Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում (անգլ.՝ International Consortium of Investigative Journalists), ավելի քան 100 երկրներից 280 հետաքննող լրագրողներից և գրեթե 100 մեդիա կազմակերպություններից կազմված համաշխարհային անկախ ցանց[3]։ Գլխամասը գտնվում է Վաշինգտոնում, աշխատակիցներ կան նաև Ավստրալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Հունգարիայում, Սերբիայում, Բելգիայում և Իռլանդիայում[4]։
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն և ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրված | 1997 |
Գլխադասային գրասենյակ | Վաշինգտոն, ԱՄՆ |
Ղեկավար | Ջերարդ Ռայլ |
Վերադաս կազմակերպություն | Հանրային ամբողջականության կենտրոն |
Հիմնադիր | Հանրային ամբողջականության կենտրոն և Charles Lewis? |
Պարգևներ | |
Կայք | icij.org(անգլ.) |
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը 1997 թվականին հիմնադրել է ամերիկացի լրագրող Չարլզ Լյուիսը՝ որպես Հանրային ամբողջականության կենտրոն ՀԿ-ի (անգլ.՝ Center for Public Integrity) նախաձեռնություն[5]։ Նպատակն էր բացահայտել հանցագործություններն ու կոռուպցիան, որոնք դուրս էին գալիս ազգային սահմանների շրջանակից։ 2017 թվականին ցանցը դարձավ ամբողջովին անկախ կազմակերպություն, որն ավելի ուշ ստացավ հասարակական կազմակերպության կարգավիճակ (501(c)(3))։ Կոնսորցիումը հետաքննում է բազմազան հարցեր՝ կապված միջսահմանային հանցագործությունների, կոռուպցիայի և իշխանությունների հաշվետվողականության հետ[6][7]։ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը բացահայտել է միջազգային ծխախոտագործական ընկերությունների կողմից հարկերից խուսափման և մաքսանենգության դեպք (2000)[8] և հետաքննության նոր հիմք ստեղծել՝ հանրայնացնելով Իրաքի և Աֆղանստանի պատերազմների ռազմական պայմանագրերը[6][7][9]։
«Պանամայի փաստաթղթերը» ավելի քան 100 մեդիա կազմակերպությունների համագործակցության արդյունք էր[10]՝ ներառյալ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) անդամները[11], տվյալների վրա աշխատող լրագրողները։ Հետաքննության մի մասը հրապարակվել է 2016 թվականի ապրիլի 3-ին՝ գրավելով համաշխարհային մեդիայի ուշադրությունը[12][13]։ Պանամայում գործող «Mossack Fonseca» իրավաբանական ընկերության 11.5 մլն գաղտնի ֆինանսական և իրավական փաստաթղթերի արտահոսքը պարունակում էր մանրամասն տեղեկատվություն ավելի քան 14000 հաճախորդների և ավելի քան 214000 օֆշորային կազմակերպությունների մասին, այդ թվում՝ բաժնետերերի և տնօրենների անուններ, որոնք հայտնի անձնավորություններ էին, պետության ղեկավարներ[14], պետական պաշտոնյաներ, ավելի քան 40 երկրների կառավարությունների ղեկավարներ կամ նրանց մերձավորներ[14][15][16]։ Գերմանական «Süddeutsche Zeitung» թերթն առաջինը ստացավ արտահոսած տվյալներն անանուն աղբյուրից 2015 թվականին[14]։ «Mossack Fonseca»-ի փաստաթղթերի վրա մեկ տարի աշխատելուց հետո Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի տնօրեն Ջերարդ Ռայլը նկարագրել է, թե ինչպես է օֆշորում գրանցված կազմակերպությունը «օգնել ընկերություններին և անձանց ստանալ հարկային արտոնություններ»՝ ներառյալ այն անձանց ու կազմակերպություններին, որոնց նկատմամբ Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ը պատժամիջոց էին կիրառել, քանի որ կապված են եղել Սիրիայի նախագահ Բաշշար ալ-Ասադի հետ[17]։
Պատմություն
խմբագրել1997 թվականին Հանրային ամբողջականության կենտրոնը նախաձեռնեց «առաջատար հետաքննող լրագրողների՝ աշխարհում առաջին գործող ցանցը»։ 2000 թվականին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումն արդեն կազմված էր 39 երկրից 75 համաշխարհային մեծ հեղինակություն ունեցող հետաքննող լրագրողներից[18]։
