Գիֆու (ճապ.՝ 岐阜市 Գիֆու-սու), Ճապոնիայի կենտրոնական քաղաքներից, Գիֆու պրեֆեկտուրայի վարչական կենտրոնը։ Մինչ քաղաք դառնալը այն նախկին Ացումի շրջանի մաս էր կազմում, բայց իսկզբանե համարվում էր քաղաք այդ շրջանում։

Գիֆու
岐阜市
Դրոշ Զինանշան


ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Մասն էԳիֆու (պրեֆելտուրա)
ԿարգավիճակՃապոնիայի կենտրոնական քաղաքներ, prefectural capital of Japan?, մեծ քաղաք, Ճապոնիայի քաղաքներ և city for international conferences and tourism?
Մտնում էԳիֆու (պրեֆեկտուրա)[1]
Ամենաբարձր կետMount Dodo?
Օրենսդրական մարմինQ97310504?
Սիգեմիցու Խոսոե
Բնակչություն (2014)409 218 մարդ
Խտություն2016,95 մարդ/կմ²
Տարածք202,89 կմ²
Հիմնադրված է1889 թվականի հուլիսի 1 թ.
Սահմանակցում էԿակամիգահարա, Seki?, Yamagata?, Motosu?, Hashima?, Օգակի, Mizuho?, Kitagata?, Kasamatsu? և Ginan?
Ժամային գոտիUTC+9:00
ՓոխարինեցKamikanō?, Honjō?, Hino?, Nagara?, Shima?, Misato?, Sagiyama?, Kanō?, Noritake?, Minaminagamori?, Kitanagamori?, Kida?, Tokiwa?, Iwanoda?, Kurono?, Katagata?, Akanabe?, Uzura?, Ichihashi?, Nanasato?, Saigō?, Iwa?, Kagashima?, Atsumi?, Hikie?, Akutami?, Gōdo?, Miwa?, Ajiro? և Yanaizu?
Հեռախոսային կոդ+81 582
Փոստային ինդեքսներ〒500-0000
Անվանված էՑիշան և Ցյուֆու
city.gifu.lg.jp

Քաղաքի տարածքը կազմում է 202,89 կմ²[2], բնակչությունը՝ 409 218 մարդ (2014 թվականի հուլիսի 1)[3], բնակչության խտությունը` 2016,95 մարդ/կմ²։

Պատմություն

խմբագրել
 
Գիֆու ամրոց

Քաղաքի ողջ պատմությունը իր՝ Ճապոնիայի կենտրոնում գտնվելու արյունքն է։ Սենգոկուի ժամանակաշրջանում Գրիֆուն ծաղկում է ամրոցի հաշվին՝ սկզբում Սայթո Դոսանի, իսկ հետո՝ Օդա Նոբունագիի պաշտպանության ներքո, այդ իսկ պատճառով քաղաքը հաճախ էր հայտնվում Ճապոնիային միացվելու համար պայքարների կենտրոնում։ Էդոյի ժամանակաշրջանում Գրիֆուն և հարևան քաղաքները ծաղկում են նավահանգստային քաղաք Նագոյային մոտ լինելու հաշվին։ Վերջերս քաղաքային տնտեսության մասնագիտացումը աջակցեց նորաձևության արդյունաբերությանը, բայց այժմ քաղաքը փնտրում է վերամշակման արդյունաբերությունը զարգացնող ճանապարհներ։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

խմբագրել

Պատերազմի ժամանակ մոտակա քաղաք Կակամիգահարայի հետ, որը խոշորագույն արդյունաբերական ավիացիոն կենտրոն էր, Գիֆուն եղել է խոշորագույն արդյունաբերական կենտրոնը։

Քաղաքի տրածքի նշանակալի մասը ձեռք է բերվել հարևան Կանո (1940 թվականին) և Յանաիձու (2006 թվականին) ավանների միավորման հաշվին։ Սրա շնորհիվ քաղաքի աշխարհագրությունը տարատեսակ է՝ սկսած քաղաքի կենտրոնի երնկաքերերի գոտուց և վերջացրած պտղատու այգիներով և ելակի դաշտերով[4]։

Տնտեսություն

խմբագրել

Պատմականորեն Գիֆուում զարգացել է տեքստիլ արդյունաբերությունը, միայն վերջին ժամանակներում քաղաքի տնտեսության մեջ այս արդյունաբերության կարևորությունը նվազել է։ Ներկա ժամանակներում քաղաքում գործում է սննդի, մեքենաշինական արտադրություն, շինանյութերի արտադրություն և այլ ձեռնարկություններ։ Քաղաքում արտադրական կայաններ ունեցող խոշոր կազմակերպություններից կարելի է նշել Տոյոտան և Sunitomo Osaka Cement-ը։

 
Գիֆու համալսարանի հիվանդանոց
 
Էնկու հուշարձան Գիֆու կայանի մոտ

Կրթություն

խմբագրել

Քաղաքում գոյություն ունի քառասունութ նախակրթարան և քառասուներեք մանկապարտեզ; Նախակրթարանն ավարտելուց հետո երեխաները փոխադրվում են քառասունինը միջին դպրոցներից մեկը, իսկ հետո` ավագ դպրոցի քսանյոթ դասարաններ[5]:Քաղաքում կան հինգ քոլեջներ և համալսարաններ։

  • Գիֆուի կանանց քաղաքային քոլեջը
  • Գիֆուի Դեղագործական համալսարանը
  • Սյոտոկու համալսարանը
  • Գիֆու համալսարանը
  • Գիֆուի կանանց համալսարանը

Եղբայր-քաղաքներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. GEOnet Names Server — 2018.
  2. Площадь указывается по данным сайта Geospatial Information Authority of Japan (яп.) с учётом изменений, опубликованных 1 октября 2011 года.
  3. 人口・世帯数 平成26年 (яп.). Администрация префектуры Гифу (1 августа 2014). — Население префектуры Гифу. Дата обращения 31 августа 2014.
  4. Gifu City: Where History and Culture Still Thrive. Gifu City Tourism Convention Division, 2007].
  5. Map of Gifu City. Gifu City Hall International Affairs Division, January 15, 2003.
  6. City Partnerships (англ.) (недоступная ссылка). Comune di Firenze. Дата обращения 24 июля 2012. Архивировано 1 февраля 2013 года.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիֆու (քաղաք)» հոդվածին։