Փենջաբի կամ արևելյան փենջաբի (pañjābī, ա.-փենջ.` ਪੰਜਾਬੀ, ա.-փենջ.՝ پنجابی), փանջաբցիների և ջաթերի լեզուն։ Վերաբերում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդարիական լեզուների թվին։ Այն Հնդկաստանի պաշտոնական լեզուներից մեկն է։

Փենջաբի
Տեսակկենդանի լեզու և բնական լեզու
ԵնթադասPunjabi dialects and languages?
Երկրներ Պակիստան[1],  Հնդկաստան,  Միացյալ Թագավորություն[2],  Քենիա[3],  Մալայզիա[4],  ՀԱՀ,  Բանգլադեշ,  Չինաստան,  Կանադա,  Թաիլանդ,  Ֆիջի,  Աֆղանստան,  Սաուդյան Արաբիա,  ԱՄԷ,  ԱՄՆ,  Ավստրալիա,  Սինգապուր և անհայտ
Խոսողների քանակ125 000 000 մարդ (2021)[5]
Վերահսկող կազմակերպությունDepartment of Languages, Punjab? և Punjab Institute of Language, Art, and Culture?
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճականվտանգ
Գրերի համակարգShahmukhi?[6][7], Gurmukhi?[6][7] և ուրդուի ուղղագրություն[8][9][7]
ԳՕՍՏ 7.75–97пан 530
ISO 639-3pan և pnb
 Punjabi language Վիքիպահեստում

Կրողների թիվ և տարածում

խմբագրել

Տարածված է Պակիստանի արևելյան մասում, ինչպես նաև Հնդկաստանի հյուսիսարևմտյան և այլ շրջաններում (գլխավորապես Փենջաբի նահանգում, ինչպես նաև հարևան Հարյանա և Հիմաչալ-Պրադեշ նահանգներում)։ Հնդկաստանում ապրում են մոտավորապես 28-29 միլիոն լեզվակիրներ։ Փենջապալեզու խոշորագույն քաղաքներն են Ամրիթսարը, Չանդիգարհը, Ջալանդհարը, Պատիալան։

Պակիստանում համաձայն 2008 թվականի մարդահամարի տվյալների փենջաբիով խոսում են ավելի քան 76 միլիոն մարդ։ Մասնավորապես փենջաբիով խոսում են Լահորի բնակիչները 86 %-ը և Իսլամաբադի բնակիչների 71 %-ը։

Բացի այդ, փենջաբալեզու գաղթյալներ ապրում են Հնդկաստանի և Պակիստանի սահմանին։

Փենջաբիով խոսողների ընդհանուր թվի գնահատումը տատանվում է, քանի որ որոշ ուսումնասիրողներ դրանում ներառում են նաև ինքնուրույն ճանաչված սիրայկի, դոգրի և պոտհոհարի (Պատիալայի փենջաբական համալսարան)։

Երկրների ցանկն ըստ փենջաբակիրների թվի

խմբագրել
Տեղ Երկիր Կրողների թիվ
1   Հնդկաստան 28 200 000

[10]

2   Քենիա 10 000

[10]

3   Սինգապուր 5670

[10]

Կարգավիճակ

խմբագրել

Փենջաբին Փենջաբ նահանգի պաշտոնական լեզուն է։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փենջաբի» հոդվածին։