Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչ (այլ կիրառումներ)

Հարավային Խաչ (լատ.՝ Crux), համաստեղություն երկնքի հարավային կիսագնդում։ Գտնվում է Ճանճ և Կենտավրոս համաստեղությունների միջև։ Ամենապայծառ աստղերը չորսն են և դասավորված են խաչաձև։ Հյուսիսի միջին լայնություններից չի երևում։ Չորս պայծառ աստղերը կազմում են հեշտ ճանաչելի բծաճապաղում, որը ծառայել է նավագնացության համար։

Հարավային Խաչ
Համաստեղություն
Լատիներեն անվանումCrux
ՀապավումCru
Մասն էՀարավային երկնային կիսագունդ[1]
Հակում−64°
−55°
Մակերես68 քառակուսի աստիճան
Հիմնական աստղեր4
Բայեր/Ֆլեմստիդ
աստղեր
19
Ճանաչված
մոլորակներով աստղեր
1
Պայծառ աստղեր5
Մոտակա աստղեր0
Ամենապայծառ աստղAcrux (α Cru) (0.87մ)
Ամենամոտիկ աստղη Cru (64.22 լտ)
Ասուպային հոսքերCrucids
Հարևան
համաստեղությունները
Կենտավրոս
Ճանճ
Հետազոտության պատմություն
ՀայտնաբերողՊետեր Պլանցիուս և Emery Molyneux?
Անվանված էԽաչ
Տեսանելի է +20° և −90°. լայնությունների միջև:
Ամենատեսանելին է մայիս ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին):

Այս համաստեղությունում է գտնվում Ածխի պարկ մուգ միգամածությունը, որը հեշտությամբ տեսանելի է անզեն աչքով որպես մութ բիծ Ծիր Կաթինի ֆոնի վրա: Սակայն համաստեղության գլխավոր գանձը Գանձատուփ ցրված աստղակույտն է, որի ողջ գեղեցկությունը կարելի է գնահատել աստղադիտակով դիտելիս[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Южный Крест (ռուս.) // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.
  2. Е.Левитан, Н.Мамуна. Что в нем особенного? // Наука и жизнь. — М.: Правда, 1988. — № 9. — С. 114.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 16