Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ (անգլ.՝ Organized Crime and Corruption Reporting Project), 2006 թվականին հիմնադրված հետաքննող կենտրոնների, մեդիայի և լրագրողների կոնսորցիում, որը գործում է Արևելյան Եվրոպայում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Կենտրոնական Ամերիկայում։ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը հետաքննական լրագրությամբ զբաղվող կազմակերպություն է, որը մասնագիտացած է կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման մեջ։ Իր հետաքննությունները հրապարակում է տեղական մեդիայում և իր կայքէջում՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով։ 2017 թվականին «NGO Advisor»-ը աշխարհի 500 լավագույն հասարակական կազմակերպությունների իր ամեմամյա ցանկում Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը դասակարգել է 69-րդ տեղում։

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ
Изображение логотипа
Տեսակոչ առևտրային կազմակերպություն, կոնսորցիում և կայք
ՀապավումOCCRP
Հիմնադրված2006
Պարգևներ
Կայքoccrp.org(ռուս.)(անգլ.)

Պատմություն խմբագրել

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը հիմնադրել են բազմամյա փորձ ունեցող լրագրողներ Դրյու Սալիվանը և Փոլ Ռադուն։ Սալիվանը Հետաքննական լրագրության կենտրոնի (CIN) խմբագիրն էր, իսկ Ռադուն աշխատում էր ռումինական առաջին կենտրոններից մեկում։ Երկու լրագրողները համախմբվեցին տարածաշրջանի իրենց գործընկերների հետ և պատմեցին էներգիայի առևտրով զբաղվողների մասին։ Նախագիծը բացահայտեց, որ առևտրականներն էներգիան գնում էին արտադրական գներից ցածր գնով, իսկ հանրությունը շատ ավելին էր վճարում։ 2007 թվականին նախագիծն ստացավ իր առաջին մրցանակը՝ «Global Shining Light»-ը, որը շնորհում էր Հետաքննական լրագրության համաշխարհային ցանցը։ Ռադուն և Սալիվանը հասկացան, որ ավելի շատ միջսահմանային հետաքննությունների կարիք կա ու ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամից ստանալով դրամաշնորհ՝ նախաձեռնեցին Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը։

Կազմակերպությունն առաջիններից մեկն էր, որ սկսեց համագործակցային, միջսահմանային հետաքննական լրագրությամբ զբաղվել շահույթ չհետապնդող լրագրողական կազմակերպությունների հետ։ Համագործակցում է Հորդանանի «Արաբ լրագրողները հանուն հետաքննական լրագրության» կազմակերպության, Կոլումբիայի «Connectas», Հարավային Աֆրիկայի Հետաքննական լրագրության կենտրոնների աֆրիկյան ցանցի, Կոլումբիայի «InsightCrime»-ի և Վաշինգտոնի Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հետ։ Աշխատել է հարյուրավոր լրատվականների հետ՝ ներառյալ The Guardian, Financial Times, Le Soir, the BBC, Time magazine, Al Jazeera և այլ խոշոր մեդիա կազմակերպություններ։

Գործունեություն խմբագրել

Հետաքննություններ խմբագրել

Կազմակերպությունը կատարել է լայն հնչողություն ստացած մի շարք հետաքննություններ՝ կապված օֆշորային ծառայությունների ոլորտի ուսումնասիրությունը, ֆուտբոլային ակումբներում կազմակերպված հանցավորությունը, կազինոները և անվտանգության ոլորտը[2][3][4]։ 2013 թվականին այն նոր հիմք բացեց Մագնիտսկու գործի հետաքննության մեջ, որը Ռուսաստանի պատմության մեջ ամենամեծ հարկային խարդախությունն է։ Կազմակերպությունն ցույց տվեց, որ Ռուսաստանի բյուջեից գողացված գումարները գնացել են մի ընկերություն, որի սեփականատերը Տրանսպորտի նախկին նախարարի որդին էր։ Գումարի մի մասն էլ օգտագործվել է Ուոլ Սթրիթի մոտ թանկարժեք անշարժ գույք գնելու համար[5]։ ԱՄՆ դատախազները փորձել են բռնագրավել կազմակերպության 18 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ գույքը[6]։

