cineastas de la URSS, 1972.
  • V. Tšaplina. Seiklused metsas (էստոներեն թարգմանությունը` Aime Leis). Տալլին, Perioodika, 1975.
  • V. Tjaplina. Kurre vitnos (շվեդերեն թարգմանությունը` Ի. Սաֆոնովի). Ստոկհոլմ, Carlsen if, 1975.
  • V. Tšaplina. Oravat muuttavat (ֆիններեն թարգմանությունը` A. Ronkainene). Տալլին, Perioodika, 1978.
  • V. Chaplina. Prik pa eventyr (դանիերեն թարգմանությունը` V. Simonsen). Կոպենհագեն, Nyt Dansk Forlag, 1979 (рисунки А. Дегтярева).
  • V. Chaplina. Voyage dans la forêt (ֆրանսերեն թարգմանությունը` Ի. Պանովի). Տալլին, Perioodika, 1979.
  • W. Czaplina. Leśni podróżnicy. М., ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիստների միության խորհրդային կինոարվեստի քարոզչության բյուրո, 1980.

Մուլտֆիլմի մասինԽմբագրել

  Պաշենկոյի` բարոյական հարցերին նվիրված և պայմանական կերպարներով (կենդանիներով ու թռչուններով) լուծում տված մուլտֆիլմերից ամենանշանակալին «Անտառային ճանապարհորդներն» է, մի հեքիաթ, որը պատմում է իր ընտանիքին ծանր իրավիճակից դուրս բերած երիտասարդ սկյուռիկի մասին։
- Ս. Գինզբուրգ, Նկարված և տիկնիկային ֆիլմ, Մ., 1957[4]
 


ԾանոթագրություններԽմբագրել

  1. Тавьев, 2015, էջ 106
  2. Георгий Бородин. "Киностудия «Союзмультфильм» Archived 2016-03-05 at the Wayback Machine.. Краткий исторический обзор, new.souzmult.ru.
  3. Тавьев, 2015, էջ 222-223
  4. Тексты: Мстислав Пащенко — Энциклопедия отечественного кино(չաշխատող հղում)

Արտաքին հղումներԽմբագրել