Ջեյքոբ Զումա

ՀԱՀ 4-րդ նախագահ

Ջեյքոբ Գեդլեյիհլեկիսա Զումա (անգլ.՝ Jacob Gedleyihlekisa Zuma, ապրիլի 12, 1942(1942-04-12)[1][2][3][…], Nkandla, Թագավոր Կետչվայո, Կվազուլու-Նատալ, ՀԱՀ), Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նախկին, թվով չորրորդ նախագահը։ Ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2009 թվականին, իսկ 2018 թվականի փետրվարի 14-ին հրաժարական է ներկայացրել է լքել այն[7]։ Զուման հայտնի է նաև «ՋեյԶի» մականունով և «Էմշոլոզի» տոհմական անունով[8][9][10]։

Ջեյքոբ Զումա
Jacob Zuma
Ջեյքոբ Զուման Ջակարտայում, 2017 թ․
ՀԱՀ չորրորդ նախագահ
9 տարի
Նախորդող Կգալեմա Մոտլանտե
Հաջորդող Սիրըլ Ռամափոսա
Աֆրիկայի Ազգային Կոնգրեսի նախագահ
2007 դեկտեմբերի 18 - 2017 դեկտեմբերի 18
Հաջորդող Սիրըլ Ռամափոսա
 
Կուսակցություն՝ Աֆրիկյան ազգային կոնգրես և Հարավաֆրիկյան կոմունիստական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք բողոքականություն
Ծննդյան օր ապրիլի 12, 1942(1942-04-12)[1][2][3][…] (82 տարեկան)
Ծննդավայր Nkandla, Թագավոր Կետչվայո, Կվազուլու-Նատալ, ՀԱՀ
Քաղաքացիություն  ՀԱՀ[4] և  Հարավաֆրիկյան Միություն
Ի ծնե անուն անգլ.՝ Jacob Gedleyihlekisa Zuma
Ամուսին Գերտրուդե Սիզակելե Խումալո (1973)
Քեյթ Մանտշո (1976-2000)[5]
Նկոսազանա Դլամինի-Զումա(1982-1998)
Նոմպումելելո Նտուլի(2008)
Կաղապար:Marriage[6]
Գլորիա Բոնգեկիլե Նգեմա(2012)
Զավակներ Thuthukile Zuma?, Gugulethu Zuma-Ncube?, Duduzane Zuma?, Sinqumo Zuma?, Mziwoxolo Edward Zuma?, Mxolisi (Saady) Zuma? և Duduzile Zuma-Sambudla?
 
Պարգևներ
Բանի շքանշանի Մեծ Խաչի ասպետ Խոսե Մարտի շքանշան Աբդուլազիզ ալ-Սաուդի շքանշան Order of the Eagle of Zambia և Սերբիայի Հանրապետության օրդեն

1999-ից 2005 թվականը եղել է Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանի նապագահ[11][12]։ 2005 թվականին Թաբո Մնեկին հեռացրել է Զումային պաշտոնից, երբ վերջինիս ֆինանսական խորհրդատուն՝ Սչաբիր Շայկը, մեղադրվել է կաշառակերության մեջ։ 2007 թվականի դեկտեմբերի 18-ին ներկայացված բոլոր մեղադրանքներից հետո Զուման այնուամենայնիվ հաղթանակ է կրել հակառակորդ Մբեկիի դեմ և ընտրվել է Աֆրիկյան Ազգային Կոնգրեսի (ԱԱԿ) նախագահ։ 2008 թվականի սեպտեմբերի 20-ին ԱԱԿ-ի Գործադիր Իշխանության Ազգային Կոմիտեն հեռացրել է Մբեկիի պաշտոնից, ինչից հետո վերջինս հրաժարական է ներկայացրել[13]։ Պաշտոնազրկության որոշումը կայացվել է, երբ հարավաֆրիկայն բարձրագույն դատավոր Քրիտոֆեր Նիկոլսոնը մեղադրել է Մբեկիին Ազգային Անվտանգության Ծառայության աշխատանքներին անրօրինականորեն միջամտելու մեջ՝ ներառյալ Ջեյքոբ Զումայի գործը։2009 թվականի ընտրություններին ԱԱԿ-ն Զումայի առաջնորդությամբ հաղթանակի է հասել, ինչից հետո վերջինս ՀԱՀ-ի նախագահ է ընտրվել։ 2012 թվականի Մանգաունգում անցկացվող ԱԱԿ ժողովի ժամանակ Զուման մեծամասնության ձայների օգնությամբ վերընտրել է ԱԱԿ նախագահի պաշտոնում՝ հաղթահարելով հակառակորդ Կգալեմա Մոտլանտեին։ Առաջնորդի պաշտոնը պաշտպանելուց հետո շարունակում է նախագահել երկիրը մինչև 2014 թվականի հանրային ընտրությունը[14]։ Կուսակցությունը, սակայն, կորցրել է հանրության աջակցությունը, ինչի պատճառը հանդիսացել է ղեկավարի հանդեպ շարունակ աճող դժգոհությունը։

