Ռաուլ Կաստրո Ռուս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաստրո Ռուս (այլ կիրառումներ)
Ռաուլ Մոդեստո Կաստրո Ռուս (իսպ.՝ Raúl Modesto Castro Ruz, հունիսի 3, 1931[1][2][3][…], Բիրան, Օրյենտե, Republic of Cuba), կուբացի քաղաքական և ռազմական գործիչ, Կուբայի հեղափոխական զինված ուժերի բանակի գեներալ, միակուսակցական Կուբայի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար (2011-2021), հաջորդել է ավագ եղբորը՝ Ֆիդել Կաստրոյին։
Ռաուլ Կաստրո Ռուս | |
![]() | |
Կուսակցություն՝ | Կուբայի կոմունիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Belen Jesuit Preparatory School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | հունիսի 3, 1931[1][2][3][…] (91 տարեկան) |
Ծննդավայր | Բիրան, Օրյենտե, Republic of Cuba |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Անգել Կաստրի ի Արգիզ |
Մայր | Lina Ruz González? |
Ամուսին | Վիլմա Էսպին |
Զավակներ | Մարիելա Կաստրո և Ալեխանդրո Կաստրո Էսպին |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Մասնակցել է Մոնկադա զորանոցի վրա 1953 թվականի հուլիսի 26-ի հարձակմանը։ Ձերբակալվել է և ազատվել ներմամբ 1955 թ.-ին։ 1956 թվականի դեկտեմբերի 2-ին մի խումբ հեղափոխականների հետ «Դրանմա» նավով ափ է դուրս եկել Օրիենտե նահանգում և մարտնչել Բատիստայի դիկտատուրայի դեմ։ 1959 թ.-ի հունվարի հեղափոխությունից հետո՝ Հեղափոխական զինված ուժերի նախարար։
Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1979 թ.)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 278)։ |