Համագործակցելով SVT շվեդական հեռուստատեսության և TT լրատվական գործակալության հետ՝ կազմակերպությունը բացահայտել է, որ շվեդական/ֆիննական հեռահաղորդակցության հսկա «TeliaSonera» կազմակերպությունը (այժմ՝ Telia), «Vimpelcom»-ը և այլ ընկերություններ մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարի կաշառք են տվել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի աղջկա՝ Գուլնարա Քարիմովայի ղեկավարած կազմակերպությանը։ Սկանդալից հետո իրավապահ մարմինները բռնագանձեցին կամ սառեցրին կազմակերպության ավելի քան 800 մլն ԱՄՆ դոլարի ակտիվներ։ «Vimpelcom»-ը վճարեց 775 մլն ԱՄՆ դոլարի տույժ՝ կաշառք տալու համար։ Հետաքննությունն արժանացավ մի շարք միջազգային մրցանակների։

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի և գերմանական «Süddeutsche Zeitung» թերթի հետ մասնակցեց Պանամայի փաստաթղթերի նախագծին՝ հրապարակելով ավելի քան 40 հետաքննություն՝ օֆշորային ընկերությունների միջոցով կոռուպցիայի վերաբերյալ։ Օրինակ, թե ինչպես էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ ընկերները խոշոր գումարներ ստանում օֆշորային ընկերությունների միջոցով, այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին էին պատկանում երկրի հանքերի մեծ մասը և թե ինչպես էր Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն խախտում ուկրաինական օրենքը և օֆշորային ընկերությունների միջոցով խուսափում հարկերից։

Կազմակերպությունը նար հետաքննել է ռուս բանկիրի մահափորձը, որի հետևանքով Մոլդովայի կառավարությունն արգելեց «Պատրիա» ռուսամետ քաղաքական կուսակցությանը մասնակցել 2014 թվականի ընտրություններին, իսկ կուսակցության ղեկավարին՝ լքել երկիրը[7][8]։ Բացահայտել է նաև փողերի լվացման զանգվածային սխեմա՝ «Ռուսական լվացքատունը», որը տասնյակ միլիարդավոր դոլարներ էր փոխանցում Եվրոպա՝ օֆշորային ընկերությունների, կեղծ փոխառությունների և կոռումպացված մոլդովացի դատավորների միջոցով։ Ներգրավված որոշ ռուսական բանկերի սեփականատերերը մասամբ Իգոր Պուտինն էր՝ նախագահ Վլադիմիր Պուտինի զարմիկը[9]։

Մոնտենեգրոյի՝ երկար տարիների նախագահ և վարչապետ Միլո Ջուկանովիչի վերաբերյալ հետաքննությունները հանգեցրին ցույցերի, նրա հրաժարականի պահանջի և ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից տվյալ կառուցներին երկրի անդամագրության մանրակրկիտ ուսումնասիրությանը։ Երկու հետաքննություն պատմում էր Ջուկանովիչի և կազմակերպված հանցավորության կապի մասին։ Մեկ հետաքննություն վերաբերվում էր նախագահի ընտանիքին պատկանող «Prva Banka» բանկին, և թե ինչպես էր նախագահը ցածր գնով սեփականաշնորհել այն եղբոր անունով, ինչպես էր պետական խոշոր գումարներ փոխանցել բանկին, որն այնուհետև նպաստավոր պայմաններով փոխառության էր տվել իր ընտանիքին, ընկերներին և կազմակերպված հանցավորությանը։ Երբ բանկը սնանկացավ այդ փոխառությունների ծանրության տակ, նախագահը փրկեց բանկը հարկատուների գումարներով[10]։ Հետաքննությունների երկրորդ շարքը պատմում էր, թե ինչպես է նախագահն իր աշխատակազմի միջոցով սերտ կապեր պահպանում միջազգային թմրավաճառների հետ, ինչպիսին էր Դարկո Շարիչը և թե ինչպես էին նախագահի կուսակցության ղեկավարած համայնքները առաջնակարգ մերձափնյա տարածքները գրեթե անվճար շնորհում Շարիչին։ Հետաքննությունը պատմում էր նաև, թե ինչպես է իտալական մաֆիան մաքսանենգ ճանապարհով ծխախոտ բերում Իտալիա Մոնտենեգրոյի ափին մոտ գտնվող կղզիներից մեկից, որը պատկանում էր Շարիչի լավ ընկեր Ստանկո Սուբոտիչին և Շարիչի անվտանգության պետին[11]։

