Ջոզեֆ Մուսկատ (մալթ.՝ Joseph Muscat, հունվարի 22, 1974(1974-01-22)[1][2][3], Pietà[4][5][6]), մալթացի պետական և քաղաքական գործիչ։ Մալթայի վարչապետը 2013 թվականի մարտի 11-ից մինչև 2020 թվականի հունվարի 13-ը։

Ջոզեֆ Մուսկատ
 
Կուսակցություն՝ Մալթայի աշխատավորների կուսակցություն
Կրթություն՝ Մալթայի համալսարան, Բրիստոլի համալսարան և Ալոյսիուսի վարժարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և լրագրող
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հունվարի 22, 1974(1974-01-22)[1][2][3] (50 տարեկան)
Ծննդավայր Pietà[4][5][6]
Քաղաքացիություն  Մալթա[7]
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ջոզեֆ Մուսկատը ծնվել է Մալթայի մայրաքաղաք Վալետայի արվարձանում 1974 թվականի հունվարի 22-ին։ 1996 թվականին ավարտել է Մալթայի համալսարանի Քաղաքագիտություն ֆակուլտետը։ Մասնագիտական կառավարում է սովորել Բրիստոլի համալսարանում։

Մուսկատը լրագրող է աշխատել Լեյբորիստական կուսակցության ռադիոկայանում։ 20-րդ դարի վերջին Ջոզեֆ Մուսկատը գլխավորել է Լեյբորիստական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը։ 2008 թվականի խորհրդարանական ընտրություններում լեյբորիստների պարտությունից հետո կուսակցության առաջնորդ Ալֆրեդ Սանտը հրաժարական է տվել։ Մուսկատը գլխավորել Է Լեյբորիստական կուսակցությունը՝ հաղթելով Ջորջ Աբելային, որն այդ ժամանակ Մալթայի նախագահն էր։ Նա նաև 2008 թվականից դարձել է ընդդիմության առաջնորդը երկրի խորհրդարանում։

Լորենս Գոնզիի կառավարությունը պարտություն է կրել 2013 թվականի բյուջեի քվեարկության ժամանակ[9][10], ինչը նման է կառավարությանը անվստահության քվե հայտնելուն։ Գոնզին հայտարարել Է հունվարի 7-ին խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը ցրելու և մարտի 9-ին ընտրություններ նշանակելու մասին[11]։ Այս ընտրություններում հաղթանակ է տարել Մալթայի Լեյբորիստական կուսակցությունը՝ հավաքելով ընտրողների ձայների մոտ 55 %-ը[12]։

Դրանից հետո 2013 թվականի մարտի 11-ին Ջոզեֆ Մուսկատը նշանակվել է երկրի վարչապետ[13]։ 15 տարի անց լեյբորիստները վերադարձել են իշխանության խորհրդարան։

Հրաժարական խմբագրել

Մուսկատի զանգվածային բողոքների արդյունքում 2017 թվականին լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության հետաքննության կապակցությամբ 2019 թվականի դեկտեմբերի 1-ին հայտարարել է 2020 թվականի հունվարի կեսերից պաշտոնաթողության մասին[14]։

Ընտանիք խմբագրել

Ջոզեֆ Մուսկատը ամուսնացած է և ունի երկու երկվորյակ դուստր։

Փաստեր խմբագրել

  • Ջոզեֆ Մուսկատը առաջին երկու ամիսների ընթացքում աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն էր։
  • Ջոզեֆ Մուսկատը դարձել է Մալթայի ամենաերիտասարդ վարչապետը անկախության ողջ ընթացքում։

Պարգևներ խմբագրել

Մալթայի պարգևներ