Էսվատինի
Էսվատինիի Թագավորություն (անգլերեն՝ Kingdom of Eswatini, նախկինում՝ Սվազիլենդի Թագավորություն) փոքր երկիր է Հարավային Աֆրիկայում, որը սահմանկցում է ՀԱՀ-ի հետ արևմուտքում և Մոզամբիկի հետ արևելքում: Ազգերի Բրիտանական համագործակցության անդամ է։ Տարածությունը 17,4 հզ. կմ² է, բնակչությունը՝ 601 հզ (1981)։ Մայրաքաղաքը՝ Մբաբանե (29,9 հզ. բն., 1981)։ Վարչականորեն բաժանվում է 4 շրջանի։
Էսվատինի | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Կարգավիճակ | ինքնիշխան պետություն, դեպի ծով ելք չունեցող պետություն, թագավորություն և երկիր | ||||
Ներառում է | Հոհո, Լուբոմբո, Մանզինի և Շիսելվենի | ||||
Պետական լեզու | անգլերեն և սվատի | ||||
Մայրաքաղաք | Լոբամբա և Մբաբանե | ||||
Պետական կարգ | Բացարձակ միապետություն | ||||
Օրենսդիր մարմին | Էսվատինիի խորհրդարան | ||||
Երկրի ղեկավար | Մսվատի III | ||||
Կառավարության ղեկավար | Ամբրոզ Մանդվուլո Դլամինի | ||||
Ազգաբնակչություն | ▼1 124 753 մարդ (2017)[1] | ||||
Հիմն | Nkulunkulu Mnikati wetibusiso temaSwati | ||||
Կարգախոս | Մենք ամրոց ենք | ||||
Հիմնադրված է | սեպտեմբերի 6, 1968 թ. | ||||
Արժույթ | լիլանգենի | ||||
Ժամային գոտի | Հարավային Աֆրիկայի ստանդարտ ժամանակ և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +268 | ||||
Ինտերնետ-դոմեն | .sz | ||||
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս | 0,588[2] | ||||
gov.sz |
Պետական կարգըԽմբագրել
1978 թվականից Սահմանադրական միապետություն է։ Պետության գլուխը թագավորն է։ Օրենսդիր իշխանությունը պատկանում է թագավորին և երկպալատ (ներքին պալատ և սենատ) պառլամենտին։ Պառլամենտի ընտրությունները երկաստիճան են. բնակչությունն ընտրում է ընտրողների կոլեգիա, իսկ կոլեգիան էլ ներքին պալատի 40 պատգամավոր և 10 սենատոր։ Բացի այդ, ներքին պալատի 10 անդամներին և 10 սենատորներին նշանակում է թագավորը։ Գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ։
Արտաքին հարաբերություններԽմբագրել
2013 թվականի մայիսի 3-ին ՄԱԿ-ում Հայաստանի ու Սվազիլենդի Թագավորության մշտական ներկայացուցիչներ՝ Կարեն Նազարյանը և Զվելեթհու Մնիսին ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն։ Նյու Յորքում Հայաստանի մշտական ներկայացուցչության շենքում Համատեղ հայտարարության ստորագրման արարողությանը նախորդել է երկու երկրների դեսպանների առանձնազրույցը, որի ժամանակ կարևորվել են երկկողմ համագործակցության խթանումը և երկուստեք նշվել ՄԱԿ-ի ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում շփումների ակտիվացումը[3]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ база данных Всемирного банка — WB.
- ↑ Отчёт о развитии человечества — United Nations Development Programme.
- ↑ Հայաստանի և Սվազիլենդի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ/ http://www.emedia.am/hy/1367664720
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սվազիլենդ կատեգորիայում։ |