«Միսս Երկիր» (անգլ.՝ Miss Earth), բնապահպանական թեմատիկայով ամենամյա գեղեցկության միջազգային մրցույթ, որի միջոցով քարոզվում է էկոլոգիական իրազեկում, բնության պահպանություն և սոցիալական պատասխանատվություն, կապված է և աջակցվում է Միավորված ազգերի կազմակերպության շրջակա միջավայրի ծրագրի կողմից[1][2][3]։ Մրցույթը աշխարհի երրորդ խոշորագույն գեղեցկության մրցույթն է ազգային մրցույթների թվով, որոնք անցկացվում են համաշխարհային եզրափակչին մասնակցելու համար[4][5][6][7]: «Միսս Տիեզերք», «Միսս Աշխարհ» և «Միսս Ինթերնեյշնլ» մրցույթների հետ միասին մտնում է գեղեցկության միջազգային մրցույթների մեծ քառյակի մեջ, որոնք գեղեցկության ամենացանկալի տիտղոսներն են գեղեցկության բոլոր միջազգային մրցույթների շարքում[8]։

Միսս Երկիր 2007 մրցույթի մասնակիցներ

Տիտղոսակիրն իր ընթացիկ տարին նվիրում ք կոնկրետ ծրագրերի առաջխաղացմանը և հաճախ լուծում ք շրջակա միջավայրին սւ այլ գլոբալ խնդիրներին վերաբերող հարցեր։[9][10] դպրոցական էքսկուրսիաների, ծառատունկի միջոցառումներ, փողոցային արշավների, ափամերձ տարածքների մաքրման, ելույթների, առևտրային կենտրոններ կատարված էքսկուրսիաների, բնապահպանական տոնավաճառների, երեխաների համար պատմությունների ներկայացման ծրագրեր, էկո-նորաձևության ցուցադրությունների և այլ բնապահպանական միջոցառումների միջոցով։ [11][12][13]։

«Միսս Երկիր» մրցույթի հաղթողը «Միսս Երկիր» հիմնադրամի, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի և բնապահպանական այլ կազմակերպությունների ներկայացուցիչն է[14][15][16]։ «Միսս Երկիր» հիմնադրամը համագործակցում է նաև մասնակից երկրների բնապահպանական գերատեսչությունների և նախարարությունների, տարբեր մասնավոր հատվածների և կորպորացիաների, ինչպես նաև Բնության համաշխարհային հիմնադրամի հետ[17][18][19]։

Պատմություն խմբագրել

XXI դարում, շարունակելով բնափիլիսոփայության հին ավանդույթները, մի շարք միջազգային էկոլոգիական կազմակերպություններ որոշել են կազմակերպել մրցույթ, որի արդյունքում հաղթող ճանաչվի ոչ միայն արտաքին գրավչություն, այլ նաև շրջակա միջավայրի գլոբալ խնդիրներից հստակ գաղափար ունեցող Գեղեցկության թագուհիներ։ Մրցույթի անցկացման վայր ընտրվել է Ֆիլիպինյան կղզիները, որի տաք կլիման և տրոպիկական բուսականությունը ներկայացումը դարձնում են հատկապես հիշարժան։ Բազմաթիվ հյուրերի համար այդ կղզիները թվում էին որպես իսկական դրախտ Երկրի վրա։ Բացի դրանից, հենց այստեղ է ծնվում հզոր կլիմայական անոմալիան, որը հայտնի է Էլ-Նինո անվամբ։ Համաշխարհային օվկիանոսի ջրերի տաքացումը ավելի ակնառու է դառնում դեկտեմբերին՝ կաթոլիկ Սուրբ Ծննդյան նախօրեին (այստեղից էլ իսպանական բառը, որը նշանակում է նորածին)։ Այս ազդեցությունը 1997-1998 թվականների ձմռանը շատ վառ կերպով ազդել է համաշխարհային տնտեսության վրա, երբ երաշտն ու փոթորիկները անցան ոչ միայն Լատինական Ամերիկայի երկրներով, այլ նաև ներգործություն ունեցան Եվրոպայի և նույնիսկ Աֆրիկայի եղանակների վրա։ Հակադարձ երևույթը՝ ամառային ցրտահարությունները և առատ մուսսոնային անձրևները կոչում են Լա-Նինոյի («փոքրիկ») տերմինով։ Օդի մթնոլորտային այս երկու շրջապտույտների փոփոխությունը ամբողջ մոլորակի մասշտաբներով տեղի է ունենում 18 ամիսը մեկ։ Հենց այդ պատճառով էլ 2001 թվականի ապրիլի 3-ին, սառն անձրևների հերթական սեզոնի նախաշեմին, մեկնարկել է առաջին «Միսս Երկիր» անվամբ մրցույթը։ Առաջին մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել 2001 թվականի հոկտեմբերի 28-ին Քեսոն-Սիթիում՝ Ֆիլիպինների պետական համալսարանի թատրոնի բեմում։ Մրցույթին մասնակցել են 42 աղջիկներ, որոնք հետաքրքրված էին կենդանի բնության կուսական գեղեցկության պահպանությամբ։ Գլխավոր՝ Տարերքների Տիրուհու կոչմանն արժանացել է Կոպենհագենի իրավաբանական ֆակուլտետի 19-ամյա ուսանողուհի Կատարինա Սվենսոնը։

Մրցույթի յուրահատկությունը խմբագրել

Այսօր Միսս Երկիրն ամենահայտնի համաշխարհային գեղեցկության մրցույթներից մեկն է, որն ամեն տարի անցկացվում է Ֆիլիպիններում Միավորված Ազգերի Կազմակերպության հովանու ներքո։ Մրցույթի գաղափարն է՝ այժմեական հումանիտար խնդիրների վրա ուշադրության գրավումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, կենդանի բնության պահպանումը։ Այսպիսով՝ բոլոր մասնակիցները ներկայացնում են էկոլոգիական միջավայրի բարելավման սեփական միջազգային նախագծերը՝ ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներով։ Հաղթողը նաև դառնում է մոլորակում մարդու բնակելի միջավայրի պահպանության զարգացման ծրագրերի (ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր) հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչ։

Մրցույթի հաղթողներ խմբագրել

Տարի Միսս Երկիր (1-ին տեղ) Միսս Օդ (2-րդ տեղ) Միսս Ջուր (3-րդ տեղ) Միսս Կրակ (4-րդ տեղ) Մասնակիցների քանակը
2018
  Վիետնամ
Ֆըոնգ Կխան Նգուեն
  Ավստրիա
Մելանի Մեյդեր
  Կոլումբիա
Վալերիա Այոս
  Մեքսիկա
Մելիսսա Ֆլորես
86
2017
  Ֆիլիպիններ
Կարեն Իբասկո
  Ավստրալիա
Նինա Ռոբերտսոն
  Կոլումբիա
Ջուլիանա Ֆրանկո
  Ռուսաստան
Լադա Ակիմովա
86
2016   Էկվադոր

Կետրին Էսպին

  Կոլումբիա

Միշել Գոմեզ

  Վենեսուելա

Ստեֆանի Դե Զորզ

  Բրազիլիա

Բրունա Զանարդո

83
2015
  Ֆիլիպիններ
Անխելիա Օնգ
  Ավստրալիա
Դայաննա Գրագեդա
  ԱՄՆ
Բրիթթանի Փեյն
  Բրազիլիա
Թիեսսա Սիկերտ
86
2014
  Ֆիլիպիններ
Ջեյմի Հերրել
  ԱՄՆ
Անդրեա Նոյ
  Վենեսուելա
Մարիա Ալեքսանդրա Ռոդրիգես
  Ռուսաստան
Անաստասիա Տրուսովա
85
2013
  Վենեսուելա

Ալիս Էնրիչ

  Ավստրիա
Կատյա Վագներ
  Թաիլանդ
Պունիկա Կուլսոնտորնրուտ
  Հարավային Կորեա
Կատարինա Չոի
88
2012
  Չեխիա

Թերեզա Ֆայկսովա

  Ֆիլիպիններ
Ստեֆանիա Ստեֆանովիչ
  Վենեսուելա
Օսմարիել Վիլյալոբոս
  Բրազիլիա
Կամիլա Բրանտ
80
2011
  Էկվադոր

Օլգա Ալավա

  Բրազիլիա

Օրիել Բեննետոն

  Ֆիլիպիններ

Աֆինա Իմպերիալ

  Վենեսուելա

Կառոլին Մեդինա

84
2010
  Հնդկաստան
Նիկոլ Ֆարիա
  Էկվադոր
Ջեննիֆեր Պասմինո
  Թաիլանդ
Վաթսապոն Վատտանակուն
  Պուերտո Ռիկո
Ուեյդի Բոսկ
84
2009
  Բրազիլիա
Լարիսա Ռամոս
  Ֆիլիպիններ
Սանդրա Զայֆերտ
  Վենեսուելա
Ջեսսիկա Բարբոսա
  Իսպանիա
Ալեքսանդրա Էչեվարիա
80
2008
  Ֆիլիպիններ
Կառլա Պաուլա Հենրի
  Տահիտի
Միրիամ Օդեմբա
  Մեքսիկա
Աբիգայիլ Էլիսալդե Ռոմո
  Բրազիլիա
Տատյանա Ալվես Բարբոզա
85
2007
  Կանադա
Ջեսսիկա Տրիսկո
  Հնդկաստան
{Պուջա Չիտգոպեկար
  Վենեսուելա
Սիլվանա Սանտաելա
  Իսպանիա
Անգելա Գոմեզ
88
2006
  Չիլի
Հիլ Եսենիա Էռնանդես
  Հնդկաստան
Ամրութա Պատկի
  Ֆիլիպիններ
Քեթրին Ունտալան
  Վենեսուելա
Մարիաննա Պուլյա
82
2005
  Վենեսուելա
Ալեքսանդրա Բրաուն
  Դոմինիկյան Հանրապետություն
Ամելլ Սանտանա
  Լեհաստան
Կատարժինա Բորովիչ
  Սերբիա և Չեռնոգորիա
Ջովանա Մարյանովիչ
80
2004
  Բրազիլիա
[[Մեյրելլիս|Պրիսիլլա Մեյրելիս
  Մարտինիկա
Մյուրել Սելիմեն
  Տահիտի
Ստեֆանի Լեսաժ
  Պարագվայ
Յանինա Գոնսալես
61
2003
  Հոնդուրաս
Դանիա Պրինս
  Բրազիլիա
Պրիսցիլլա Զանդոնա
  Կոստա Ռիկա
Մարիանելա Սելեդոն
  Լեհաստան
Մարթա Մաթիյասիկ
57
2002 *
  Քենիա
Ուինֆրեդ Օմբակվե
  Հարավսլավիա
Սլադժյանա Բոժովիչ
  Հունաստան
Յուլիանա Պատրիսիյա Դրոսսոու
  Ֆինլանդիա
Էլինա Էրվե
52
  Բոսնիա և Հերցեգովինա
Ջեյլա Գլավովիչ
  Քենիա
Ուինֆրեդ Օմբակվե
  Հարավսլավիա
Սլադյանա Բոժովիչ
  Հունաստան
Յուլիանա Պատրիսիա Դրոսսոու
53
2001
  Դանիա
Կատարինա Սվենսոն
  Բրազիլիա
Սիմոնի Ռեժիս
  Ղազախստան
Մարգարիտա Կրավցովա
  Արգենտինա
Դանիելա Ստուկան
42

Ծանոթագրություններ խմբագրել

  1. New York Times, World News (2003 թ․ հոկտեմբերի 30). «Afghanistan: Anti-Pageant Judges». The New York Times Company. Վերցված է 2009 թ․ հունվարի 3-ին.
  2. «Miss Earth 2004 beauty pageant». China Daily. Reuters. 2004 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 23-ին.
  3. Enriquez, Amee (2014 թ․ փետրվարի 2). «Philippines: How to make a beauty queen». BBC News. Վերցված է 2014 թ․ փետրվարի 3-ին.
  4. «Philippine bet is Miss Earth 2008». ABS-CBN News. 2008 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 4-ին.
  5. Law, Anthony (2010 թ․ հուլիսի 15). «Beauties who promote green cause». The Star (Malaysia). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 4-ին.
  6. Singapore News, Online (2008 թ․ հունիսի 24). «Miss Earth 2004 beauty pageant». The Electric New Paper, Singapore Press Holdings Ltd. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 10-ին.
  7. «Brazil's Miss World finalist has her hands and feet amputated». English.pravda.ru. 2009 թ․ հունվարի 22. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
  8. «Beauty Pageants: Are The Crowns On the Right Heads? - Nigerian News from Leadership News». Nigerian News from Leadership News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  9. News Online, Reuters (2004 թ․ հոկտեմբերի 8). «Contestants of Miss Earth 2004 beauty pageant». The Tribune India. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 15-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  10. Nkurunziza, Sam (2008 թ․ մարտի 30). «The most beautiful girl in the world». The Sunday Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
  11. Gilbert, Julie (2014 թ․ հուլիսի 12). «Hamilton woman Amy Meisak is hoping to win Miss Earth 2014». Daily Record (Scotland). Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  12. Schuck, Lorraine (2012 թ․ սեպտեմբերի 20). «Miss Earth winners work hand-in-hand» (PDF). Miss Earth Website. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
  13. News, South Wales (2013 թ․ սեպտեմբերի 18). «Caerphilly beauty queen takes on the world». South Wales Argus. Gannett Company Newsquest Media (Southern) Ltd. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին. {{cite news}}: |last1= has generic name (օգնություն)
  14. Steinberg, Jessica. «Miss Earth pulls for Palestine». 3 November 2014. The Times of Israel. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.
  15. Sieczkowski, Cavan (2011 թ․ դեկտեմբերի 4). «Miss Earth 2011 Crowned, Miss Ecuador Wins the Title». International Business Times. BT Media Inc. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.
  16. Borja, Tessa (2007 թ․ հոկտեմբերի 17). «Jennifer Neves is Miss Earth Guam». Marianas Variety News, Guam Edition. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 10-ին.
  17. Waddington, Sarah (2014 թ․ սեպտեմբերի 19). «Plymouth engineering student hopes to "change the future" by competing for Miss Earth England». The Herald (Plymouth). Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին. {{cite news}}: External link in |ref= (օգնություն)(չաշխատող հղում)
  18. Bobby T., Yalong (2016 թ․ հունվարի 4). «A haphazard scrutiny and pragmatic dissertation on Philippine pageantry». Asian Journal. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  19. Macauley, Richard (2015 թ․ նոյեմբերի 24). «China's latest censorship battlefield is global beauty pageants». Quartz. Goldman Sachs. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միսս Երկիր» հոդվածին։