Նահա (քաղաք, Ճապոնիա)

Նահա[2] (ճապ.՝ 那覇市 Նահա սի), Ճապոնիայի Օկինավա պրեֆեկտուրայի կենտրոնական քաղաք, վարչական կենտրոն և խոշորագույն քաղաք։ Տեղակայված է Օկինավա կղզու հարավային մասում՝ Արևելաչինական ծովի ափին։

Բնակավայր
Նահա
Դրոշ Զինանշան
Flag of Naha, Okinawa.svg Symbol of Naha, Okinawa.svg

Naha montage.jpg
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Հիմնադրված էմայիսի 20, 1921 թ.
Մակերես39,98 կմ²
Բնակչություն317 606 մարդ (հոկտեմբերի 1, 2019)[1]
Ժամային գոտիUTC+9
Փոստային ինդեքսներ〒900-8585
Պաշտոնական կայքcity.naha.okinawa.jp
##Նահա (քաղաք, Ճապոնիա) (Ճապոնիա)
Red pog.png

Քաղաքի մակերեսը 39,24 կմ² է[3], բնակչությունը՝ 318 183 մարդ (2014 թվականի օգոստոսի 1)[4], բնակչության խտությունը 8108,64 մարդ/կմ² է։

Նահան Օկինավա պրեֆեկտուրայի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնն է։

ՊատմությունԽմբագրել

14-19-րդ դարերում քաղաքի տարածքում գտնվում էր Ռյուկյու պետության մայրաքաղաք Սյուրի ամրոցը։ 1879 թվականին Ճապոնիան անեքսիայի ենթարկեց Ռյուկյուն՝ այն միացնելով Կոգոշիմա պրեֆեկտուրային։ Ավելի ուշ ձևավորվեց Օկինավա պրեֆեկտուրան։ 1921 թվականի մայիսի 20-ին Սյուրիի և նախկին թագավորության ևս չորս մունիցիպալիտետի հիման վրա ստեղծվեց Նահա քաղաքը, որը դարձավ նոր պրեֆեկտուրայի մայրաքաղաքը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Օկինավայի ճակատամարտում քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվել էր։ Խիստ վնասվել էր նաև քաղաքի պատմական մասը և Սյուրիի ամրոցը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։

ԲՆակչությունԽմբագրել

2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ քաղաքի բնակչությունը 318 183 մարդ է, բնակչության խտությունը՝ 8108,64 մարդ/կմ²։ Աղյուսակում ներկայացված է բնակչության թվաքանակի փոփոխությունը 1980-2005 թվականների ընթացքում[5]։

1980 295 778 մարդ
1985 303 674 մարդ
1990 304 836 մարդ
1995 301 890 մարդ
2000 301 032 մարդ
2005 312 393 մարդ

ԿլիմաԽմբագրել

Նահայի կլիման մերձարևադարձային մուսոնային է (Cfa)՝ տաք և խոնավ ամառներում, մեղմ ձմեռներով։ Ցերեկային միջին ջերմաստիճանը հուլիսին (տարվա ամենաշոգ ամիսը) 31 °C է, իսկ գիշերայինը՝ 26 °C: Հունվար-փետրվար ամիսներին ցերեկային ջերմաստիճանը տատանվում է 19 °C-ի սահմաններում, իսկ գիշերային ջերմաստիճանը մոտ 14 °C է։ Քաղաքի յուրաքանչյուր քառակուսի մետրին տարեկան տեղում է ավելի քան 2 մետր անձրև, չափազանց հազվադեպ գրանցվում է ձյուն։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Նահա (քաղաք, Ճապոնիա)ում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ

ՏրանսպորտԽմբագրել

 
Քաղաքային մոնորելս
 
Կոկուսաի Դորի փողոցը Նահայում, վաղ 1950-ականներ՝ նախքան Օկինավայի անցումը ձախակողմյան երթևեկության

Նահան Օկինավայի ամենակարևոր տրանսպորտային հանգույցն է։ Այստեղ են գտնվում միջազգային օդանավակայանը և նավահանգիստը, որը քաղաքը կապում է Ռյուկյու արշիպելագի մյուս կղզիների և ամբողջ Ճապոնիայի հետ։ Ներքաղաքային տրանսպորտը ներկայացված է ավտոբուսային հաղորդակցությամբ և մոնորելսային ճանապարհով, որն ունի 15 կայան և քաղաքի հիմնական տրանսպորտային համակարգն է։

Քույր-քաղաքներԽմբագրել

Նահան ունի հինգ քույր քաղաքներ, որոնցից երկուսը գտնվում են Ճապոնիայի այլ պրեֆեկտուրաներում․

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 沖縄県推計人口データ一覧(Excel形式) (яп.)
  2. // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 331.
  3. Площадь указывается по данным сайта Geospatial Information Authority of Japan (яп.) с учётом изменений, опубликованных 1 октября 2011 года.
  4. 沖縄県の推計人口 (яп.). Администрация префектуры Окинава (29 августа 2014). — Население префектуры Окинава. Дата обращения 29 августа 2014.
  5. Численность указывается по данным переписей населения Японии 1980, 1985, 1990, 1995, 2000 и 2005 годов.

Արտաքին հղումներԽմբագրել