2014 թվականի նոյեմբերի սկզբին կոնսորցիումն իր «Լյուքսեմբուրգի արտահոսքը» հետաքննության մեջ բացահայտեց, որ վարչապետ Ժան Կլոդ Յունկերի կառավարման ժամանակ Լյուքսեմբուրգը դարձել է կազմակերպությունների՝ հարկերի խուսափման եվրոպական կենտրոնը[19]։
2015 թվականի փետրվարին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կայքը հրապարակեց հրապարակեց Շվեյցարիայում բանկային հաշիվների վերաբերյալ «Շվեյցարական արտահոսք։ Մութ գումարներ՝ քողարկված բանկային գաղտնիությամբ» հետաքննությունը, որն ինֆորմացիա էր պարունակում HSBC բանկի 100000 հաճախորդների և նրանց բանկային հաշիվների վերաբերյալ։
2017 թվականի փետրվարին կոնսորցիումը դարձավ ամբողջովին անկախ կազմակերպություն, որն այժմ ղեկավարվում է երեք կոմիտեների կողմից՝ ավանդական տնօրենների խորհուրդը, Խորհրդատվական կոմիտեն, որը բաղկացած է աջակիցներից և Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի ցանցային կոմիտեն[20]։
Նույն թվականի հուլիսին կազմակերպությունը ստացել է հասարակական կազմակերպության կարգավիճակ[20]։
2017 թվականին կոնսորցիումը, «McClatchy Company»-ը և «Miami Herald»-ը արժանացել են Պուլիտցերյան մրցանակի՝ Բացատրողական լուսաբանում անվանակարգում՝ «Պանամայի փաստաթղթերի, վեց մայրցամաքներից ավելի քան 300 լրագրողների համագործակցությամբ ստեղծված պատմությունների շարքի համար, որը նպատակ ունի բացահայտել թաքնված ենթակառուցվածքը և օֆշորում հարկային արտոնությունների համաշխարհային մասշտաբը»[21]։ Ընդհանուր առմամբ, Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը Պանամայի փաստաթղթերի համար արժանացել է ավելի քան 20 մրցանակի[22]։
Ուշագրավ հետաքննություններ
խմբագրելԾխախոտագործության համաշխարհային արդյունաբերություն
խմբագրել2008-2011 թվականներին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը հետաքննել է համաշխարհային ծխախոտագործական արդյունաբերությունը՝ բացահայտելով, թե ինչպես են Philip Morris International և մի քանի այլ ծխախոտագործական ընկերություններն ինչ են անում՝ իրենց բիզնեսը Ռուսաստանում, Մեքսիկայում, Ուրուգվայում և Ինդոնեզիայում ընդլայնելու համար[23]։
Օֆշորային բանկերի բացահայտումներ
խմբագրելՀետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումն օֆշորային բանկերի վերաբերյալ հետաքննություններ անելու համար համագործակցել է The Guardian, BBC, Le Monde, the Washington Post, SonntagsZeitung, The Indian Express, Süddeutsche Zeitung և NDR լրատվամիջոցների հետ[24][25]։ Նրանք լուսաբանել են ամբողջ աշխարհում կառավարությունների կողմից կոռուպցիոն գործարքների, հարուստ մարդկանց կողմից հարկերի խուսափման մեխանիզմների և գաղտնի օֆշորային հաշիվների մասին[26]։
2011 թվականի հունիսին կոնսորցիումի հրապարակած հոդվածը պատմում էր, թե ինչպես է ավստրալիացի գործարարն օգնել իր հաճախորդներին օրինական ձևով գրանցել հազարավոր օֆշորային ընկերություններ, որոնցից «որոշները հետո ներգրավվել են նավթի, զենքի և գումարների միջազգային գործարքներում»[27]։
2013 թվականի ապրիլին հրապարակված մի հոդված (Օֆշորային արտահոսք) պարունակում էր 130000 օֆշորային բանկային հաշիվների մանրամասներ, որոնցից որոշներով միջազգային հարկային խարդախություններ են կատարվել[28]։
2014 թվականի սկզբին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը բացահայտեց, որ Չինաստանի քաղաքական և ֆինանսական էլիտայի բարեկամները խուսափում են հարկերից՝ օֆշորում թաքցնելով իրենց հարստությունը։
2019 թվականի հուլիսին հրապարակված Մավրիկիոսի արտահոսքը ցույց տվեց, թե Մավրիկիոսն ինչպես է օգտագործվել հարկերից խուսափելու համար։
