Բացել գլխավոր ցանկը

Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ

ՀՀ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ն (ԷԳՀԻ) պետական գիտահետազոտական կենտրոն է Երևանում, որն զբաղվում է էներգետիկական գիտական հետազոտություններով, նորմատիվային տեխնիկական փաստաթղթերի մշակմամբ և Հայաստանի էներգետիկայի խնդիրների անկախ և անկողմնակալ փորձագիտությունների իրականացմամբ[1]։

ՊատմությունԽմբագրել

Էլեկտրատեխնիկայի լաբորատորիան հիմնադրվել է 1948 թվականին, հետագայում անվանվել Էլեկտրատեխնիկայի ինստիտուտ, իսկ 1961 թվականից կոչվել է էներգետիկայի ինստիտուտ:

1948-1963 թվականներին այն ներառվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում, ապա 1963-1992 թվականներին աշխատել ԽՍՀՄ էներգետիկայի և էլեկտրաֆիկացման նախարարության ներքո։

1992 թվականից ԷԳՀԻ-ն գործում է ՀՀ Էներգետիկայի նախարարության ներքո[2]։

ԿառուցվածքԽմբագրել

Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրենն է Լևոն Աղեկյանը[3]։

ԽՍՀՄ էներգետիկայի և էլեկտրաֆիկացման նախարարության կազմում ընդգրկման տարիներին ինստիտուտից առանձնացվել են մի շարք ստորաբաժանումներ, որոնցից ձևավորվել են 4 գիտահետազոտական ինստիտուտներ։

Ինստիտուտին է պատկանում «Էներգետիկայի ռազմավարական կենտրոն» մասնաճյուղը։[2] Մասնաճյուղի տնօրենն է Վահան Սարգսյանը։[3]

ԳործունեությունԽմբագրել

Ինստիտուտի հիմնական աշխատանքի ոլորտներն են՝

  • էներգամատակարարման սխեմաների մշակում
  • էլեկտրական ցանցերի ճարտարագիտական նախագծում, ցանցերում էլեկտրաէներգիայի կորստի հաշվարկ, և իրենց աշխատանքի բարելավման ուղղված մշակումներ
  • էներգիայի ոլորտի հետազոտություններ
  • Հայաստանի էներգետիկայի զարգացման կանխատեսում, նորմատիվ փաստաթղթերի պատրաստում
  • էներգիայի ոլորտի ասպիրանտների դաստիարակում և մասնագետների վերապատրաստում
  • Տեխնիկայի անվտանգության աշխատասենյակների ձևավորում
  • ՀՀ էներգիայի իրավական ակտերի մասին տեղեկատվություն և էլեկտրաէներգիայի մասին տեղեկագրերի հրատարակում[4]

Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի նվազագույն ծախսերով զարգացման 2006 թ. ծրագիրԽմբագրել

Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի նվազագույն ծախսերով զարգացման ծրագիրը (նաև ՀՀ արտադրական հզորությունների նվազագույն ծախսերով 2006 թվականի զարգացման ծրագիր), վերլուծական ծրագիր է, որն իրականացվել է 2006 թվականին ՀՀ էներգետիկայի նախարարության պատվերով և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տեխնիկական աջակցությամբ[5], որի գիտական և տեխնիկական խնդիրները մշակել է ԷԳՀԻ-ն։[1]

Ծրագրում համապարփակորեն վերլուծվել է ՀԱԷԿ - ի 2 - րդ բլոկի արտադրական հզորությունը փոխարինելու տարբերակներ՝ ներառյալ էներգաարդյունավետության միջոցառումները և ջերմային, վերականգնվող և ատոմային պաշարներ արտադրության համար։ Նաև քննարկվել է բնական գազի գների աճի չափավոր (տարեկան միջին գնի աճ մոտ 4.88 տոկոս սահմանին) և բարձր (տարեկան միջին գնի աճ մոտ 5.63 տոկոս սահմանին) սցենարներ Հայաստանի համար ըստ ՌԴ արևմտյան սահմանին նախատեսված գները։ Ըստ վերջինիս, Իրան-Հայաստան գազամուղը լինելով մրցունակ, անհավանական է էականորեն ավելի ցածր գներ ապահովի քան ՌԴ-ից ստացվող գազի գները։[5]

ՀԱԷԿ-ը շարունակելու է շահագործվել մինչև 2016 թվականը, որից հետո հանվելու է շահագործումից։ Նաև, շահարգործումից դուրս են գալու Հրազդանի և Երևանի ՋԷԿ-երը, քանի որ նրանց տարիքը անցնում է 40-ից 2016 թվականին։ Ուստի, Հայաստանը 2016 թվականին կարիք կունենա մոտ 2000 ՄՎտ նոր հզորության։

Ջրամբարների սահմանափակ հզորության պատճառով, Հայաստանը ոչ մի առկա կամ նոր հիդրոէլեկտրակայանի հնարավորություն չունի։ Ծրագրվում է պետական միջոցներով կառուցել 208 ՄՎտ հզորությամբ միայն մեկ ջերմային էներգաբլոկ։ Մեղրիի ծրագրված 140 ՄՎտ տեղակայված հզորությամբ հիդրոէլեկտրակայանի կառուցման ֆինանսական սխեմայի համաձայն, դրա արտադրած ամբողջ էլեկտրաէներգիան ուղղվելու է դեպի Իրան։[5]

Ըստ եզրակացության, ՀԱԷԿ-ի 2-րդ բլոկի փոխարինման նվազագույն ծախսերով միակ տարբերակն է ատոմային նոր բլոկը[6], որն ամենավստահելին է առաջնային վառելիքի տեսակների բազմազանության և վառելիքի մատակարարման տեսակետից, ինչպես նաև ապահովում է էներգետիկ անվտանգության ու անկախության, և բնապահպանական անհրաժեշտ մակարդակ։

Հայաստանում ուրանի հանքավայրի հնարավոր շահագործումը ևս պետք է նկատի առնվի ռեակտորի տիպի ընտրության մեջ։[5]

ԱղբյուրներԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել