Բացել գլխավոր ցանկը

Անորոշ դերբայ, դերբայի տեսակ, արտահայտում է գործողության կամ եղելության ընդհանուր գաղափար՝ առանց եղանակը, ժամանակը, դեմքը, թիվը (նաև գործողության առանձին կերպեր) ցույց տալու։ Անորոշ դերբայը դիտվում է որպես բայի ուղիղ ձև։ Հայ քերականության մեջ նախապես անորոշ դերբայը հայտնի էր աներևույթ (կամ աներևույթ եղանակ) անունով։ Անորոշ անվանումն այն ստացավ համեմատաբար ուշ։ Թրակացու քերականության հայ թարգմանիչը և հետագա շրջանների որոշ հայ քերականներ հետևելով հունարենին և ավելի ուշ լատիներենին՝ այն դիտել են իբրև եղանակ և կազմել են համապատասխան արհեստական ժամանակաձևեր: Այսպես, թրակացու հայերեն թարգմանության մեջ նշված են՝ ներկա ժամանակի և հարաձգականի՝ կոփել, հարակայի և գերակատարի՝ էկոփել, էկոփեցնել, անորոշի՝ կոփոցել ապառնու՝ կոփոցոցել կամ կոփոտոցել[1]:

Բովանդակություն

ԿազմությունըԽմբագրել

Արևելահայ գրական լեզվում անորոշ դերբայը հիմնականում համադրական կազմություն ունի՝ պարզ կամ բայածանցավոր հիմք+ել/ալ վերջավորություն կաղապարով։ Ըստ այս կաղապարի էլ զարգանում են պարզ ու բայածանցավոր տեսակները (բայախմբերը)։ Պարզ են անբայածանց հիմք ունեցող բայերը՝ գրել, համառոտագրել, աղալ և այլն։ Բայածանցավորների հիմքը ձևավորված է որևէ բայածանցով։ Հիմքի բայածանցներն են՝ սոսկածանցներ -ան-, -են-, -ն-, -չ-, կրավորական -վ- ածանցը, պատճառական ածանցները (-ացն-, -եցն-, -ցն), բազմապատկական ածանցները (-ատ-, -ոտ-, -կոտ-, -տ-)։ Վերլուծական անորոշը կազմվում է համադրական ձևի ու տալ օժանդակ բայի կամ կերպանիշ անկատար II, հարակատար, կատարելի I դերբայների ու լինել օժանդակ բայի հարադրությամբ (օրինակ՝ նկարել տալ, գնալու լինեմ)։ Մի քանի բայեր չունեն անորոշի ձև՝ եմ, կամ, ունեմ, գիտեմ։

Որոշ լեզուներում (օրինակ՝ հունարեն, լատիներեն) անորոշ դերբայը կարող է արտահայտել նաև ժամանակի իմաստ։ Ժամանականիշ այս հատկությունն էլ անտիկ քերականներին (իսկ սրանց հետևողությամբ նաև հայերին) հիմք է տվել այն եղանակ համարելու։

ԿիրառությունըԽմբագրել

Անորոշ դերբայը հայերենում նաև գործողության կամ եղելության անուն է։ Այն նոր գրական հայերենում հոդառու է, կարող է հոլովվել հոդով կամ առանց հոդի։ Նախադասության մեջ հանդես է գալիս գոյականի հիմնական կիրառություններով։ Հոգնակի ձև չունի, բացի բաշխական (ստացական) որոշ ձևերից (օրինակ՝ գնալներս, գնալներդ և այլն)։ Հետևում են ՈՒ հոլովման։ Ներգոյականի իմաստ սովորաբար արտահայտվում է վերլուծական կազմությամբ (կարդալու մեջ, շարժվելու մեջ). համադրական ներգոյականի ձևերը սահմանափակ են։ Գոյականի պես կարող է զուգորդվել կապերի հետ (օրինակ՝ գրելու համար, հասնելուն պես, ուտելուց հետո

Անորոշ դերբայի գործառական հատկություններից կարևոր են հետևյալները՝

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 13։

ԳրականությունԽմբագրել