2020 թվականի հունվարին Լուանդայի արտահոսքը բացահայտում էր, թե ինչպես է Անգոլայի ամենահարուստ կինը՝ Իզաբել դուշ Սանտուշ, օգտագործել արևմտյան խորհրդականներին՝ հարստություն կուտակելու նպատակով[29]։ Հետաքննությունը երևան հանեց տասնյակ կոռուպցիոն գործարքներ, որոնք դուշ Սանտուշին դարձրել էին Աֆրիկայի ամենահարուստ կինը, իսկ նավթով և ադամանդով հարուստ Անգոլային՝ աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը[30]։ Հետաքննությունը ցույց տվեց, թե ինչպես էին դոս Սանտոսը և ամուսինը՝ Սինդիկա Դոկոլոն, կառուցել իրենց կայսրությունը՝ օգտվելով բազում գաղտնի օֆշորային տիրույթներից[31]։
Պանամայի փաստաթղթեր
խմբագրելԳերմանական «Süddeutsche Zeitung» թերթն անանուն աղբյուրից ստացավ 11.5 մլն գաղտնի փաստաթղթեր, որն արտահոսք էր Պանամայում գործող «Mossack Fonseca» ընկերությունից[32]։ Այսպես կոչված Պանամայի փաստաթղթերը մանրամասն տեղեկատվություն էին պարունակում ավելի քան 214000 օֆշորային ընկերությունների մասին՝ ներառյալ բաժնետերերի և տնօրենների անուններ, որոնց թվում նաև կառավարության անդամներ կային, ավելի քան 40 երկրների կառավարության ղեկավարների բարեկամներ կամ նրանց հետ փոխկապակցված անձինք[14][16]։ Արտահոսքի պատճառով Իսլանդիայի վարչապետ Սիգմյունդյուր Դավիդ Գյուննլյոյգսոնը ստիպված էր հրաժարական տալ 2016 թվականի ապրիլի 5-ին[13]։ 2016 թվականի ապրիլի 4-ի դրությամբ փաստաթղթերի ուսումնասիրությանը[17] մասնակցել էր ավելի քան 107 մեդիա կազմակերպություն 76 երկրից[33]՝ ներառյալ «BBC Panorama»-ը և «The Guardian»-ը[33]։ Պանամայի փաստաթղթերի արտահոսքի հետևանքով Պակիստանի Գերագույն դատարանը միացյալ հետաքննական թիմ կազմավորեց՝ տվյալ գործը հետաքննելու համար և 2017 թվականի հուլիսի 28-ին վարչապետ Նավաս Շարիֆին զրկեց երբևէ պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից։
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը և «Süddeutsche Zeitung»-ը Պանամայի փաստաթղթերն ստացել են 2015 թվականին և բաժանել ավելի քան 80 երկրի 107 մեդիա կազմակերպությունների 400 լրագրողների միջև[33]։ Ըստ Նյու Յորք Թայմսի[13]՝
Դրախտային փաստաթղթեր
խմբագրել2017 թվականին գերմանական «Süddeutsche Zeitung» թերթը ձեռք բերեց 13.4 մլն արտահոսած նիշքեր (հայտնի Պանամայի փաստաթղթեր անվամբ)[34][35]՝ հարկային արտոնությունների վերաբերյալ, որն արտահոսք էր Բերմուդյան կղզիներում գործող, աշխարհի ամենամեծ օֆշորային իրավաբանական ընկերությունից՝ «Appleby»-ից։ Փաստաթղթերը նրանք փոխանցեցին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին, որն էլ՝ 95 մեդիա կազմակերպությունների[35]։ Բացահայտվեց, որ «Appleby» ընկերության կողմից օգտագործվող հարկային արտոնություններից շատերը գործում են Մեծ Բրիտանիայի տարածքի մեջ մտնող Կայմանյան կղզիներում, որն ընկերություններից կամ անձանցից հարկեր չի գանձում իր տարածքից դուրս աշխատած գումարներից[35][36]։ Դրախտային փաստաթղթերը բացահայտեցին աշխարհի ամենահզոր մարդկանց և ընկերությունների օֆշորային գործունեությունը[34]։
Պանդորայի փաստաթղթեր
խմբագրել2021 թվական հոկտեմբերի 3-ից[37][38] Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը սկսեց հրապարակել 11.9 մլն արտահոսած փաստաթղթեր (ընդհանուր 2.9 TB ծավալով)։ Ըստ կոնսորցիումի՝ փաստաթղթերի արտահոսքը ֆինանսական թաքնված գործարքների դեռևս գոյություն ունեցող ամենամեծ բացահայտումն է, որը ներառում է փաստաթղթեր, լուսանկարներ, էլեկտրոնային նկարներ և էքզել ֆայլեր Պանամայում, Շվեյցարիայում և ԱՄԷ-ում գործող 14 ֆինանսական ընկերություններից[39][40]։ Այս արտահոսքն իր ծավալով գերազանցում է 2016 թվականին Պանամայի փաստաթղթերի արտահոսքին, որը պարունակում էր 11.5 մլն գաղտնի փաստաթղթեր[41][42][43][44]։
Տվյալների լրագրություն
