Նիկոլա Գրուևսկի (մակեդոներեն՝ Никола Груевски, օգոստոսի 31, 1970(1970-08-31)[1][2], Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), մակեդոնացի պետական և քաղաքական գործիչ, Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ 2006 թվականի օգոստոսի 27-ից մինչև 2016 թվականի հունվարի 15-ը[3]։

Նիկոլա Գրուևսկի
մակեդոներեն՝ Никола Груевски
Դրոշ
Դրոշ
(9-րդ) Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ
օգոստոսի 27, 2006 - հունվարի 15, 2016
 
Կուսակցություն՝ Մակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպություն – Մակեդոնիայի ազգային միասնության դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ St. Clement of Ohrid University of Bitola? և Սկոպյեի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ազգություն Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր օգոստոսի 31, 1970(1970-08-31)[1][2] (53 տարեկան)
Ծննդավայր Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն  Հյուսիսային Մակեդոնիա

Հաղթելով խորհրդարանական ընտրություններում փոխարինել է Վլադո Բուչկովսկուն։ Մինչ 2002 թվականի հոկտեմբերը զբաղեցրել է Մակեդոնիայի ֆինանսների նախարարի պաշտոնը։

Կենսագրություն խմբագրել

Նիկոլա Գրուևսկին ծնվել է 1970 թվականի օգոստոսի 31-ին Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության մայրաքաղաք Սկոպյեում։

Նրա հայրը՝ Տալո Գրուևսկին ծնունդով եղել է Եգեյան Մակեդոնիայի (ներկայումս Հունաստանի Հանրապետության մաս է կազմում) Կրուշորադի գյուղում։ Նա եղել է փախստական։ 20-րդ դարի սկզբին գյուղը դարձել է մակեդոնական։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին նրա պապը՝ Նիկոլա Գրուևսկին զորակոչվել է Հունաստանի թագավորության արքայական բանակ։ Վերջինս զոհվել է 1940-1941 թվականների հույն-իտալական պատերազմների ժամանակ։

Նիկոլան ստացել է իր պապու անունը։ Երիտասարդ Նիկոլայի այրի տատն ու հայրը գաղթել են քաղաքացիական պատերազմների կազմալուծված Հունաստանից և բնակություն հաստատել Սկոպյե քաղաքում։

Տալո Գրուևսկին աշխատել է Սերբիայում, եղել է Բելգրադի համալսարանի դոկտոր։ Նա նաև երկար տարիներ եղել է Մակեդոնիայի Հանրապետության պետական համալսարանի պրոֆեսոր։ Նրա մայրը եղել է Մակեդոնիայի ներքին գործերի առաջին նախարարի քույրը։

1998 թվականին Նիկոլա Գրուևսկին հիմնադրել և ղեկավարել է Մակեդոնացիների բրոքերային միավորումը։ 1998-1999 թվականներին եղել է Մակեդոնիայի Հանրապետության առևտրի նախարարը։

1999-2002 թվականներին զբաղեցրել է Մակեդոնիայի ֆինանսների նախարարի պաշտոնը։ Միաժամանակ նաև եղել է Մակեդոնիայի համաշխարհային և եվրոպական, ինչպես նաև վերակառուցման և զարգացման բանկերի կառավարիչը։

Ֆինանսական համակարգի բնագավառում անցկացրած բարեփոխումների հետևանքով նա ճանաչվել է Մակեդոնիայի անկախ Հանրապետության լավագույն ֆինանսների նախարարը[4]։

2000-2002 թվականներին ղեկավարել է Մակեդոնիայի կառավարությանը առընթեր պետական արժեթղթերի հանձնաժողովը։ 2002 թվականի սեպտեմբերից մինչև 2006 թվականի օգոստոսը եղել է Մակեդոնիայի խորհրդարանի պատգամավոր։

Իր կառավարման ընթացքում աչքի է ընկել իր կտրուկ դիրքորոշումներով։ Հաղթելով խորհրդարանական ընտրություններում՝ 2006 թվականի օգոստոսի 27-ին նախագահի հրամանագրով նշանակվել է երկրի վարչապետ։

Իր կառավարման ընթացքում Մակեդոնիայի Հանրապետությունում բռնկվել է միջկուսակցական լարվածություն։ Որպես դրա արդյունք ի պաշտպանություն Գրուևսկու` 2015 թվականի մայիսի 19-ին Սկոպյեի կենտրոնական հրապարակում անցկացվել է հանրաքվե, որը եղել է խոշորագույնն ամբողջ երկրի պատմության ընթացքում։ Դրան ներկա է գտնվել ավելի քան 90 հազար մարդ։

2016 թվականի հունվարի 15-ին հրաժարական է տվել։ Իր կառավարման ընթացքում վայելել է մակեդոնացիների սերն ու հարգանքը։ Պաշտոնաթող լինելուց հետո լուսանկարվել է Ալբանիայի դրոշի ֆոնի վրա։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել