Հարավային բևեռ
Հարավային բևեռ կամ Հարավային երկրաբանական բևեռ, Երկրի երևակայական պտտման առանցքի և մակերևույթի հատման երկու կետերից մեկը, որը գտնվում է Անտարկտիդայի Բևեռային սարահարթի սահմաններից դուրս՝ 2800 մետր բարձրության վրա[1]: Աշխարհագրորեն Հարավային բևեռը տարբերվում է Հարավային մագնիսական բևեռից, որի դիրքը որոշվում է Երկրի մագնիսական դաշտի հիման վրա[2]: Այն գտնվում է Հարավային կիսագնդի կենտրոնում:

2.Հարավային մագնիսական բևեռ (2007թ.)
3.Հարավային երկրամագնիսական բևեռ
4. Հարավային անհասանելիության բևեռ
Հարավային բևեռը տրամագծորեն տեղակայված է Հյուսիսային բևեռին հակառակ կողմում, որը գտնվում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում: Երկրի մակերևույթի յուրաքանչյուր այլ կետ Հարավային բևեռի համեմատ միշտ գտնվում է դեպի հյուսիս[1]: Բևեռի աշխարհագրական կոորդինատներն են 90°00′00″ հարավային լայնություն: Բևեռը աշխարհագրական երկայնություն չունի, քանի որ հանդիսանում է բոլոր միջօրեականների հատման կետ: Բևեռային ցերեկն ու բևեռային գիշերը այստեղ շարունակվում են մոտավորապես կես տարի[3]:
Հարավային բևեռում սառույցի միջին հաստությունը կազմում է 2840 մետր։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է -48,9 °C (ամենաբարձրը՝ -12,3 °C, ամենացածրը՝ -74,3 °C)։
1911 թվականի դեկտեմբերին Հարավային բևեռ է հասել Ռուալ Ամունդսենի ղեկավարած նորվեգական արշավախումբը, որի կազմում էին ընդգրկված նաև Օլաֆ Բյոլանդը, Սվերե Հասալը, Հելմեր Հանսենը և Օսկար Վիստինգը, որը 1912 թվականի հունվարին՝ Ռոբերտ Սքոթի «Տերա Նովա» արշավախումբը: 1929 թվականին ամերիկացի Ռիչարդ Բյորդը դեպի կատարեց Հարավային բևեռ ինքնաթիռով առաջին թռիչքը[2]: 1958 թվականին Վ. Ֆուկսի և Էդմունդ Հիլարի Բրիտանական համագործակցության տրանսատլանտյան արշավախումբը իրականացրեց դեպի Հարավային բևեռ առաջին սահնակաթրթուրավոր արշավը:
1957 թվականից Հարավային բևեռում գործում է ԱՄՆ-ի Ամունդսեն - Սկոտ բևեռային գիտական կայանը, սակայն արդեն 2006 թվականին սառցադաշտերի տեղաշարժման հետևանքով այն բևեռից հեռացել էր 100 մետրով:
ԱշխարհագրությունԽմբագրել
Հարավային բևեռը գտնվում է Անտարկտիդա մայրցամաքի վրա՝ Խաղաղօվկիանոսյան ափին մոտ՝ Ռոսսի շելֆային սառցադաշտից 480 կմ հարավ[2]:
Բևեռի տեղափոխությունԽմբագրել
Երկրի պտտման ակնթարթային առանցքը տեղափոխման հետևանքով տեղի է ունենում աշխարհագրական բևեռների տեղաշարժ: Բևեռը տեղաշարժվում է իներցիայի բևեռի շուրջ Երկրի շուրջօրյա պտտման ուղղությամբ և գծում է անկանոն պարուրային կորերի խումբ, որը դասավորվում է ազատ տեղաշարժման և տարեկան տեղաշարժման հետևանքով: Ազատ տեղաշարժումը տեղի է ունենում կորագծով 1.2 տարվա ընթացքում: Տարեկան տեղաշարժը կամ ազատ տատանումը, որը կապված է իներցիայի կենտրոնական փուլի փոփոխության հետ, կատարվում է Երկրի մակերեսին օդի զանգվածների վերաբաշխման շնորհիվ[3]:
Բևեռների տեղաշարժման հստակեցման և ճշգրտման հարցերով զբաղվում է Երկրի բևեռների միջազգային ծառայությունը[3]:
Բևեռի նշումԽմբագրել