խմբագրելՊանամայի փաստաթղթերի և Դրախտային փաստաթղթերի հետաքննությունների ժամանակ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը սովորել և կիրառել է բազմազան տեխնոլոգիաներ տեռաբայթանոց կարգավորված և անկանոն տվյալների (օրինակ՝ էլեկտրոնային նամակներ, pdf-ներ, ինչպես պետքական ինֆորմացիան զտել տվյալներից) հիման վրա միջազգային համագործակցություն կազմակերպելու համար։ Օգտագործված տեխնոլոգիաներից էին Neo4J գրաֆիկական տվյալների շտեմարանի կառավարման համակարգը և «Linkurious»-ը՝ տվյալներ որոնելու և վիզուալացնելու համար[45]։ Տվյալներով հարուստ այս նախագծերում ներգրավված էին ոչ միայն փորձառու հետաքննող լրագրողներ, այլև տվյալների լրագրողներ և ծրագրավորողներ։
Մրցանակներ
խմբագրելՀետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը երկու տարին մեկ շնորհում էր Դենիել Փերլի անվան մրացանակ՝ միջազգային հայտնի հետաքննության համար։ Ներկայումս մրցանակը չի շնորհվում[20][46][47][48][49][50]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.pulitzer.org/winners/international-consortium-investigative-journalists-mcclatchy-and-miami-herald
- ↑ https://www.uliege.be/cms/c_9266244/fr/docteurs-honoris-causa-sur-proposition-des-autorites-de-l-uliege
- ↑ «About the ICIJ - International Consortium of Investigative Journalists» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «ICIJ history - ICIJ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Vasilyeva, Natalya; Anderson, Mae (2016 թ․ ապրիլի 3). «News Group Claims Huge Trove of Data on Offshore Accounts». The New York Times. Associated Press. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ 6,0 6,1 «About». ICIJ. 2016 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ 7,0 7,1 {{cite web|url=«About the ICIJ». www.icij.org.
- ↑ Beelman, Maud; Campbell, Duncan; Ronderos, Maria Teresa; Schelzig, Erik J. (2000 թ․ հունվար), «Major Tobacco Multinational Implicated in Cigarette Smuggling, Tax Evasion, Documents Show», International Consortium of Investigative Journalists
- ↑ «Gerard Ryle». ICIJ/ Center for Public Integrity.
- ↑ «About the investigation». www.icij.org. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «ICIJ/OCCRP Panama Papers project yields unprecedented access to high level offshore corruption». www.occrp.org (անգլերեն). Organized Crime and Corruption Reporting Project. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «The International Consortium of Investigative Journalists». ICIJ. 2016 թ․ ապրիլ. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 Board, The Editorial (2016 թ․ ապրիլի 5). «The Panama Papers' Sprawling Web of Corruption». New York Times. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 Vasilyeva, Natalya; Anderson, Mae (2016 թ․ ապրիլի 3). «News Group Claims Huge Trove of Data on Offshore Accounts». The New York Times. Associated Press. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Garside, Juliette; Pegg, David (2016 թ․ ապրիլի 6). «Panama Papers reveal offshore secrets of China's red nobility: Disclosures show how havens such as British Virgin Islands hide links between big business and relatives of top politician». The Guardian. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ 16,0 16,1 «Panama Papers: The Power Players». International Consortium of Investigative Journalists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ 17,0 17,1 Epatko, Larisa (2016 թ․ ապրիլի 4). «Here's what we know so far about the leaked Panama papers». PBS. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «2000 Center for Public Integrity Annual Report» (PDF). Center for Public Integrity. 2000. էջ 27. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «Luxembourg tax files: how tiny state rubber-stamped tax avoidance on an industrial scale». The Guardian. 2014 թ․ նոյեմբերի 5.
- ↑ 20,0 20,1 20,2 «About the ICIJ». www.icij.org. ICIJ. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Explanatory Reporting». www.pulitzer.org. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «ICIJ's Awards». www.icij.org. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Freudenberg, Nicholas (2014 թ․ հունվարի 21). Lethal But Legal: Corporations, Consumption, and Protecting Public Health. էջ 344. ISBN 9780199937196.
{{cite book}}
:|work=
ignored (օգնություն) - ↑ Pitzke, Marc (2013 թ․ ապրիլի 4). «Offshore Leaks: Vast Web of Tax Evasion Exposed». Spiegel Online. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Offshore secrets: what is the Guardian investigation based on?». London: guardian.co.uk. 2012 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Guevara, Marina Walker; Hager, Nicky; Cabra, Mar; Ryle, Gerard; Menkes, Emily. Who Uses the Offshore World (Report). Secrecy for Sale: Inside the Global Offshore Money Maze. International Consortium for Investigative Journalists. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Ryle, Gerard (2011 թ․ հունիսի 28). «Inside the shell: Drugs, arms and tax scams». Secrecy for sale: inside the global offshore money maze. ICIJ. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Gerard Ryle (2014 թ․ հունվարի 21). «China's elite linked to secret offshore entities». ICIJ. Վերցված է 2014 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Western advisers helped an autocrat's daughter amass and shield a fortune». www.icij.org. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Luanda Leaks | Africa's richest woman exploited family ties, shell companies and inside deals». www.icij.org. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Explore: How to build a business empire». www.icij.org. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «DocumentCloud 149 Results Source: Internal documents from Mossack Fonseca (Panama Papers) – Provider: Amazon Technologies / Owner: Perfect Privacy, LLC USA». Center for Public Integrity. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ 33,0 33,1 33,2 «Panama Papers: Government announces creation of 'panel of experts'», BBC News, BBC, 2016 թ․ ապրիլի 7, Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին
- ↑ 34,0 34,1 «ICIJ releases new investigation: the Paradise Papers». International Consortium of Investigative Journalists (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ 35,0 35,1 35,2 McIntire, Mike; Chavkin, Sasha; Hamilton, Martha M. (2017 թ․ նոյեմբերի 5). «Commerce Secretary's Offshore Ties to Putin 'Cronies'». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «'Paradise Papers' documents touch Trump administration». POLITICO. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Miller, Greg; Cenziper, Debbie; Whoriskey, Peter (2021 թ․ հոկտեմբերի 3). «Pandora Papers - A Global Investigation - Billions Hidden Beyond Reach - Trove of secret files details opaque financial universe where global elite shield riches from taxes, probes and accountability». The Washington Post. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Pandora Papers: A simple guide to the Pandora Papers leak». BBC News (բրիտանական անգլերեն). 2021 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Offshore havens and hidden riches of world leaders and billionaires exposed in unprecedented leak - ICIJ». www.icij.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Pandora Papers: Secret wealth and dealings of world leaders exposed». BBC News. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Bigger than Panama: Several Pakistani names on upcoming Pandora Papers | SAMAA». Samaa TV (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Pandora Papers: Exposé featuring financial secrets of high-profile individuals to be released Sunday». www.geo.tv (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «ICIJ set to release Pandora Papers same like Panama Papers». Dunya News. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Ghumman, Faisal Ali (2021 թ․ հոկտեմբերի 2). «ICIJ 'to release' Pandora Papers (Panama-2) also involving Pakistanis tomorrow». GNN - Pakistan's Largest News Portal (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Ghosh, Shona (2017 թ․ նոյեմբերի 8). «How a nerdy Swedish database startup with $80m in funding cracked the Paradise Papers». Business Insider. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Razzle-Dazzle 'Em Ethics Reform». New York Times. 2016 թ․ հունիսի 26. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Galvin, Kevin (1996). «Buchanan Campaign Chief Has Military Ties». Associated Press.
- ↑ Goldstein, Steve (1996 թ․ փետրվարի 16). «'Outsider' Runs Filled With 'Insider' Advisers». Philadelphia Inquirer. Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Frequently Asked Questions». Center for Public Integrity. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «The States Get a Poor Report Card». New York Times. 2012 թ․ մարտի 19. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.