«Աղջիկը և փիղը», մուլտիպլիկացիոն ֆիլմ, նկարահանված 1969 թվականին, ռեժիսրր Լեոնիդ Ամալրիկի կողմից։ Նկարահանվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, ըստ Ալեքսանդր Կուպրինի` 1907 թվականին տպագրված «Փիղը» պատմվածքի։

Աղջիկը և փիղը
Տեսակմուլտֆիլմ
Ժանրընտանեկան ֆիլմ և հեքիաթ
ՌեժիսորԼեոնիդ Ամալրիկ
ՍցենարիստԺաննա Վիտենզոն
Բեմադրող նկարիչՆադեժդա Պրիվալովա
ԵրաժշտությունԱնատոլի Ալեքսանդրով
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն20 րոպե
Թվական1969

Սյուժե

խմբագրել

Մի ընտանիքում մեծանում էր մի աղջիկ, ով կրթություն էր ստանում տանը։ Մի անգամ նա փղի նկարով ազդագիր է նկատում և շատ է ուզում տեսնել նրան։ Սակայն անձրևներ են սկսվում, և ծնողները թույլ չեն տալիս նրան գնալ գազանանոց։ Աղջիկը հիվանդանում է։ Անհանգստացած ծնողները բժիշկներ են կանչում, ովքեր նրան դեղեր են նշանակում, բայց ոչինչ չէր օգնում։ Ծեր փորձառու պրոֆեսորրը վերջապես դեղատոմս է տալիս. «Թույլ չտալ տխրել։ Ուրախացնել, և որքան հնարավոր է` արագ»։ Հայրը բազմաթիվ խաղալիքներ և քաղցրավենիք է գնում, բայց ամեն ինչ անիմաստ էր։ Եվ միայն տեսնելով խաղալիք փղին` աղջիկը լացում է և նամակ գրում. «Սիրելի Թոմի փիղ։ Ես շատ էի ցանկանում ծանոթանալ քեզ հետ։ Ես դեռ երբեք իսկական փիղ չեմ տեսել։ Եթե ես ապաքինվեմ, անպայման կայցելեմ քեզ գազանանոցում։ Նադյա»։

Հայրը նամակը ձեռքին շտապում է դեպի գազանանոցի տիրոջ մոտ և խնդրում թույլ տալ փղին տանել իրենց տուն։ Կարդալով նամակը` տերը համաձայնում է և գիշերով տանում է փղին։ Առավոտյան աղջկան նստեցնում են սեղանի մոտ, միևնույն ժամանակ հյուրասիրում են նաև փղին։ Աղջիկն ամբողջ օրը հնարավորություն է ունենում նայել փղին, իսկ երեկոյան տերը փղին կայարան է տանում, և ամբողջ գազանանոցը գնացքով հեռանում է։ Աղջիկը երջանիկ էր, և նա շուտով ապաքինվում է։

Հեղինակներ

խմբագրել

Գեղարվեստական առանձնահատկություններ

խմբագրել
  • Ֆիլմում որևէ խոսք չի արտասանվում, հնչում է միայն երաժշտություն և փղի խլացնող ձայնով փողհարումը։

Քննադատություն

խմբագրել
  Շուտով կենտրոնանում է ժամանակակից հեքիաթների վրա։ Նրա աշխատանքներն առանձնանում են փափուկ հումորով, մանրամասնորեն համադրված կոմպոզիցիայով և քնարականությամբ։ Ամալրիկը ֆիլմեր է ստեղծել հիմնականում ամենափոքր հանդիսատեսի համար[1]։
- Սերգեյ Կապկով, «Մեր մուլտֆիլմերը»
 

Տեսաերիզ

խմբագրել

Մուլտֆիլմը թողարկվել է DVD ֆորմատով, «Բարի հեքիաթներ։ 2-րդ թողարկում» հավաքածուի մեջ («Սոյուզմուլտֆիլմ» ստուդիա)[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Сергей Капков. Леонид Амальрик // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. DVD «Добрые сказки. Выпуск 2»