Աշխարհագրական Հարավային բևեռը նշված է փոքր նշանով, որը ամրացված է սառույցին: Այն յուրաքանչյուր տարի տեղափոխում են, որպեսզի սառցային ծածկույթի տեղափոխության հետևանքով առաջացած տարածքային տարբերությունը չեզոքացվի: Յուրաքանչյուր տարվա հունվարի մեկին տեղի ունեցող տոնական միջոցառման ժամանակ Հարավային բևեռում տեղադրում են նախորդ տարի բևեռախույզների կողմից պատրաստված տեղորոշման նոր վահանակ, իսկ հինը փոխադրում են կայան: Վահանակի վրա առկա է «Geographic south pole», NSF գրությունները, ամսաթիվն ու տեղադրման լայնությունը: 2006 թվականին տեղադրված վահանակի վրա գրված էր այն ամսաթիվը, երբ Ռուալ Ամունդսենն ու Ռոբերտ Սքոթը հասել են Հարավային բևեռ, ինչպես նաև նրանց խոսքերից հակիրճ մեջբերումներ: Նշանի կողքին տեղադրում են ԱՄՆ դրոշը, քանի որ բևեռում գտնվող գիտական կայանը պատկանում է ԱՄՆ-ին[4][5][6]:
Աշխարհագրական Հարավային բևեռի մոտ է գտնվում այսպես կոչված ծիսակարգային Հարավային բևեռը, որն իրենից ներկայացնում է հատուկ վայր՝ նախատեսված Ամունդսեն - Սկոտ կայանը լուսանկարելու համար: Այն իրենից ներկայացնում է մետաղական գունդ ամրացված մետաղական պատվանդանին, որի շուրջ տեղադրված են Անտարկտիկայի համաձայնագրի անդամ երկրների դրոշները:
Բևեռի բացահայտման և հետազոտման պատմությունԽմբագրել
ԲացահայտումԽմբագրել
1819 թվականի մարտի 31-ին ռուսական ծովագնաց, ադմիրալ Իվան Կրուզենշտեռնը բևեռային սառույցների հետազոտության անհրաժեշտության վերաբերյալ նամակ ուղարկեց Ռուսական կայսրության ծովային նախարար դե Տրավերսեին[7]։ Իր նամակում Կրուզենշտեռնը առաջարկում էր նախապատրաստել երկու արշավախումբ, որոնք ուղարկել Հյուսիսային և Հարավային բևեռներ։ Նախատեսվում էր յուրաքանչյուր արշավախմբում ընդգրկել երկուական նավ։ Նա հատուկ ուշադրություն էր հատկացրել հատկապես Հարավային բևեռի ուսումնասիրության արշավանքին, որը տեղի է ունեցել 1819-1821 թվականներին։ Գիտարշավի արդյունքը հանդիսացավ Անտարկտիդայի հայտնաբերումը, սակայն մայրցամաքի աշխարհագրության մասին պատկերացումները մինչև 19-րդ դարը դեռևս մշուշոտ էին։
1839-1843 թվականներին Ջեյմս Կլարկ Ռոսսը «Էլբրուս» և «Տեռոր» նավերով իրականացրեց Անտարկտիդայի ժամանակի ամենամասշտաբային հետազոտությունը՝ բացահայտելով ծով և հռչակավոր սառցադաշտ, որոնք այժմ կրում են նրա անունը։ 1841 թվականին Ջեյմս Ռոսսը հայտնաբերեց Էրեբուս և Տեռոր անտարկտիկական հրաբուխները, որոնք կոչվեցին նրա նավերի պատվին: 1842 թվականին առաջին մարդը Ռոսսն էր, ով անցավ 78° հարավային լայնության կետը: Մեծ Բրիտանիան հաջորդ 60 տարիներին չիրականացրեց հարավբևեռային որևէ գիտարշավ:
Բևեռի նվաճումԽմբագրել
1897 թվականին նորվեգացի բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը հայտարարեց շնասայլակներով Հարավային բևեռը նվաճելու իր նախագծի մասին, սակայն այն այդպես էլ չիրականացավ:
1899-1900 թվականներին նորվեգացի հետազոտող Կարստեն Բոչգրևինկը Անտարկտիդայում (Ադարեյի հրվանդան) անցկացրեց առաջին ձմեռակացը: Վերջինի ավարտից հետո «Հարավային խաչ» նավը նավարկեց դեպի հարավ՝ հասնելով Մեծ սառցե պատնեշին, որը հայտնաբերվել էր Ջեյմս Ռոսսիի կողմից 1839-1843 թվականների արշավանքի ընթացքում: Բոչգրևինկին հաջողվեց գտնել ծովածոց, որը միացնում էր պատնեշի ներքին հատվածին: Հետագայում այն կոչվեց Կետի ծովածոց: Փետրվարի 16-ին Բոչգրևինկը, Վիլյամ Կոլբեկը և Պիեր Սավիոնը շնասահնակներով բարձրացան պատնեշի վրա և սառցադաշտով առաջ շարժվեցին 16 կմ՝ հասնելով մինչև 78° 50' հարավային լայնություն ու սահմանելով հետազոտման պատմության ընթացքում հարավբևեռային առաջին ռեկորդը[8](անգլ.):
Երկրագնդի ծայր հարավի նվաճման հաջորդ փուլը 1901-1904 թվականների բրիտանական անտարկտիդական գիտարշավն էր, որի կազմակերպմամբ դեռևս 1893 թվականից սկսած զբաղվում էր Կլեմենտս Մարկհամը, իսկ գիտարշավի ղեկավարն էր Ռոբերտ Սքոթը: Գիտարշավին մասնակցել են նաև Արկտիկայի՝ ապագայի հռչակավոր հետազոտողներ Էռնեստ Շեքլտոնը և Էդվարդ Վիլսոնը[3]: Վերջին երեք անձինք 1902 թվականի նոյեմբերի 2-ին «Դիսքավերի» նավով մեկնեցին դեպի Հարավային բևեռ իրենց առաջին արշավին: Խմբի չպատրաստվածությունն ու սահնակները քաշող շների հետ հարաբերվելու փորձի բացակայությունը, ինչպես նաև ներքին հակամարտությունները ստիպեցին նրանց դեկտեմբերի 30-ին, երբ հասել էին 82°11' հարավային լայնություն (Սքոտի չափումներով՝ 82°17'), հետ վերադառնալ[9](անգլ.): Նրանք հաղթահարել էին մինչև Հարավային բևեռ ճանապարհի 1/3 մասը, որի համար խմբից պահանջվել էր 59 օր: 1903 թվականի փետրվարի 3-ին Սքոթը, Վիլսոնն ու Շեքլտոնը վերադարձան «Դիսքավեր» նավ: Նրանց գիտարշավը ընդհանուր առմամբ տևեց 93 օր, որի ընթացքում խումբն անցավ 1540 կմ տարածություն՝ օրական անցնելով միջին ցուցանիշով շուրջ 16 կմ[10](անգլ.):
1907 թվականին Էռնեստ Շեքլտոնը կազմակերպեց սեփական գիտարշավը՝ առաջարկելով որպես քաշող ուժ շների փոխարեն օգտագործել պոնի: 1908 թվականի հոկտեմբերի 29-ին Շեքլտոնը բևեռային արշավանքի փորձ չունեցող Ջեյսոն Ադամսի, Էրիկ Մարշալի և Ֆրենկ Ուայլդոմի հետդուրս եկավ դեպի Հարավային բևեռ: Նախնական ծրագրով հունվարի 4-ին խումբը պետք է հասներ Հարավային բևեռ: Շեքլտոնը ստիպված էր նոր նպատակակետ սահմանել, որպեսզի գոնե կարողանան հասնել բևեռից 185 կմ հեռավորության վրա գտնվող խորհրդանշական կետի: Սակայն անձնակազմը հանձնվեց, և 1909 թվականի հունվարի 9-ին Շեքլտոնը 88°23′ հարավային լայնության և 162° արևելյան երկարության կետում տեղադրել նավարկությունից առաջ Բրիտանիայի թագուհու կողմից իրենց հանձնված «թագավորության դրոշը»: Ձյան մեջ տեղադրվեց լատունե գլանակ, որը պարունակում էր գիտարշավի մասին առաջին հաշվետվությունը: Խմբի կողմից բևեռային սարահարթը անվանակոչվեց ի պատիվ Բրիտանիայի թագավոր Էդուարդ VII-ի[11](ռուս.): Գիտարշավի 73-րդ օրը Շեքլտոնի խումբը կարողացավ հետ վերադառնալ:
1910 թվականին Ռոբերտ Սքոթը կազմակերպեց «Տերա Նովա» անունը կրող հարավբևեռային իր սեփական գիտարշավը: Արդեն դեպի Անտարկտիկա նավարկելուց հետո պարզ դարձավ, որ բրիտանացիները նորվեգացիների (Ռուալ Ամունդսենի արշավախումբ) հետ մրցավազքի մեջ են մտել: Երկու արշավախմբերն էլ տեղակայվել էին միմյանցից 650 կմ հեռավորության վրա և օգտագործում էին շարժվելու սկզբունքորեն տարբեր մեթոդներ: Սքոթը նախապատվությունը տվել էր պոնիներին և մեխանիկական ձյունագնացներին, ինչպես նաև մարդկանց անձնական քաջությանը, իսկ Ամունդսենը իր խմբում ուներ 9 հոգանոց փոքրիկ խումբ և հարյուրավոր լծկան շներ: 1911 թվականի հոկտեմբերի 20-ին սկսելով արշավանքը 52 շներից բաղկացած չորս շնասահնակներով՝ դեկտեմբերի 14-ին Ամունդսենի 5 մարդուց կազմված արշավախումբը առաջին անգամ հասավ Հարավային բևեռ՝ հավանաբար բարձրանալով բևեռային սարահարթը բավականին թեք Աքսել Հեյբերգ սառցադաշտի կողմից: 1912 թվականի հունվարի 26-ից Ամունդսենի խումբը ամբողջական կազմով վերադարձավ տեղակայան, իսկ շներից մնացել էին ընդամենը 11-ը:
Սքոթի արշավախումբը ձիերի անկման և մեխանիկական ձնագնացների անսարքության պատճառով ստիպված էր հույսը դնել միայն սեփական ուժերի վրա՝ չնայած այն բանին, որ նա օգտագործում էր այն ճանապարհը, որը բացվել էր Շեքլտոնի կողմից: 1912 թվականի հունվարի 17-ին Սքոթի 5 անդամից կազմված հասնում է Հարավային բևեռ: Նրանց մոտ նկատվում էր վտանգավոր չափերի հասնող հյուծվածություն: Բրիտանական բևեռային արշավախումբի բոլոր անդամները մահացան վերադարձի ճանապարհին: Հաջորդ անգամ մարդիկ Հարավային բևեռ ոտք դրեցին միայն 1956 թվականին:
1920-ից 1980-ական թվականներԽմբագրել
Օդային ճանապարհով Հարավային բևեռ առաջին անգամ հասել է ԱՄՆ բանակի կապիտան Ռիչարդ Բյորդը իր առաջին օդաչու Բերնթ Բալչենի հետ: Նա բևեռ է հասել 1928 թվականի նոյեմբերի 29-ին ինքնաթիռով, սակայն վայրէջք չի կատարել: Բյորդը ևս մեկ թռիչք է կատարել Հարաբային բևեռի վրայով 1947 թվականին: 1956 թվականի հունվարի 8-ին ամերիկյան ինքնաթիռը վայրէջք է կատարել բևեռի հարևանությամբ: Միջազգային երկրաֆիզիկական տարվա շրջանակներում 1956 թվականի հոկտեմբերի 31-ին ամերիկացիները ծովակալ Ջորջ Դյուֆեկի ղեկավարությամբ Հարավային բևեռում հիմնեցին «Ամունդսեն - Սքոտ» բևեռային կայանը[3], որի կառուցման համար անհրաժեշտ շինարարական նյութերը կառուցման վայր են հասցվել օդային ճանապարհով:
Հարավային բևեռի նվաճումը ցամաքով երրորդ անգամ հնարավոր է եղել իրականացնել 1955-1958 թվականներին կազմակերպված Բրիտանական Համագործակցության տրանսատլանտյան արշավանքի շրջանակներում[3]: Նախնական մտադրությամբ այն չպետք է հասներ բևեռին, սակայն խմբի նորզելանդացի անդամ Էդմունդ Հիլարին, ով նաև հայտնի մարզիկ էր, կամայականորեն ինքնուրույն մեկնել և հասել է Հարավային բևեռ 1958 թվականի հունվարի 4-ին: Հունվարի 19-ին նրան է միացել գիտարշավի ղեկավար Վիվիան Ֆուքսը: Վերջինը, շարունակելով իր ճանապարհը, մարտին հասել է Ռոսսի ծով՝ իր ճամփորդությունն ավարտելով 99 օրում[3]: Ֆուքսի ուղևորությունը համարվում է Անտարկտիդա մայրցամաքը ցամաքով մի ծայրից մյուսն անցնելու առաջին հաջոցված փորձը:
1958 թվականի հոկտեմբերին խորհրդային օդաչու Վ.Մ.Պերովը Իլ-12 ինքնաթիռով իրականացրեց տրանսատլանտյան թռիչք Միռնի կայան - Խորհրդային կայան - Հարավային կայան - Մակ Մերդո կայան ուղղությամբ: 1959 թվականի դեկտեմբերի 14-ին Հարավային բևեռ է հասել նաև խորհրդային լծասահնակային և տրակտորային գիտարշավը: 1961 թվականին ամենագնացներով արշավ է իրականացրել ամերիկացի գիտնականների խումբը Ա.Քերիի գլխավորությամբ[3]:
Առաջին կանայք, որոնք նվաճել են Հարավային բևեռը (1969 թվականին), եղել են Պամ Յոնգը, Ջեյն Փերսոնը, Լուիս Ջոնեսը, Էյլին Մքսավենը, Քեյ Լինդսեյը և Թերի Թիքհիլը[12]: Միշել Էյլին Ռեյնին 1978 թվականին դարձավ առաջին կինը, ով գիշերել է Հարավային բևեռում[13]
1987 թվականին «Պատրիոտ Հիլս» (Patriot Hills) ճամբարի ստեղծմամբ Հարավային բևեռը դարձավ հասանելի ոչ կառավարական գիտարշավների համար:
1989 թվականի դեկտեմբերի 30-ին գերմանացի հետազոտող Արվեդ Ֆուքսը և իտալական Տիրոլի գերմանախոս լեռնագնաց Ռեյնհոլդ Մեսները դարձան առաջինը, որոնք առանց որևէ մեխանիկական սարքի կամ կենդանի օգնությամբ անցան Անտարկտիդան ու հասան Հարավային բևեռ: Նրանք օգտագործում էին միայն դահուկներ[14][15]: Վիկտորյա Մուրդենը և Շիրլի Մեցը առաջին կանայք էին, որոնք 1989 թվականի հունվարի 17-ին ոտքով հասան բևեռ[16]:
ԿլիմաԽմբագրել
Ձմռանը (մարտին 23-ից սեպտեմբերի 23) Հարավային բևեռը ընդհանրապես չի ստանում Արևի ճառագայթներ: Մայիսից հուլիս բևեռում երկար ընդմիջումներով մթնշաղ է և լիակատար խավար՝ չհաշված Լուսնի լույսն ու բևեռափայլը: Ամռանը (սեպտեմբերի 23-ից մարտի 23) Արեգակը ամբողջ ժամանակ գտնվում է հորիզոնի վերևում՝ շարժվելով ժամացույցի սլաքին հակառակ ուղղությամբ: Սակայն այն երբեք շատ վերև չի բարձրանում՝ հորիզոնի նկատմամբ հասնելով առավելագույն 23,5° բարձրության դեկտեմբերի 22-ին: Արևի լույսի մեծ մասը, որին հաջողվել է հասնել Երկրի մակերևույթ, անդրադարձվում է սպիտակ ձնից: Ջերմության պակասի և ծովի մակարդակից տեղանքի բարձր լինելու (2800 մ) հանգամանքների համադրության հետևանքով Հարավային բևեռը հանդիսանում է Երկրագնդի ամենացուրտ և կլիմայական դաժան վայրերից մեկը[17]: Հարավային բևեռի կլիման Հյուսիսային բևեռի համեմատ ընդհանուր առմամբ ավելի ցուրտ է՝ հիմնականում այն հանգամանքով պայմանավորված, որ Հարավային բևեռը գտնվում է բարձունքում և ջրի մակերևույթից հեռու այն դեպքում, երբ Հյուսիսային բևեռը գտնվում է ծովի մակերևույթին և բոլոր կողմերից շրջապատված է օվկիանոսով, որը հանդիսանում է որպես ջերմային պահուստ:
Ամռան վերջում (այսինքն՝ դեկտեմբերի վերջին) Արեգակը հասնում է առավելագույն բարձրության՝ 23,5°: Հունվարին ջերմաստիճանը հասնում է մինչև -25,9 °C-ի: Ձմռանը միջին ջերմաստիճանը տատանվում է -58 °C-ի սահմաններում: Բևեռում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 2011 թվականի դեկտեմբերի 25-ին Ամունդսեն - Սքոտ կայանում և կազմել է -12,3 °C[18]: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1982 թվականի հունիսի 23-ին և կազմել է -82,8 °C[19][20][21] (Երկրագնդի վրա ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1983 թվականին Անտարկտիդայում գտնվող խորհրդային «Արևելք» կայանում և կազմել է -89,2 °C):
Հարավային բևեռի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | −14.4 (6.1) |
−20.6 (−5.1) |
−26.7 (−16.1) |
−27.8 (−18) |
−25.1 (−13.2) |
−28.8 (−19.8) |
−33.9 (−29) |
−32.8 (−27) |
−29.3 (−20.7) |
−25.1 (−13.2) |
−18.9 (−2) |
−12.3 (9.9) |
−12.3 (9.9) |
Միջին բարձր °C (°F) | −26.0 (−14.8) |
−37.9 (−36.2) |
−49.6 (−57.3) |
−53.0 (−63.4) |
−53.6 (−64.5) |
−54.5 (−66.1) |
−55.2 (−67.4) |
−54.9 (−66.8) |
−54.4 (−65.9) |
−48.4 (−55.1) |
−36.2 (−33.2) |
−26.3 (−15.3) |
−45.8 (−50.4) |
Միջին օրական °C (°F) | −28.4 (−19.1) |
−40.9 (−41.6) |
−53.7 (−64.7) |
−57.8 (−72) |
−58.0 (−72.4) |
−58.9 (−74) |
−59.8 (−75.6) |
−59.7 (−75.5) |
−59.1 (−74.4) |
−51.6 (−60.9) |
−38.2 (−36.8) |
−28.0 (−18.4) |
−49.5 (−57.1) |
Միջին ցածր °C (°F) | −29.6 (−21.3) |
−43.1 (−45.6) |
−56.8 (−70.2) |
−60.9 (−77.6) |
−61.5 (−78.7) |
−62.8 (−81) |
−63.4 (−82.1) |
−63.2 (−81.8) |
−61.7 (−79.1) |
−54.3 (−65.7) |
−40.1 (−40.2) |
−29.1 (−20.4) |
−52.2 (−62) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −41.1 (−42) |
−58.9 (−74) |
−71.1 (−96) |
−75.0 (−103) |
−78.3 (−108.9) |
−82.8 (−117) |
−80.6 (−113.1) |
−79.3 (−110.7) |
−79.4 (−110.9) |
−72.0 (−97.6) |
−55.0 (−67) |
−41.1 (−42) |
−82.8 (−117) |
Տեղումներ մմ (դյույմ) | 0.3 (0.012) |
0.6 (0.024) |
0.2 (0.008) |
0.1 (0.004) |
0.2 (0.008) |
0.1 (0.004) |
Trace | Trace | 0.1 (0.004) |
0.1 (0.004) |
0.1 (0.004) |
0.3 (0.012) |
2.3 (0.091) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 0.2 | 0.3 | 0.2 | 0.0 | 0.2 | 0.1 | 0.0 | 0.0 | 0.1 | 0.1 | 0.1 | 0.3 | 1.6 |
Միջ. ձնառատ օրեր | 22.0 | 19.6 | 13.6 | 11.4 | 17.2 | 17.3 | 18.2 | 17.5 | 11.7 | 16.7 | 16.9 | 20.6 | 203.0 |
Միջին ամսական արևային ժամ | 406.1 | 497.2 | 195.3 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 34.1 | 390.6 | 558.0 | 616.9 | 2698,2 |
Միջին օրական արևային ժամ | 13.1 | 17.6 | 6.3 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 1.1 | 12.6 | 18.6 | 19.9 | 7.4 |
Աղբյուր #1: Pogoda.ru.net (temperatures, 1981–2010, extremes 1957–present)[22] | |||||||||||||
Աղբյուր #2: Deutscher Wetterdienst (precipitation 1957–1988 and sun 1978–1993),[23] NOAA (snowy days data, 1961–1988)[24] |
Բևեռային գիշեր և ցերեկԽմբագրել
Առանց լուսաբեկումը հաշվի առնելու բևեռային ցերեկը տևում է սեպտեմբերի 23-ից մինչև մարտի 20-21-ը՝ 179 օր[1]։ Սովորական ցերեկը բևեռում շարունակվում է 187 օր։ Գիշերը տևում է 178 օր, որի ընթացքում արևածագից առաջ և մայրամուտից հետո 15-16 օրերի ընթացքում դիտարկվում են սպիտակ գիշերներ։ Հորիզոնից դուրս գալուց հետո Արևը ավելի քան 3 ամիս (մինչ ամառային արևադարձը) բարձրանում է: Արևադարձի ժամանակ այն հասնում է առավելագույն բարձրության՝ շարունակելով հորիզոնական ձևով պարուրաձև ուղեգծով շարժվել երկնքում: Այնուհետև շուրջ երեք ամիս իջնում է՝ մինչև հորիզոնի հետևում հայտնվելը: Աստղագիտական լուսաբեկման տատանումների արդյունքում արևածագի և մայրամուտի ժամանակ պարզ եղանակի պայմաններում Արևը հնարավոր է դիտարկել երկու-երեք «փորձից»: Արևի ռեֆրեկցիայի և 32′-ի հավասար սեփական տրամագծի հետևանքով Արեգակը տեսանելի է միաժամանակ երկու բևեռներից:
Հարավային բևեռում ցերեկ - գիշեր փոփոխությունը տարվա ընթացքում
- մայիսի 14-ից մինչև հուլիսի 30 - բևեռային ամբողջական գիշեր, որի ընթացքում հնարավոր չէ արձանագրել կամ տեսնել նույնիսկ փոքր քանակությամբ արևի լույս,
- հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 18-ը - աստղագիտական մթնշաղ (տեսանելի չեն ամենաթույլ աստղերը),
- օգոստոսի 19-ից մինչև սեպտեմբերի 6-ը - նավիգացիոն մթնշաղ (հնարավոր է տարբերակել հորիզոնը),
- սեպտեմբերի 7-ից մինչև 23-ը - քաղաքացիական մթնշաղ (սպիտակ գիշերներ, տեսանելի են ամենախոշոր աստղերը),
- սեպտեմբերի 23-ից մարտի 21-ը - բևեռային ցերեկ,
- մարտի 22-ից մինչև ապրիլի 8-ը - քաղաքացիական մթնշաղ (ամպամածության ամբողջական բացակայության պայմաններում հնարավոր է կարդալ և գրել, աշխատել առանց արհեստական լուսավորության),
- ապրիլի 9-ից ապրիլի 24-ը - նավիգացիոն մթնշաղ (տեսանելի են միջին մեծության աստղերը, հնարավոր է տարբերել երկինքը երկրից),
- ապրիլի 25-ից մայիսի 13-ը - աստղագիտական մթնշաղ (արևի լույսը հնարավորություն չի տալիս տեսնել ամենաթույլ աստղերը):
Ժամային գոտիԽմբագրել
Երկրագնդի վրա հիմնականում ժամային գոտին որոշվում է երկայնությամբ, այդ իսկ պատճառով օրվա ժամանակը սինխրոնիզացվում է երկնքում Արեգակի դիրքով (օրինակ՝ կեսօրին Արևը գտնվում է առավելագույն բարձրության վրա): Ժամանակային որոշման այս եղանակը չի գործում Հարավային բևեռում, որտեղ Արևը բարձրանում և հաստատվում է տարվա մեջ մեկ անգամ, իսկ երկայնության բոլոր գծերը և համապատասխանաբար բևեռի բոլոր ժամային գոտիները համընկնում են, այսինքն՝ բևեռի կետում ժամային գոտին գործնականում հնարավոր չի որոշել: Այնուհանդերձ, Ամունդսեն - Սքոտ գիտական կայանում օգտագործում են Նոր Զելանդիայի ժամանակը՝ UTC+12:00: Այս ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱՄՆ-ն իր կայանի ապահովումն իրականացնում է Նոր Զելանդիայի Քրիստչուրչ քաղաքում տեղակայված ամերիկյան կայանից:
Աստղագիտական առանձնահատկություններԽմբագրել
- Հարավային բևեռում հորիզոնի նկատմամբ Արևի առավելագույն բարձրությունը չի գերազանցում ամառային արևադարձի ժամանակ Արեգակի թեքությունը՝ ≈23°26′, ինչը զենիթի մոտ մեկ քառորդի չափ է: Այն զգալիորեն շատ չէ, մոտավորապես այդպիսի բարձրության է հասնում Արեգակը Մոսկվայում կեսօրին՝ փետրվարի 21-ին կամ հոկտեմբերի 21-ին[25]:
- Լուսնի տեսանելի շարժը բևեռում հիշեցնում է Արևի շարժը այն տարբերությամբ, որ ամբողջական շրջանը տևում է ոչ թե մեկ տարի, այլ արևադարձային ամիս (մոտավորապես 27,32 օր): Լուսինը դուրս է գալիս հորիզոնից, մեկ շաբաթվա ընթացքում մակերեսային ուղղահայաց հետագծով հասնում է վերին կետին, իսկ հաջորդ շաբաթվա ընթացքում՝ իջնում: Այնուհետև այն շուրջ երկու շաբաթ գտնվում է հորիզոնի ներքևում: Լուսնի հնարավոր առավելագույն բարձրությունը բևեռում հավասար է 28°43′-ին:
- Երկնային հասարակածը Հարավային բևեռում համընկնում է հորիզոնի գծին: Երկնային հասարակածից հարավ գտնվող բոլոր աստղերը մայր չեն մտնում, իսկ դեպի հյուսիսում գտնվողները՝ դուրս չեն գալիս, քանի որ հորիզոնից վեր գտնվող աստղերի բարձրության փոփոխություններ չեն լինում: Նադիրում գտնվում է բևեռային աստղը:
Ֆաունա և ֆլորաԽմբագրել
Խիստ ծանր կլիմայի պատճառով Հարավային բևեռում կենդանիներ կամ բույսեր չկան: Հատկանշական է սակայն, որ երբեմն բևեռում հանդիպում են բևեռային ուրուր և ձմեռային մրրկահավ [26]:
2000 թվականին հայտարարվեց, որ բևեռում հայտնաբերվել են միկրոօրգանիզմներ[27]:
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Южный полюс // Большая Советская Энциклопедия : в 30 т. Т. 30 : Экслибрис — Яя / Гл. ред. А. М. Прохоров. — Изд. 3-е. — М. : Советская энциклопедия, 1978. — 632 с. — С. 395—396.(ռուս.)
- ↑ 2,0 2,1 2,2 «South Pole»։ Britannica։ Արխիվացված օրիգինալից 2013-03-27-ին։ Վերցված է 2013-03-23(անգլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Полюсы географические // Плата — Проб. — М.: Советская энциклопедия, 1975. — (Большая советская энциклопедия : [в 30 т.]).
- ↑ «Marker makes annual move», Antarctic Sun. January 8, 2006; McMurdo Station, Antarctica.(անգլ.)
- ↑ Հարավային բևեռում տեղադրված վահանակի պատկերը:(անգլ.)
- ↑ Kiefer, Alex (January 1994)։ «South Pole Marker»։ Արխիվացված օրիգինալից 2013-01-05-ին։ Վերցված է 2008-03-24 (անգլ.)
- ↑ ЦГАВМФ, Личный фонд И. И. Траверсе, дело 114, листы 6—21․(ռուս.)
- ↑ Mill, 1905, էջ 402
- ↑ Crane, 2005, էջ 214-215
- ↑ Preston, 1999, էջ 67
- ↑ Шеклтон1, 1910, էջ 210
- ↑ «First Women at Pole»։ South Pole Station։ Վերցված է օգոստոսի 24, 2016(անգլ.)
- ↑ «Famous Firsts»։ The Antarctic Sun։ United States Antarctic Program։ նոյեմբերի 13, 2009։ Վերցված է օգոստոսի 25, 2016(անգլ.)
- ↑ «Südtirol – Diese Seite existiert nicht»։ Suedtirol.info։ Արխիվացված է օրիգինալից մարտի 10, 2012-ին։ Վերցված է 2012-08-13(անգլ.)
- ↑ «Britannica Online Encyclopedia»։ Encyclopædia Britannica։ Վերցված է 2012-08-13(անգլ.)
- ↑ «Antarctic Firsts»։ Antarctic Circle։ հոկտեմբերի 4, 2014։ Վերցված է օգոստոսի 24, 2016(անգլ.)
- ↑ Science question of the week, Goddard Space Flight Center.(անգլ.)
- ↑ Matthew A. Lazzara (2011-12-28)։ «Preliminary Report: Record Temperatures at South Pole (and nearby AWS sites…)»։ Արխիվացված օրիգինալից 2012-06-23-ին։ Վերցված է 2018-01-25(անգլ.)
- ↑ Your stay at Amundsen-Scott South Pole Station, National Science Foundation Office of Polar Programs.(անգլ.)
- ↑ How cold is the Antarctic? | NIWA.(անգլ.)
- ↑ IceCube Neutrino Observatory.(անգլ.)
- ↑ «Weather and Climate-The Climate of Amundsen–Scott» (Russian)։ Weather and Climate (Погода и климат)։ Վերցված է 5 April 2017
- ↑ «Klimatafel von Amundsen - Scott / Südpol-Station (USA) / Antarktis»։ Baseline climate means (1961-1990) from stations all over the world (German)։ Deutscher Wetterdienst։ Վերցված է 5 April 2017
- ↑ «Amundsen–Scott Climate Normals 1961−1990»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է 5 April 2017
- ↑ Машонкина Л. И., Сулейманов В. Ф.։ «Суточное движение Солнца на разных широтах»։ Задачи и Упражнения по Общей Астрономии։ Астронет։ Արխիվացված օրիգինալից 2012-05-20-ին։ Վերցված է 2012-02-28(ռուս.)
- ↑ Mark Sabbatini, "Non-human life form seen at Pole", The Antarctic Sun, 5 January 2003.(անգլ.)
- ↑ "Snow microbes found at South Pole", BBC News, 10 July 2000.(անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հարավային բևեռ կատեգորիայում։ |