Կոշկավոր կատուն (մուլտֆիլմ, 1938)

«Կոշկավոր կատուն», մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը թողարկվել է 1938 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ընկերությունում Վալենտինա և Զինաիդա Բրումբերգների կողմից։ Այն Շառլ Պերոյի հեքիաթի երաժշտական էկրանավորումն է։ Երաժշտության հեղինակը Նիկիտա Բոգոսլովսկին է։

Picto infobox cinema.png
Կոշկավոր կատուն
Кот в сапогах (кадр из мультфильма, 1938).JPG
Տեսակմուլտֆիլմ
Հիմնված էԿոշկավոր կատուն
ՌեժիսորՎալենտինա Բրումբերգ և Զինաիդա Բրումբերգ
ՍցենարիստՎալենտինա Բրումբերգ և Զինաիդա Բրումբերգ
ԵրաժշտությունՆիկիտա Բոգոսլովսկի
ԵրկիրFlag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն12 րոպե
Թվական1938

ՍյուժեԽմբագրել

Եթե խորամանկությամբ թշնամուդ հաղթես, երբեք չես կորչի։

Ջրաղացպանը մահանալուց հետո իր տղաներին ժառանգություն է թողնում։ Ավագին նա թողնում է ջրաղաց, միջնեկին` ավանակ, իսկ փոքրին` կատու։

Խորամանկ կատուն հագնում է տիրոջ երկարաճիտ կոշիկներն ու գլխարկը, վստահ ուղևորվում դեպի թագավորական պալատ և նվերների օգնությամբ իր տիրոջ նկատմամբ հետաքրքրություն արթնացնում։ Նրան կոչում էր մարկիզ Կարաբաս։

Հետաքրքրված միապետի ընտանիքը ուղևորվում է սիրալիր պալատականի մոտ։ Ճանապարհին հնձվորներն ու կանայք, ինչպես նրանց նախապատրաստել էր կատուն, ասում են, որ դաշտերը, որտեղ նրանք աշխատում են, պատկանում են մարկիզ Կարաբասին։ Ջրաղացպանի տղան մտնում է լիճը և կատվի հրահրմամբ ձևացնում, թե խեղդվում է։ Նրան փրկում են, թանկարժեք հագուստ հագցնում, այնուհետև շարունակում իրենց ճանապարհը։

Առջևում մնում էր միայն ամրոցը։ Պարզվում է, որ այն մարդակերի բնակավայրն է։ Կատուն խնդրում է իր կախարդության հմտություններով հայտնի հրեշին վերածվել առյուծի, այնուհետև մկան, ինչից հետո նրան հեշտությամբ խեղդում է։ Ժամանած արքայի առջև վեր է խոյանում մարկիզ Կարաբասի՝ իր աղջկա փեսացուի հրաշալի ամրոցը։

ԱշխատակազմԽմբագրել

Տեխնիկական տվյալներԽմբագրել

  • Մուլտֆիլմը սև-սպիտակ է (գունավոր տարբերակը չի պահպանվել), ձայնային։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • 1968 թվականին Բրումբերգները վերստեղծեցին այս մուլտֆիլմը նոր սերնդի համար. գունավոր «Կոշկավոր կատուն»[1]։
  • 2015 թվականին Գոսֆիլմաֆոնդում բացվեց «Սպիտակ սյուներ» արխիվային կինոյի 19-րդ փառատոնը։

Տեղի է ունեցել Բրումբերգ քույրերի «Կոշկավոր կատուն» (1938) երաժշտական ֆիլմի գունավոր տարբերակի երկրորդ պրեմիերան, որը վերականգնել է Նիկոլայ Մայրովը։ Մինչ այդ ֆիլմը հնարավոր էր տեսնել միայն սև-սպիտակ տարբերակով[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել