Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան

չեխական ընկերություն

Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը (անգլ․ Radio Free Europe/Radio Liberty (RFE/RL)) միջազգային լրատվական ծառայություն է։ Այն կազմվել է 1949թ․ հիմնադրված Ազատ Եվրոպա ռադիոկայանի (Radio Free Europe) և 1953թ․ հիմնադրված Ազատություն ռադիոկայանի (Radio Liberty) միացումից 1976թ․։ Այն ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների համաշխարհային հեռարձակման գործակալության կողմից՝ որպես մասնավոր դրամաշնորհառու։ Ըստ ԱՄՆ օրենսդրության, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը պարտավոր է փաստական, օբյեկտիվ և պրոֆեսիոնալ լրատվություն մատուցել իր լսարանին և ԱՄՆ Կառավարության ներկայացուցիչները իրավունք չունեն միջամտել ռադիոկայանի լուսաբանմանը։ Ռադիոկայանի առաքելությունն է նպաստել ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների կայացմանն ու առաջ մղել մարդու իրավունքները՝ հաղորդելով լրատվություն երկրներում, որտեղ ազատ մամուլն արգելված է կառավարության կողմից կամ ամբողջովին հաստատված չէ[7]։

Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան Չեխիա
Изображение логотипа
Տեսակռադիոկայան
Հիմնադրված է1949 և դեկտեմբերի 12, 1994[1]
ՀիմնադիրԱՄՆ դաշնային կառավարություն[2]
ՎայրՊրահա, Չեխիա և Պրահա, Չեխիա[1]
Երկիր ԱՄՆ և  Չեխիա[3][4][1]
ՏնօրենJamie Fly?[5]
Գլխավոր անձինքԴեյզի Սինդըլար (պրեզիդենտը սկսած Հունիսի 27-ից, 2020թ․).
Հրայր Թամրազյան
(հայկական ծառայության տնօրեն)
Ընդհանուր ակտիվներ114 մլն $ (2022)[6]
Հասույթ132 մլն $ (2022)[6]
ՆախկինԱզատ Եվրոպա Ռադիոկայան
Ազատություն Ռադիոկայան
Կայքrferl.org(անգլ.)
 Radio Free Europe/Radio Liberty Վիքիպահեստում

Միջազգային ծածկույթը

խմբագրել

Կազմակերպությունը գործում է 23 երկրներում՝ 27 լեզուներով։ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Հյուսիսային Կովկաս,Ռուսաստան, Տաջիկստան, Թաթարստան, Բաշկիրիա, Թուրքմենստան, Ուկրաինա, Ուզբեկստան, Բալկաններ, Հունգարիա, Ռումինիա, Բուլղարիա, Աֆղանստան, Իրան, Պակիստան ։ Նրա մեջ են մտնում նաև "Ներկա Ժամանակ" ռուսերեն հեռուստատեսությունև և տեղեկատվության ճշմարտացիությունը ստուգող Պոլիգրաֆ․ինֆո կայքը։ Միավորելով 600 լրագրողներ, 1,300 ֆրիլանսերներ և 21 տեղական բյուրոներ, Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը խոշորագույն լրատվական կազմակերպություններից է.[8]

Հայկական ծառայությունը

խմբագրել

Հայերեն լեզվով ծառայությունը հեռարձակվում է 1953 թվականի մարտի 18-ից։ Ռադիոկայանի երևանյան բյուրոն տեղակայված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացու փող., 15 շենք հասցեում։ Տնօրենն է Հրայր Թամրազյանը։ Աշխատակիցների թիվը տատանվում է 16-ից մինչև 50-ը սահմաններում[9]։

Վարքականոնը

խմբագրել

Ռադիոկայանի լրագրողների և թղթակիցներից պարտավորվում են պահպանել ճշգրտություն, անկողմնակալություն, վերլուծություն, մեկնաբանություն և խմբագրականներ, չափավոր և հարգալից տոն, թարոզչությունից խուսափում, էթիկական բարձր չափանիշներ[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Administrativní registr ekonomických subjektů
  2. Radio Free EuropeEncyclopædia Britannica Online, 2023.
  3. Aligned ISNI and Ringgold identifiers for institutions // zenodo — 2017. — doi:10.5281/ZENODO.758080
  4. https://www.lobbyfacts.eu/datacard/radio-free-europe-radio-liberty?rid=306971146193-72
  5. https://pressroom.rferl.org/a/rferl-welcomes-back-jamie-fly-as-president/31086557.html
  6. 6,0 6,1 Nonprofit Explorer: Research Tax-Exempt Organizations
  7. 7,0 7,1 «Մեր մասին». Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.
  8. «RFE/RL Language Services» [Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի ծառայության լեզուները]. Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.
  9. «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի երևանյան բյուրո». Սփյուռ. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
  1. Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի հայաստանյան բյուրոյի կայքը
  2. Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի գլխավոր կայքը