Միսս միջազգային
Միջազգային գեղեցկուհի կամ Միսս միջազգային' (անգլ.՝ Miss International Beauty, The International Beauty Pageant, Միսս միջազգային)[1], միջազգային խոշորագույն մրցույթներից մեկն է, որ ընդգրկված է «մեծ քառյակում»։ Անցկացման վայրը` Ճապոնիա։
Պատմություն
խմբագրելՄրցույթը սկզբում կազմակերպվել է Լոնգ Բիչում, (Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ) 1960 թվականին[2][3]՝ ցուցադրության վերջնափուլը Մայամի, Ֆլորիդա[4]` ԱՄՆ-ի ատլանտյան ափեր տեղափոխելուց հետո։ Մինչև 1967 թվականը մրցույթն անցկացվել է միայն Լոնգ Բիչում, ապա այն տեղափոխվել է Ճապոնիա, ուր և անցկացվում է մինչ օրս։ Գեղեցկուհիների մրցակցությունը դիտարկվում է հանդուրժողականության և պացիֆիզմի մթնոլորտում։ Ներկայիս Միսս միջազգային Կայլի Մերզոսան` Ֆիլիպիններից, իր տիտղոսը նվաճել է 2016 թվականի հոկտեմբերի 27-ին։
Մրցույթի յուրահատկություն
խմբագրելԱյս մրցույթի հիմնական գաղափարը «Գեղեցկության համաշխարհային փառատոնն է», որտեղ գնահատվում է մասնակիցների ոչ միայն արտաքին տեսքը, այլ նաև նրանց բարոյական հատկանիշները։ Մասնակիցներից պահանջվում է ներկայացնել «Խաղաղության և գեղեցկության դեսպանների» իմիջը. ցուցաբերել պատասխանատվություն, ընկերասիրություն, խելամտություն և ամենակարևորը` այլ երկրների և ժողովուրդների մշակույթի ընկալում։ «Միսս միջազգային» եզրափակչի հաղթողի վերջնական խնդիրը Երկրի վրա խաղաղության անհրաժեշտության մասին ելույթն է։
Մրցույթի հաղթողներ
խմբագրելՀաղթանակների քանակ
խմբագրելԵրկիր | Հաղթանակների ընդհանուր թիվը | Հաղթանակների թվականները |
---|---|---|
Վենեսուելա | 1985, 1997, 2000, 2003, 2006, 2010, 2015
2018 | |
Ֆիլիպիններ | 1964, 1970, 1979, 2005, 2013 | |
Իսպանիա | 1977, 1990, 2008 | |
Կոլումբիա | 1960, 1999, 2004 | |
Լեհաստան | 1991, 1993, 2001 | |
Ավստրալիա | 1962, 1981, 1992 | |
ԱՄՆ | 1974, 1978, 1982 | |
Նորվեգիա | 1988, 1995 | |
Գերմանիա | 1965, 1989 | |
Կոստա Ռիկա | 1980, 1983 | |
Մեծ Բրիտանիա | 1969, 1972 | |
Մեքսիկա | 2007, 2009 | |
Պուերտո Ռիկո | 1987, 2014 | |
Ճապոնիա | 2012 | |
Էկվադոր | 2011 | |
Լիբանան | 2002 | |
Պանամա | 1998 | |
Պորտուգալիա | 1996 | |
Հունաստան | 1994 | |
Անգլիա | 1986 | |
Գվատեմալա | 1984 | |
Ֆրանսիա | 1976 | |
Հարավսլավիա* | 1975 | |
Ֆինլանդիա | 1973 | |
Նոր Զելանդիա | 1971 | |
Բրազիլիա | 1968 | |
Արգենտինա | 1967 | |
Իսլանդիա | 1963 | |
Նիդերլանդներ | 1961 | |
Ինդոնեզիա | 2017 |
- Նշում Այսօր Հարավսլավիան բաժանվում է հետևյալ երկրների միջև` Բոսնիա և Հերցեգովինա, Խորվաթիա, Կոսովո, Հյուսիսային Մակեդոնիա, Չեռնոգորիա, Սերբիա և Սլովենիա։
Հաղթանակներն ըստ երկրների և աշխարհամասերի
խմբագրելԱշխարհամաս | Ընդհանուր քանակը | Լավագույն արդյունքը |
---|---|---|
Եվրոպա | 20 | Միացյալ Թագավորություն/Միացյալ Թագավորություն, Լեհաստան և Իսպանիա (3), Գերմանիա և Նորվեգիա (2), Ֆինլանդիա, Ֆրանսիա, Հունաստան, Իսլանդիա, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Հարավսլավիա1 (1) |
Ամերիկա | 25 | Վենեսուելա (8), Կոլումբիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ (3), Կոստա Ռիկա, Պուերտո Ռիկո, Մեքսիկա, (2), Արգենտինա, Բրազիլիա, Գվատեմալա, Պանամա, Էկվադոր(1) |
Ասիա | 8 | Ֆիլիպիններ (5),Լիբանան, Ճապոնիա, Ինդոնեզիա (1) |
Օվկիանիա | 4 | Ավստրալիա (3), Նոր Զելանդիա (1) |
Աֆրիկա |
Լավագույն 15 երկրներն ըստ հաղթանակների քանակի
խմբագրելԱստիճան | Երկիր | Միսս միջազգային | 1-ին տեղ | 2-րդ տեղ | 3-րդ տեղ | 4-րդ տեղ | Կիսաեզրափակչի մասնակիցներ | Ընդհանուր քանակը |
---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Վենեսուելա | 8 | 4 | 2 | 20 | 32 | ||
2 | Ֆիլիպիններ | 5 | 1 | 2 | 1 | 16 | 24 | |
3 | 3 | 2 | 3 | 1 | 22 | 31 | ||
4 | Կոլումբիա | 3 | 1 | 1 | 1 | 25 | 30 | |
5 | Լեհաստան | 3 | 1 | 1 | 6 | 11 | ||
6 | Ավստրալիա | 3 | 1 | 1 | 1 | 1 | 10 | 17 |
7 | ԱՄՆ | 3 | 7 | 1 | 4 | 4 | 8 | 27 |
8 | Գերմանիա | 2 | 1 | 0 | 1 | 0 | 12 | 16 |
9 | Մեքսիկա | 2 | 0 | 2 | 0 | 0 | 9 | 13 |
10 | Նորվեգիա | 2 | 1 | 0 | 0 | 0 | 9 | 12 |
11 | Մեծ Բրիտանիա | 2 | 2 | 0 | 0 | 0 | 6 | 10 |
12 | Կոստա Ռիկա | 2 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 4 |
13 | Բրազիլիա | 1 | 3 | 1 | 1 | 2 | 14 | 22 |
14 | Ֆինլանդիա | 1 | 2 | 4 | 0 | 1 | 10 | 18 |
15 | Իսլանդիա | 1 | 0 | 2 | 0 | 1 | 8 | 12 |
Փաստեր մրցույթի պատմությունից
խմբագրել- «Միսս միջազգային»-ը «Մեծ սաղավարտի» և «Մեծ քառյակի» մրցույթների շարքում միակն է, որտեղ մասնակիցները չեն հրաժարվել իրենց տիտղոսից և որտեղ չեն զրկել վաստակած թագից։
- Ամենամեծ գեղեցկության մրցույթների գրեթե բոլոր առաջին հաղթողները սկանդինավյան ծագում ունեն. Միսս Աշխարհ 1951թ. — Շվեդիա, Միսս Տիեզերք 1952թ. — Ֆինլանդիա, Միսս Երկիր 2001թ. — Դանիա։ Միսս միջազգային մրցույթը, որտեղ Կոլումբիայի ներկայացուցիչը ստացավ թագը, բացառություն էր։
- «Միսս Տիեզերքի»[5] հինգ մասնակիցներ անցել են կիսաեզրափակիչ փուլ, այնուհետև արժանացել «Միս միջազգային» կոչմանը։ Այդ մասնակիցներն են` Ստելլա Մարկեսը — կիսաեզրափակիչ, Կոլումբիա 1960թ., Իլմա Խուլիետա Չանգը — կիսաեզրափակիչ, Գվատեմալա 1984թ., Լորի Տամարա Սիմպսոն Ռիվերան — 4-րդ տեղ, Պուերտո Ռիկո 1987թ., Լիա Վիկտորյա Բորրերոն — եզրափակիչ, Պանամա 1997թ., Պրիսսիլա Պերելեսը — եզրափակիչ, Մեքսիկա 2006թ.:
- Միսս Տիեզերքի և Միսս Աշխարհի-ի մասնակիցը վերջապես հաղթեց գեղեցկության այս մրցույթում և արժանացավ «Միսս միջազգային» կոչմանը։ Նրա անունն է` Սոֆի Պերեն, Ֆրանսիա 1976թ.:
- Միսս Աշխարհի երեք մասնակիցներ դարձան այս հիանալի մրցույթի եզրափակչի մասնակիցները, իսկ ավելի ուշ արժանացան «Միսս միջազգային» կոչմանը` Տուուլա Աննելի Բորքլինգ (Ֆինլանդիա) — 1972թ., Հոյսեդար Ասուա Բարրիոս (Վենեսուելա) — 2002թ. և Անագաբրիելա Էսպինոսա (Մեքսիկա) —2008թ.:
- Լիդիա Վերա Մանիխը, ինչպես Սոֆի Պերոնը, մասնակցեց Միսս Տիեզերք գեղեցկության մրցույթին, այնտեղ ոչ մի տեղ չզբաղեցրեց, բայց նույն թվականին նա շահեց Միսս միջազգային մրցույթում։
- Միսս Աշխարհի երկու մասնակիցներ` Աննե Լենա Հանսեն (Նորվեգիա) 1994թ. և Կրիստինա Սավայա (Լիբանան) 2002թ., այդ մրցույթում ոչ մի տեղ չզբաղեցնելով, հետագայում նվաճեցին «Միսս Միջազգային» տիտղոսը։
- «Միսս Միջազգայինի» երկու մասնակիցներ` Կատարինա Լոդդերս (Նիդերլանդներ) 1962թ., Աննետա - Բեատա Կրենգլիցկա (Լեհաստան) 1989թ., նվաճելով այդ մրցույթի միսս կոչումները, հետագայում դարձան Միսս Աշխարհ։
- Միսս Միջազգայինի կիսաեզրափակիչ փուլ անցած մասնակիցներից Դայնարա Տորրեսը (Պուերտո Ռիկո), 1992թ., ավելի ուշ հաղթեց Միսս Տիեզերք գեղեցկության մրցույթում։
- 1966 թ.Միսս միջազգային մրցույթը չկայացավ, և 1965թ. հաղթող Ինգրիդ Ֆինգերը իր թագը կրեց ավելի երկար, քան ցանկացած այլ տիտղոսակիր` 624 օր (ավելի քան 20 ամիս)։ Նրա հաջորդը` Միրտա Մասսան, 1967 թ.,թագը կրեց համեմատաբար ավելի քիչ` 529 օր (ավելի քան 17 ամիս)։
- Վենեսուելայի ներկայացուցիչները ռեկորդ են սահմանել. «Միսս միջազգային» կոչմանը նրանք արժանացել են 7 անգամ` 1997թ., 1997թ., 2000թ., 2003թ. և 2006թ.: Այս երկրի առաջին մասնակիցը հաղթել է 1985թ.-ին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչները երեք անգամ նվաճել են «Միսս միջազգային» տիտղոսը 4 տարվա ընմիջումով` սկսած 1974թ.-ից։
- Կոլումբիան համարվում է Լատինական Ամերիկայի և Հարավային Ամերիկայի առաջին երկիրը, որ հաղթեց մրցույթում։ Նիդերլանդները առաջին եվրոպական երկիրն է, որի ներկայացուցիչը ստացավ նվիրական կոչումը։
- Աֆրիկյան ոչ մի երկիր չի հաղթել այս մրցույթում 1960թ. մինչև 1996թ., երբ Թունիսի ներկայացուցիչը զբաղեցրեց առաջին տեղը։
- Միսս միջազգային 1964, Հեմմա Կուրսը (Ֆիլիպիններ) Առաջին աղջիկն է` արժանացած «Միսս միջազգային» կոչմանը։
- Միսս միջազգային 1979, Միմիլանի Մարկեսը (Ֆիլիպիններ) այս մրցույթի պատմության մեջ ամենաերիտասարդ հաղթողն է։ Նա 15 տարեկան էր, երբ ստացավ թագը։
- Միսս միջազգային 2002, Կրիստինա Սավայան (Լիբանան) առաջին աղջիկն է Մերձավոր Արևելքից, որ արժանացել է տիտղոսին։
- Միսս միջազգային 2004, Ջեմմի Պաուլա Վարգաս Գոմեսը (Կոլումբիա) մրցույթի միակ սևամորթ հաղթողն է։
- Հիմա ամենամյա Գեղեցկության մրցույթի կազմակերպիչը Ստելլա Մարկեսն է Ֆիլիպիններից։
Տես նաև
խմբագրելՀղումներ
խմբագրել- Мисс Интернешнл. Официальный сайт
- «Miss International 1960» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 21-ին.
- Официальный сайт конкурса(անգլ.)
- Официальный twitter конкурса
- Официальный YouTube конкурса
- Официальный Facebook конкурса
- Официальный Instagram конкурса
- Все победительницы конкурса «Мисс Вселенная» 20-го века (49 фото)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.miss-international.org/
- ↑ «6th place winner low-rates Miami». The Miami News. 1960 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 16-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «May settle dispute over beauty pageant». Lewiston Evening Journal. 1959 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ http://top-antropos.com/rating/item/198-vse-pobeditelnicy-konkursa-miss-vselennaja
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միսս միջազգային» հոդվածին։ |