Կառավարման տարիների ընթացքում Զուման հանդիպել է բազմաքանակ օրինական խոչընդոտների։ 2005 թվականին մեղադրվել է բռնաբարության մեջ և ձերբակալվել, սակայն քիչ անց ազատվել կալանքից։ Խորհրդատու Սչաբիր Շայկի խարդախության և կաշառակերության մեղադրանքներին հետապնդել են Զումայի հանդեպ օրինախախտության կասկածները, որոնք երկար ժամանակահատված ստիպել են նրան պայքարել իր անմեղությունը պաշտանելու համար։

2009 թվականի ապրիլի 6-ին ԱԱԾ-ն հանել է Զումայի հանդեպ բոլոր մեղադրանքները, առաջնորդվելով քաղաքական ազդեցությամբ, և բախվել է հակառակորդ կուսակցական ուժերի դժգոհությանը և մարտահրավերներին։ Այս գործը շարունակել է քննվել մինչև 2018 թվականի փետրվար ամիսը։ Ըստ վիճակագրության Զումայի կառավարման տարիների ընթացքում ՀԱՀ-ի տնտեսությունը կրել է 86 միլիարդ ԱՄՆ դոլարի կորուստ[15]։ Նա նաև հայտնվել է որոշ հոդվածներում, որտեղ մեղադրվել է ազդեցիկ Գուպտա ընտանիիքի միջոցով կառավարության սեփականաշնորհման մեջ։ Բազում անգամ ցուցաբերել անվստահ վարքագիծ և՛ խորհրդարանում, և՛ կուսակցությունում, սակայն կարողացել է պահել իր պաշտոնը։

2017 թվականի դեկտեմբերի 18-ին Յոհանսբերգի Նասրեք քաղաքում անցկացված ԱԱԿ ժողովի ժամանակ Սիրըլ Ռամաֆոսան ընտրվել է Զումային հաջորդող[16]։ Հետագա ամիսների ընթացքում նախագահի հանդեպ լարվածության զգալի աճը հանգեցրել է նրան, որ ԱԱԿ-ն հանել է Զումային նախագահի պաշտոնից։ Անվստահության ալիքին բախվելուց հետո՝ 2018 թվականի փետրվարի 14-ին Ջեյքոբ Զուման հրաժարական է ներկայացրել[17]։ Նրան հաջորդել է Ռամաֆոսան, հրաժականի անմիջապես հաջորդ օրը։

2021 թվականի սեպտեմբերին արդարադատությունը հաստատեց obեյկոբ umaումայի դատապարտումը 15 ամսվա ազատազրկման։

Վաղ կյանք և քաղաքական կարիերա խմբագրել

Զուման ծնվել է Նատալ պրովինցիայի Նկանդլա քաղաքում (այժմ ԿվաԶուլու-Նատալ պրովինցիայի մաս)[18]։ Հայրը ոստիկան էր և մահացել է, երբ Զուլան դեռ հինգ տարեկան էր[19]։ Մայրը տնային տենտեսուհի էր[20]։ Նրա միջին անունը՝ Գեդլեյիհլեկիսան, զուլուերենում նշանակում է «անձ, որը ծիծաղում է` միաժամանակ վնաս պատճառելով»[21]։ Ֆորմալ կրթություն չի ստացել[22]։

