Շեշտ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շեշտ (այլ կիրառումներ)
Շեշտ, կետադրական նշան՝ բառում որևէ վանկի առանձնացումը (ընդգծումը) հարևան վանկերի համեմատությամբ ըստ ինտենսիվության, տևողության և ձայնային ալիքի տատանումների հաճախականության։ Այն կազմում է հնչերանգի բաղկացուցիչ տարրը։ Նկատի ունենալով նշված երեք գործոններից որևէ մեկի գերակշռությունը՝ պայմանականորեն տարբերում են ուժային կամ դինամիկ շեշտ, քանակային կամ տևողության շեշտ, երաժշտական կամ տոնային շեշտ։ Իրականում շեշտիի դրսևորման ժամանակ առկա է ձայնաբանական երեք գործոնների՝ ինտենսիվության, տևողության և տատանումների հաճախականության բարդ փոխհարաբերություն։
՛ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հայերենում բառային շեշտը ուժային է։ Ըստ տեղի այն հիմնականում վերջնավանկային է։ Սակայն կա՛յսր, սա՛նր, ա՛րկղ, ա՛նգղ տիպի բառերում, որոնց վերջին վանկի ձայնավորը ը հնչյունն է, և գո՛ւցե, մի՛թե, մա՛նավանդ տիպի բառերում շեշտը ընկնում է առաջին վանկի վրա։ Օտար լեզուներից փոխառյալ բառերի ուղիղ ձևերում երբեմն պահպանվում է փոխատու լեզուների շեշտադրությունը՝ Լե՛րմոնտով, Մայակո՛վսկի։ Բառերի թեքման, ածանցման կամ բառաբարդման ժամանակ շեշտը միշտ տեղափոխվում է բառի վերջին վանկի վրա, որի հետևանքով շեշտազուրկ վանկերում հաճախ տեղի են ունենում հնչյունափոխական երևույթներ՝ ջո՛ւր–ջրի՛ ջրամա՛ն, կատո՛ւ–կատվի՛, գո՛ւյն–գունավո՛ր և այլն։
Գրական հայերենի և բարբառների միջև կան շեշտադրման դրսևորումների տարբերություններ։ Այսպես, Արարատյան բարբառում բառային շեշտը հիմնականում նախավերջին վանկի վրա է, որի հետևանքով տեղի է ունենում նախաշեշտ և ետշեշտ վանկերում ձայնավորների թուլացում (վերածում ը–ի)՝ հարսանի՛ք >հըրսա՛նիք, անո՛ւն >ա՛նըմ և այլն։
Բառերում, ըստ վանկերի արտասանության ընդգծման աստիճանի, տարբերում են գլխավոր կամ հիմնական և երկրորդական շեշտեր։ Վերջիններս առավել նկատելի են բազմավանկ բառերում։ Գլխավոր և երկրորդական շեշտերը նպաստում են բառի ձևավորմանը, նրա սահմանների ընդգծմանը։
Բացի բառային շեշտից, հնչաշղթայի ավելի մեծ հատվածներում տարբերում են շարույթի, և նախադասության (ֆրազի) շեշտեր, ընդ որում, նախադասության բովանդակության պլանում առանձնացվում են տրամաբանական շեշտ և զգացական շեշտ։ Տրամաբանական շեշտը որևէ բառի իմաստային ընդգծումն է արտասանվածքի կազմում հանդես եկող այլ բառերի համեմատությամբ։ Զգացական շեշտը նախադասության որևէ բառի կամ հատվածի հնչերանգային ցայտուն դրսևորումն է, որը պայմանավորված է մի կողմից անհատի հոգեվիճակի, մյուս կողմից՝ հաղորդման հուզական, զգացական նպատակադրման հետ։
Հայերենում շեշտը դրվում է՝
- կոչականի վրա, իսկ եթե նախադասության ոչ դերանվանական լրացում ունի, լրացման վրա։
- հրամայական եղանակի բայերի վրա (ոչ միշտ), արգելական հրամայականի դեպքում՝ մի-ի վրա։
- կոչական և բնաձայնական ձայնարկությունների վրա։
- կրկնադիր շաղկապների վրա (ոչ միշտ)։
- նախադասության որևէ բառի վրա, որը տրամաբանական շեշտ է կրում։
- բարբառային շեշտադրությունը նշելու համար, համապատասխան ձայնավորի վրա։
Գրականություն
խմբագրել- Սերգեյ Աբրահամյան, «Հայերենի կետադրություն», ուսումնական ձեռնարկ, 2002 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 482)։ |