Ըստ Դրյու Սալիվանի՝ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն «ծաղրում է օրենքի ուժն իր երկրում։ Թեև նա տիպիկ կոռումպացված ղեկավար չէ, նա նպաստել է կոռուպցիայի տարածմանը նորարարական ձևով։ Նրա մահվան էսկադրոններն իբր կենտրոնացել էին հանցագործների վրա, բայց իրականում այդպես չէր։ Դուտերտեն աջակցում էր ամենադաժանների գոյատևմանը նպաստող խուլիգանական համակարգին։ Ի վերջո, Ֆիլիպինները դարձավ ամենակոռումպացված, ամենադաժան և ամենաքիչ ժողովրդավարական երկիրը»[12]։

Տարվա մարդ մրցանակ խմբագրել

2012 թվականից ի վեր Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը «Տարվա մարդ» մրցանակ է շնորհել այն անձնանց կամ ինստիտուտներին, որոնք ամենաշատ բանն են արել կազմակերպված հանցավորությունը և կոռուպցիան աշխարհում տարածելու համար[13]։

Ամենօրյա թարմացումներ խմբագրել

Կազմակերպության կայքն ամեն օր տվյալներ է թարմացնում աշխարհում տեղի ունեցող կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության վերաբերյալ։ Կայքի ամսական դիտումները հասնում է 6 միլիոնի[21]։

Առաքելություն խմբագրել

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի նպատակն է օգնել աշխարհի մարդկանց հասկանալ, թե ինչպես է իրենց երկրներում և կառավարությունում գործում կազմակերպված հանցավորությունը և կոռուպցիան[22]։ Կազմակերպությունը չի պատկանում որևէ երկրի, քաղաքական փիլիսոփայության կամ այլ հավատալիքների։ Կազմակերպության կարծիքով բոլոր մարդիկ իրավունք ունեն ընտրել իրենց կառավարությանը և ապրել իրենց կյանքն անվտանգ, ազատ և հնարավորությունների պայմաններում[22]։ Կազմակերպությունը լրագրողներ և խմբագիրներ ունի տասնյակ երկրներից[22]։

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը որպես իր առաքելություն սահմանում է հետևյալը. «Մեր աշխարհը գնալով ավելի է բևեռացվում։ Աշխարհի մեդիաները լի են քարոզչությամբ, ապատեղեկատվությամբ և պարզապես սխալ ինֆորմացիայով։ Մենք բոլորս պետք է ձգտենք հասկանալ, թե ինչպես է մեր՝ գնալով ավելի բարդ դարձող հասարակությունը կառուցված։ Մենք պետք է կարողանանք գտնել ճշմարտությունը՝ անհրաժեշտ որոշումները կայացնելու նպատակով։ Մեր առաքելությունն է մեր փոքր ներդրմամբ լավագույնս պատմել ճշմարտությունը»[22]։

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը դարձել է աշխարհի ամենամեծ հետաքննական լրագրությամբ զբաղվող կազմակերպությունը, որը տարեկան կատարում է ավելի քան 60 միջսահմանային հետաքննություն[22]։ Կազմակերպության կայքն ամսական ունի ավելի քան 6 մլն ընթերցող. ևս 200 մլն ընթերցող կարդում է կազմակերպության նյութերն այլ կայքերի միջոցով, որոնք իրենց մոտ հրապարակում են կազմակերպության հետաքննությունները[22]։ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի կատարած հետաքննությունների անընդհատ մեծացող ազդեցությունը ցույց է տալիս, որ երբ բավականաչափ քանակով մարդիկ ճիշտ ինֆորմացիայի են տիրապետում, նրանք ճիշտ փոփոխություններ են բերում[22]։

Կազմակերպությունը նաև վերապատրաստում է լրագրողներին և իր գործընկերներին առաջադեմ լրագրողական տեխնիկաների վերաբերյալ, ստեղծում է պրակտիկ, մեծ կիրառություն ունեցող գործիքներ, որոնք կիրառվում են լրագրության արդյունավետությունը բարելավելու համար, ինչպես նաև ակտիվորեն զարգացնում է հետաքննական լրագրությունը՝ ավելի ինտերակտիվ, ավելի արդյունավետ, ավելի ազդեցիկ և ընթերցողների համար ավելի ակտուալ դարձնելու համար[22]։

Ազդեցություն խմբագրել

2020 թվականի նոյեմբերին Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը հայտարարեց, որ 2011 թվականից ի վեր իրենց գործունեությունը հանգեցրել է[23]՝

  • 7.3 միլիարդ ԱՄՆ դոլարի տուգանք, որը գանձել են պետական գործակալությունները,
  • 423 գործողություն կառավարությունների կողմից,
  • 171 գործողություն քաղաքացիների կողմից,
  • 95 գործողություն կազմակերպությունների կողմից,
  • 317 պաշտոնական հետաքննություն,
  • 510 ձերբակալություն, մեղադրական ակտ կամ դատավճիռ,
  • 53 պաշտոնանկում՝ ներառյալ նախագահներ, վարչապետներ և խոշոր միջազգային կորպորացիաների գործադիր տնօրեններ։

Անդամներ խմբագրել

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծին անդամակցում են հետևյալ կազմակերպությունները՝ Հետաքննական լրագրության կենտրոն (Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա), «RISE Project» (Բուխարեստ), «Centar za istraživačko novinarstvo - Serbia» (Բելգրադ)[24], Հետաքննող լրագրողներ ՀԿ (Հետք, Երևան)[25], Հետաքննական լրագրության բուլղարական կենտրոն (Սոֆիա)[26], «Átlátszó.hu» (Բուդապեշտ)[27], «MANS» (Մոնտենեգրո)[28], «Re:Baltica» (Ռիգա)[29], «SCOOP-Macedonia» (Սկոպիե)[30], «Bivol.bg» (Բուլղարիա)[31], «Slidstvo.info» (Ուկրաինա)[32], Հետաքննական լրագրության չեխական կենտրոն (Պրահա)[33], «RISE Moldova» (Քիշնև) և այլն։ Կազմակերպությունը համագործակցում է նաև Նովայա Գազետայի (Մոսկվա) և Կիև Փոսթի (Կիև) հետ։ 2015-2016 թվականներին կազմակերպությանն անդամագրվել են նոր կենտրոններ, որոնց թվում են Հետաքննական լրագրության նախագիծը (Իտալիա), «Direkt36»-ը (Հունգարիա), «Slidstvo.Info»-ը (Ուկրաինա) և «DOSSIER»-ը (Ավստրիա)[34]։

2017 թվականից կազմակերպությունն ընդլայնվել է դեպի Աֆրիկա, Միջին Արևելք և Կենտրոնական Ասիա։ Կազմակերպության առաջին ասիական անդամը Ղրղզստանում գործող «Kloop» կազմակերպությունն էր։

Ֆինանսավորում և գործընկերներ խմբագրել

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից (USAID), Լրագրողների միջազգային կենտրոնից (ICFJ), ԱՄՆ Պետական դեպարտամենտից, Շվեյցարիայից, «Jigsaw» կազմակերպությունից, Բաց հասարակություն հիմնադրամից[35] և Նայթ հիմնադրամից ստացած դրամաշնորհների միջոցով[22]։

Կազմակերպությունը ծրագրեր և նախագծեր է իրականացրել, որոնք մասամբ կամ ամբողջությամբ ֆինանսավորվել են նաև այլ գործընկերների կողմից, այդ թվում՝ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ), Տնտեսագիտության ստոկհոլմյան դպրոցի, «InSight»-ի, Արաբ լրագրողները հանուն հետաքննական լրագրության (ARIJ), «Connectas» և Հետաքննական լրագրության կենտրոնների աֆրիկյան ցանցի կողմից։

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը գրանցված է որպես Մերիլենդում գործող բարեգործական կազմակերպություն (501(c)3)։

Մրցանակներ և ճանաչում խմբագրել

2015 թվականին Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծն իր գործունեության համար արժանացել է Եվրոպական մամուլի հատուկ մրցանակի։ Հանձնաժողովի բնորոշմամբ. «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծն անմոռանալի, նպատակասլաց ուժ է այն բոլոր տեղերում, որտեղ գործում է։ Նրա անդամները չեն հարստանում, սակայն հասարակությունները, որոնց նրանք ծառայում են, ավելի հարուստ ու մաքուր են, երբ ճշմարիտ, անկախ լրագրությունն ուսումնասիրում է նրանց»[36]։

2015 թվականին արժանացել է Հետաքննող լրագրողների և խմբագիրների՝ Թոմ Ռենների անվան մրցանակի՝ «Խադիջա նախագծի» համար՝ որպես «OCCRP/RFE»-ի լրագրող, ձերբակալված Խադիջա Իսմայիլովայի գործը շարունակելու նախաձեռնություն[37]։ Երեք տարի շարունակ արժանացել է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի Դենիել Փերլի անվան մրցանակ՝ միջազգայնորեն հայտնի հետաքննության համար։ 2010 թվականին նույն մրցանակին է արժանացել փաստաթղթերի անօրինական առքուվաճառքի վերաբերյալ իրենց նախագծի համար[38], իսկ 2011 թվականին էլ[39]՝ «Օֆշորային հանցագործություն» նախագծի համար[40]։ 2013 թվականին կրկին մրցանակ է ստացել փողերի լվացման «Proxy Platform» կոչվող միջազգային սխեմայի վերաբերյալ իրենց նյութի համար[41]։ 2008 թվականին ստացել է «Global Shining Light» մրցանակ՝ էներգիայի առևտրով զբաղվողների վերաբերյալ հետաքննությունների շարքի համար[42]։ 2013 թվականին արժանացել է երկու մրցանակի Մոնտենեգրոյի բանկի սեփականատիրոջ մասին հետաքննությունների, ինչպես նաև Ադրբեջանի ղեկավարի ընտանիքի մասին, որին է պատկանում երկրի ընկերությունների մեծ մասը[43]։ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հետ համագործակցել է ծխախոտի մաքսանենգության վերաբերյալ նախագծի շրջանակներում, որն արժանացել է երկու մրցանակի՝ Արտասահմանյան մամուլի ակումբի մրցանակի և Հետաքննող լրագրողների և խմբագիրների՝ Թոմ Ռենների անվան մրցանակի[44][45][46]։ 2013 թվականին արժանացել է օնլայն լրագրողական մրցանակի՝ փոքր կայքերում հետաքննական նյութերի համար, ինչպես նաև Հետաքննական լրագրության կենտրոնի (Բոսնիա և Հերցեգովինա) հետ 2013 թվականին Հարավարևելյան Եվրոպայի մեդիա կազմակերպություններից ստացել է SEEMO մրցանակ` օնլայն վաճառքների խարդախության մասին հետաքննության համար։

Հակասություն խմբագրել

Խադիջա Իսմայիլովա խմբագրել

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի և Ազատություն ռադիոկայանի լրագրող[47] Խադիջա Իսմայիլովային, որը բնակվում էր Բաքվում, սպառնում են նրա ննջարանում նկարահանած մի տեսանյութով։ Տեսախցիկը դրվել է ննջարանում Ադրբեջանի ղեկավարի ընտանիքի մասին հետաքննության հրապարակումից երկու օր հետո, որը պատմում էր, թե ինչպես է ընտանիքը գաղտնի ձեռքբերել «Azerfon» հեռահաղորդակցման ընկերությունը, որը 3G-ի մենաշնորհ ուներ[48]։ Իսմայիլովային սպառնում էին հրապարակել տեսանյութը, եթե վերջինս «իրեն լավ չպահի»։ Նա բարձրաձայնեց սպառնալիքների մասին, ինչի հետևանքով տեսանյութը հրապարակվեց երկու կայքում։ Իսմայիլովայի կարծիքով «փաստերը ցույց են տալիս, որ պետական գործակալությունները ներգրավված են հանցագործության մեջ, իսկ դատախազությունն էլ չի գործում որպես անկախ հետաքննական մարմին»[49]։

Այս միջադեպից հետո Իսմայիլովան հոդվածների շարք է հրապարակում՝ պատմելով այն մասին, որ Ալիևների ընտանիքը մասնաբաժին ունի նաև վեց խոշոր ոսկու հանքերից[50], ինչպես նաև նրանց է պատկանում շինարարական ընկերություններից մեկը, որը կառուցել էր Բաքվի բյուրեղյա սրահը[51], որտեղ 2012 թվականին անց է կացվել Եվրատեսիլ երգի մրցույթը։ 2014 թվականին նրան ձերբակալում են՝ մեղադրելով իր գործընկեր լրագրողին ինքնասպանության դրդելու մեջ, երբ վերջինիս մերժել էր վերադառնալ Ազատության ռադիոկայանի իր աշխատանքին, թեև Խադիջան աշխատանքի ընդունելու իրավասություն չուներ։ Ավելի ուշ լրագրողն իր ֆեյսբուքյան էջում հրաժարվեց իր հայտարարություններից և փորձեց փախչել Մոսկվա։ Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունը քննադատվեց ամբողջ աշխարհի տասնյակ կառավարությունների, մեդիայի և քաղաքացիական հասարակական կազմակերպությունների կողմից։

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը նախաձեռնեց «Խադիջա նախագիծը», որը նպատակ ուներ շարունակել Իսմայիլովայի հետաքննական աշխատանքը[52]։ Կազմակերպության խմբագիր Դրյու Սալիվանն ասաց, որ եթե կառավարությունները ձերբակալում են մեկ լրագրողի, ապա քսան այլ լրագրողներ զբաղեցնելու են այդ մեկի տեղը։ Նրանք խոստացան ուսումնասիրել Ադրբեջանի քաղաքական էլիտային և թե ինչպես են նրանք նյութապես շահել իրենց զբաղեցրած բարձր պաշտոններից։ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծն ավելի քան տասնյակ հետաքննություններ կատարեց. որոշները հիմնված էին Պանամայի փաստաթղթերի վրա։ Կազմակերպությունը բացահայտեց, որ Ադրբեջանի առաջին ընտանիքը Լոնդոնում ուներ ավելի քան 140 մլն ԱՄՆ դոլարի սեփականություն, Բաքվում շքեղ հյուրանոցի և բանկային բիզնեսի մեծ չափաբաժին, հեռահաղորդակցական ընկերություններից ստացել է ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլարի կաշառք և այլն։

2016 թվականի մայիսի 25-ին Իսմայիլովան ազատ է արձակվում։

2016 թվականից մինչ այսօր (2021) Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի կայքը Ալիևի ռեժիմի կողմից մշտապես արգելափակված է Ադրբեջանում՝ առանց դատարանի որոշման[53]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.magnitskyawards.com/bios/organised-crime-and-corruption-reporting-project-occrp/
  2. «Private security firms in the Balkans harbor corruption, observers say». Deutsche Welle. 2010 թ․ հունիսի 19.
  3. «Vîntu, cercetat alături de Kiss Laszlo, pentru o fraudă de 8 milioane de euro». Jurnalul Naţional. 2010 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին.
  4. «In Hungary, Corruption Continues». The Vienna Review. 2009 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին.
  5. «Magnitsky Stories». Organized Crime and Corruption Reporting Project. 2013 թ․ հունիսի 9.
  6. «U.S. Seeks Seizure Of Real Estate Connected To Magnitsky Fraud Scheme». Radio Free Europe. 2013 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27-ին.
  7. «Asasin-in-lege». RISE Moldova. 2014 թ․ նոյեմբերի 28.
  8. «Moldova: Pro-Russia Party Banned From Elections After OCCRP Expose». OCCRP. 2014 թ․ նոյեմբերի 28.
  9. «Laundromat». OCCRP. 2014 թ․ օգոստոսի 21.
  10. «First Family First Bank». OCCRP. 2012 թ․ մայիսի 20.
  11. «Unholy Alliances». OCCRP. 2014 թ․ հուլիսի 1.
  12. 12,0 12,1 «OCCRP announces 2017 Organized Crime and Corruption 'Person of the Year' Awar». Organized Crime and Corruption Reporting Project.
  13. 13,0 13,1 «Venezuelan president wins OCCRP person of the year for 2016». OCCRP. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
  14. «OCCRP names Aliyev "Person of the Year"». OCCRP. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
  15. «OCCRP announces 2013 Organized Crime and Corruption "Person of the Year"». OCCRP. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
  16. «OCCRP Person of the Year - Vladimir Putin». OCCRP. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
  17. «OCCRP announces 2015 Organized Crime and Corruption 'Person of the Year' Award». OCCRP. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
  18. OCCRP Staff. «DANSKE BANK». OCCRP (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  19. OCCRP Staff. «Joseph Muscat». OCCRP (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  20. «Person of the Year · 2020 Winner: Jair Bolsonaro». OCCRP. 2020. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին.
  21. «OCCPR Website». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 22,5 22,6 22,7 22,8 OCCRP. «About Us». www.occrp.org. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
  23. «Impact to Date». OCCRP. 2020 թ․ մարտի 31.
  24. «EUnet Hosting - Domain Name Parking».
  25. «Hetq - Новости, статьи и расследования». 2016 թ․ ապրիլի 15.
  26. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  27. «atlatszo.hu».
  28. «MANS — Mreža za afirmaciju nevladinog sektora».
  29. «Re:Baltica». Re:Baltica.
  30. «СКУП». СКУП. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  31. «Bivol.bg». Bivol.bg. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  32. «Головна». Слідство.Інфо - Агенція журналістських розслідувань.
  33. «České centrum pro investigativní žurnalistiku - České centrum pro investigativní žurnalistiku».
  34. OCCRP. «OCCRP Network Members». www.occrp.org. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
  35. «Romanian Politician Named in Scandal Hits Back at Journalists: Peace is Over». Organized Crime and Corruption Reporting Project. 2017 թ․ հուլիսի 17.
  36. «European Press Prize 2015 Winners Announcement». PR Newswire. 2016 թ․ ապրիլի 15.
  37. «2015 IRE Award winners». IRE. 2016 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 23-ին.
  38. «OCCRP Finalist for Pearl Award». OCCRP. 2010 թ․ մարտի 18.
  39. «OCCRP Wins Daniel Pearl Global Investigative Journalism Award». HETQ. 2011 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
  40. «Offshore Crime, Inc».
  41. «stories on crime, corruption and public health are Daniel Pearl Awards finalists». ICIJ. 2013 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 12-ին.
  42. «Memorandum submitted by Drew Sullivan». Culture, Media and Sport Select Committee of the House of Commons of the United Kingdom. January 2009.
  43. «First Bank – First Family».
  44. GIJN Staff (2013 թ․ հոկտեմբերի 15). «Global Shining Light Award Winners Announced». Global Investigative Journalism Conference 2013.
  45. «Playing Defense». American Journalism Review. June 2010. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին.
  46. «ICIJ Wins Tom Renner Award». OCCRP. 2009 թ․ ապրիլի 2.
  47. «Radio Free Europe / Radio Liberty». RadioFreeEurope/RadioLiberty.
  48. «Azerbaijani President's Daughters Tied To Fast-Rising Telecoms Firm». RadioFreeEurope/RadioLiberty.
  49. «Azerbaijan Fails to Investigate Harassment of OCCRP Reporter».
  50. OCCRP. «Azerbaijan's President Awarded Family Stake in Gold Fields».
  51. OCCRP. «President's Family Benefits from Eurovision Hall».
  52. «The Khadija Project sektora».
  53. «OCCRP blocked in Azerbaijan». Meydan.TV (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել