Խադիջա Իսմայիլովա (ադրբ.՝ Xədicə İsmayılova, մայիսի 27, 1976(1976-05-27), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի հետաքննող լրագրող, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից։ Եղել է «İşdən Sonra» բանավեճ շոուի հաղորդավար, «Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի» անդամ[5]։ 2014 թվականի դեկտեմբերին Իսմայիլովան ձերբակալվել է ինքնասպանության հասցնելու մեղադրանքով[6]։ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին Իսմայիլովան դատապարտվել է յոթ ու կես տարվա ազատազրկման յուրացման և հարկերից խուսափելու մեղադրանքով[7]։ 2016 թվականի մայիսի 25-ին Ադրբեջանի Գերագույն դատարանն ազատ է արձակել Իսմայիլովային՝ նրա 7,5 տարվա պատիժը փոխարինելով 3,5 տարվա պայմանական ժամկետով[8][9]։

Խադիջա Իսմայիլովա
Դիմանկար
Ծնվել էմայիսի 27, 1976(1976-05-27) (47 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան[1]
Կրոնաթեիզմ
ԿրթությունԲաքվի պետական համալսարան (1997)
ԵրկերSecrecy for Sale: Inside the Global Offshore Money Maze?[2]
Մասնագիտությունլրագրող, ռադիոհաղորդավար, թարգմանչուհի, investigative journalist և Քաղաքական բանտարկյալ
ԱշխատավայրԱզատ Եվրոպա ռադիո/Ազատություն ռադիո
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԿազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ և Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում[2]
 Xədicə İsmayılova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Խադիջա Իսմայիլովան ծնվել է 1976 թվականին Բաքվում։ 1992 թվականին ավարտել է Բաքվի թիվ 135 դպրոցը, 1997 թվականին՝ Բաքվի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ Շուրջ տասը տարի որպես լրագրող աշխատել է մի շարք տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ներում, այդ թվում՝ «Զերկալո», «Կասպիական բիզնես լուրեր», «Eurasinaet.org», «Washington Times», «The New York Times», «BBC», «Deutche Welle», եղել է «Ամերիկայի ձայնի» ադրբեջանցի ներկայացուցիչ[10]։

Իսմայիլովան աթեիստ է[11][12]։

Մրցանակներ խմբագրել

2001 թվականին Իսմայիլովան արժանացել է Հասան Բեկ Զարդաբի անվան մրցանակի՝ «միջազգային հարցերի շուրջ լուսաբանման մեծ հմտություն ցուցաբերելու համար»։

2012 թվականի հոկտեմբերի 24-ին «Կանանց միջազգային մեդիա հիմնադրամի» (IWMF) կողմից արժանացել է «Խիզախություն ժուռնալիստիկայում» մրցանակին[13][14]։

2012 թվականի փետրվարին արժանացել է Գերտ Բուցերիուսի անվան «Արևելյան Եվրոպայի ազատ մամուլ» մրցանակին (Gerd Bucerius-Förderpreis Freie Presse Osteuropas)[15][16]:

2016 թվականին ՄԱԿ-ի կողմից արժանացել է «դժվար հանգամանքներում մամուլի ազատության նշանակալից ավանդի համար» մրցանակի[17]։

Մեջբերումներ Խադիջա Իսմայիլովայի դատավարությունների մասին խմբագրել

  Իսմայիլովայի նկատմամբ առաջադրված մեղադրանքները և դատաքննությունն անարդար են. նրանք ևս մեկ ազդանշան են արձակում, որ իշխանությունները շարունակում են լռեցնել Ադրբեջանում ելույթ ունեցողներին։
- Դունյա Միյատովիչ, ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչ[18]
 
  Պետք է պաշտպանել լրագրողների շահերը, այլապես ոչ ոք չի իմանա, թե ինչ է կատարվում նրանց երկրներում։
- Ամալ Քլունի, փաստաբան[19]
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.iwmf.org/community/khadija-ismayilova/
  2. 2,0 2,1 https://www.icij.org/journalists/khadija-ismayilova/
  3. https://www.iwmf.org/awards/courage-in-journalism-awards/
  4. https://www.leipziger-medienstiftung.de/de/aktuelles/dahin-gehen-wo-es-weh-tut/
  5. «Khadija Ismayilova». International Consortium of Investigative Journalists. 2015. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  6. «Azerbaijan arrests one more critical voice, Khadija Ismayilova». Human Rights House. 2014 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
  7. «Azerbaijan journalist Khadija Ismayilova jailed in Baku». BBC. 2015 թ․ սեպտեմբերի 1.
  8. Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան ազատ է արձակվել
  9. Walker, Shaun (2016 թ․ մայիսի 25). «Investigative journalist Khadija Ismayilova freed in Azerbaijan». the Guardian. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
  10. «Исмайлова Хадиджа». Caucasian Knot (Russian). 2015 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. Pfeffer, Anshel. «Baku in the USSR? Azerbaijan could be set to abandon West and head East». haaretz.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  12. «Roots of Corruption: the perils of free expression in Azerbaijan». englishpen.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  13. «Азербайджанской журналистке Хадидже Исмайловой вручена премия «За смелость в журналистике»». Новости. «Кавказский Узел». 2012 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
  14. «Khadija Ismayilova — 2012 Courage in Journalism Award recipient». 2012 Courage in Journalism Awards (անգլերեն). Международный фонд женщин, работающих в СМИ. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
  15. «Preisträger 2012». Gerd Bucerius-Förderpreise Freie Presse Osteuropas (գերմաներեն). ZEIT-Stiftung. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
  16. Фаик Меджид (2012 թ․ փետրվարի 16). «Азербайджанская журналистка стала лауреатом премии имени Буцериуса». Новости. «Кавказский Узел». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
  17. «Խադիջա Իսմայիլովային այսօր մրցանակ կշնորհվի ՄԱԿ-ի կողմից». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
  18. Միջազգային պաշտոնյաներն արձագանքել են Իսմայիլովայի դատավճռին
  19. Ամալ Քլունին կպայքարի մինչև Խադիջա Իսմայիլովայի ազատ արձակումը