Դևանագարի (հինդի՝ देवनागरी, երբեմն կոչվում է ՝ նագարի [नागरी]), հնդկական, հիմնականում վանկային, գրատեսակ, Հնդկաստանի պետական պաշտոնական գիրը։ Գործածության մեջ է 13-րդ դարից։ Օգտագործվել է մասնավորապես սանսկրիտի տեքստերի գրառման նպատակով։ Այժմ դևանագարին կիրառվում է նաև հինդի, մարաթի, Նեպալի և Հյուսիսային Հնդկաստանի այլ լեզուների համար։ Այբուբենն ունի 50 գրանշան։ Համարվում է առավել կատարելագործված վանկագիր գրատեսակներից մեկը։

Դևանագարի
Տեսակաբուգիդա, միատառ այբուբեն և բնագիր
Կազմված էDevanagari letter?
Ժառանգված համակարգՆագարի գիր
ISO 15924Deva
 Devanagari Վիքիպահեստում



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 353