Կյանքի վաղ տարիների ընթացքում Զուման անընդհատ փոխել է բնակավայրը՝ շրջելով Նատալ պրովինցիայի տարբեր շրջաններում և Դուրբանի արվարձաններում[23]։ Ունի երկու եղբայր՝ Մայքլ և Ջոսեֆ[24]։

Բանտարկում և աքսոր խմբագրել

Զուման քաղաքանությունով սկսել է հետաքրքրվել մանուկ հասակից։ 1959 թվականին համալրել է «Աֆրիկայի Ազգային Կոնգրես» կուսակցության շարքրերը։ 1961 թվականին ՀԱՀ-ի կառավարությունը արգելափակում է ԱԱԿ-ն, ինչից մեկ տարի անց նա դարձել է «Ումկոնտո վե Սիզվե»-ի ակտիվ անդամ[25]։

Այդ տարում Զուման 45 սկսնակների հետ միասին արևմտյան Տրանսվալի Զերաստ բնակավայրի մոտ (ներկայումս Նորթ Վեսթ պրովինցիայի մասն է) ձերբակալվում է[26]։ Նա մեղադրվել է ափարթեիդ կառավարության դեմ դավադրություն հարուցելու մեջ, ինչի պատճառով ենթարկվել է 10 տարի ազատազրկման։ Բանտարկվել է Ռոբեն կղզում, Նելսոն Մանդելայի և այն նշանակավոր ԱԱԿ անդամների միասին[26]։ Բանտարկության տարիների ընթացքում զբաղվել է բանտարկյալների ամերիկյան ֆուտբոլի խաղերը դատելով[27]։

Բանտից ազատ արձակվելուց հետո Զուման գործիքային անձ է եղել Նատալ պրովինցիայում ԱԱԿ-ի ստվերային կառույցների վերահաստատման գործընթացում։ Այդ ժամանակահատվածում նա միացել է Աֆրիկայի Ազգային Կոնգրեսի Հետախուզության բաժնին, իսկ որոշ ժամանա անց դարձել է բաժնի ղեկավարը[11]։

1975 թվականին Զուման առաջին անգամ լքել է հայրենիքը, հանդիպել Թաբո Մբեկիին Սվազիլենդում և ուղևորվել Մոզամբիկ, որտեղ առընչվել է սոուետոյի ապստամության պատճառով ժամանած հազարավոր աքսորյալների հետ։ 1977 թվականին դարձել է ԱԱԿ-ի Գործադիր Իշխանության Ազգային Կոմիտեի անդամ[26]։ Զբաղեցրել է Մոզամբիկում ԱԱԿ ներկայացուցիչ հանձնաժողովի պատգամավոր-ղեկավարի պաշտոնը, որը ստանձնել է մինչ 1984 թվականի ՀԱՀ-ի և Մոզամբիկի կառավարությունների միջև կնքված Նկոմատիի համաձայնագիրը։ Համաձայնագրի կնքումից հետո Զուման նշանակվել է ԱԱԿ գլխավոր ներկայացուցիչ[26]։

1980-ականներին ձևավորվել է ԱԱԿ քաղաքական և ռազմական խորհուրդը, որի շարքերում տեղ է գտել նաև Զուման։ 1989 թվականի ապրիլին ընտրվել է ՀԱԿԿ պոլիտբյուրոյում[28]։

1986 թվականի դեկտեմբերին ՀԱՀ կառավարությունը դիմել է Մոզամբիկի իշխանական մարմիններին հեռացնել ԱԱԿ 6 ավագ անդամների, այդ թվում նաև Ջեյքոբ Զումային։ Մոզամբիկի ափարթեիդ կառավարության գործադրած ճնշման արդյունքում 1987 թվականի հունվարին Զուման հարկադրաբար լքել է երկիրը։ Այս ամենից հետո նա տեղափոխվել է Զամբիայի մայրաքաղաք Լուսակայում գտնվող ԱԱԿ գլխավոր գրասենյակ, որտեղ զբաղեցրել է ստվերային կառույցների ղեկավար, իսկ քիչ անց՝ Հետախուզական Բաժնի ղեկավար պաշտոնը[26]։

1963 թվականին դարձել է ՀԱԿԿ անդամ[25], իսկ 1990 թվականին լքել է այն[29]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Legassick M. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. LIBRIS — 2018.
  5. Berger, Sebastien (2009 թ․ հունվարի 5). «ANC's Jacob Zuma to marry for fifth time». The Daily Telegraph. London. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 5-ին.
  6. «SA's Zuma marries his third wife». BBC News. 2010 թ․ հունվարի 4. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 5-ին.
  7. «Zuma sworn in as SA's fourth democratic President». SABC. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 9-ին.
  8. Mbuyazi, Nondumiso (2008 թ․ սեպտեմբերի 13). «JZ receives 'death threat'». The Star. էջ 4. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 14-ին.
  9. Gordin, Jeremy (2008 թ․ օգոստոսի 31). «So what are Msholozi's options?». Sunday Tribune. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 14-ին.
  10. Lander, Alice (2007 թ․ դեկտեմբերի 19). «Durban basks in Zuma's ANC victory». BBC News. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 14-ին.
  11. 11,0 11,1 «Jacob Gedleyihlekisa Zuma». The Presidency. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 11-ին.
  12. SA News/Staff Reporter (2014 թ․ մայիսի 22). «Jacob Zuma elected president». iafrica.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
  13. «SA's Mbeki says he will step down». London, UK: BBC News. 2008 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 21-ին.
  14. Conway-Smith, Erin (2012 թ․ դեկտեմբերի 18). «Jacob Zuma re-elected as head of ANC». The Telegraph. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27-ին.
  15. «Budget 2018 is Zuma's Costly Legacy». Mail & Guardian. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  16. Herman, Paul (2017 թ․ դեկտեմբերի 18). «Ramaphosa wins ANC presidency – AS IT HAPPENED». News24 (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.
  17. «Time's up: Jacob Zuma has resigned». Mail & Guardian. 2018 թ․ փետրվարի 14. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 14-ին.
  18. Gordin, J: Zuma, A Biography, page 1. Jonathan Ball, 2008.
  19. The Trials of Jacob Zuma Արխիվացված 16 Դեկտեմբեր 2017 Wayback Machine, BBC, 15 December 2017.
  20. Gordin, J: Zuma, A Biography, pg 4. Jonathan Ball, 2008.
  21. «The disastrous legacy of South Africa's President Jacob Zuma». The Economist. 2018 թ․ փետրվարի 14. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 15-ին.
  22. «The Jacob Zuma Page». ANC. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 13-ին.
  23. «Biography of Jacob ZUMA». African Success. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին.
  24. Smith, David (2009 թ․ ապրիլի 20). «Jacob Zuma the chameleon brings South Africans joy and fear». The Guardian. London, UK. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 12-ին.
  25. 25,0 25,1 Beresford, David (2009 թ․ փետրվարի 22). «Zuma's missing years come to light». The Times. UK. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 28-ին.
  26. 26,0 26,1 26,2 26,3 26,4 «Jacob Gedleyihlekisa Zuma». SA History Online. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  27. «Fifa gives Zuma his ref's certificate». SouthAfrica.info. 2009 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 3-ին.
  28. Trewhela, Paul (2009 թ․ փետրվարի 15). «Jacob Zuma in exile: three unexplored issues». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 28-ին.
  29. Gevisser, Mark (2007). Thabo Mbeki: The Dream Deferred.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ջեյքոբ Զումա հոդվածին
Քաղաքական պաշտոններ
Նախորդող:
Թաբո Մբեկի
ՀԱՀ խորֆրդարանի նապագահ
1999–2005
Հաջորդող:
Փումզիլե Մլամբո-Նգցուկա
Նախորդող:
Կգալեմա Մոտլանտե
ՀԱՀ նախագահ
2009–2018
Հաջորդող:
Սիրըլ Ռամափոսա
Կուսակցությունից զբաղեցրած քաղաքական պաշտոններ
Նախորդող:
Թաբո Մբեկի
Աֆրիկայի Ազգային Կոնգրեսի նախագա
2007–2017
Հաջորդող:
Սիրըլ Ռամափոսա
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյքոբ Զումա» հոդվածին։